top of page

12 Angry Men (1957)

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 25 дек. 2017 г.
  • 1 мин. чтения

Չորս միմյանց նայող պատեր: Մեջտեղում դրված մեկ սեղան և վերջինիս շուրջբոլորը հավաքված տղամարդիկ: Զայրացած տղամարդիկ: Ինչ՞ի շուրջն են այս տղամարդիկ վիճում: Սիդնի Լյումետի կողմից նկարահանված 1957 թվականի այս ֆիլմը պատմում է մի գործողության մասին: Կատարվել է սպանություն: Մեղադրյալ են ճանաչել պատանուն, ով կասկածվում է իր հոր սպանության մեջ: Տասներկու ատենակալներ պետք է որոշեն մեղավոր կամ անմեղ լինելը, որից հետո պատանին կամ կհայտնվի էլեկտրաաթոռին կամ ոչ:

Այս ֆիլմի ընաթացքն ամբողջությամբ տեղի է ունենում մեկ սենյակում: Կողմնակի տեսարաններ չկան ֆիլմում: Սակայն մեկ սենյակը բավարար է կինոդիտողի համար, որ մինչև վերջ մնա լարված ու ինքն իր մեջ փորձի որոշել՝ մեղավոր է թե անմեղ պատանին: Բավական լարված ֆիլմ է, բավական հավաստի դերասանական խաղով: Հեռավոր 1950-ականներին էֆֆեկտների բացակայությունն անգամ չի խանգարել այս ֆիլմի ստեղծմանը, որ կինոսիրողին գամված պահի հեռուստաէկրանի դիմաց: Այս առումով հատկապես մեծ դերասանական տաղանդ բացահայտեցի թերևս ինձ համար: Խոսքս վերաբերվում է դերասան Լի Կոբբի խաղին: Իսկապես որակյալ ֆիլմ, ինչի վկայումն է 1957-ի Բեռլինյան կինոֆեստիվալի հատուկ մրցանակը՝ Ոսկե արջ մրցանակը: 2007 թվականին ԱՄՆ-ն այս ֆիլմը մտցրել է Ազգային ֆիլմի ռեեստր: Միանշանակ խորհուրդ եմ տալիս դիտել, եթե գնահատում եք իրական կինոյի արժեքը:



8/10

Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page