Այսօր ծանոթացա 1957 թվականին նկարահանված «12 զայրացած տղամարդիկ» ֆիլմի ռեմեյկի հետ: Օրիգինալ ֆիլմից 40 տարի անց ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինը մի սեղանի շուրջ է հավաքում ևս 12 զայրացած տղամարդկանց: Այս ֆիլմը գրեթե ոնչով չի տարբերվում օրիգինալից: Կան մի քանի մանր փոփոխություններ ընդամենը և արդեն այս անգամ հասկանալի է, որ ֆիլմը մեզ է մատուցվում գունավոր տարբերակով: Ֆիլմը վատը չէ, սակայն հարց է առաջանում, եթե չկա որևէ առավելություն, ապա ինչո՞ւ կրնօրինակել օրիգինալը: Իհարկե կարելի է դիտել, թեկուզ այն բանի համար, որ զուգահեռներ անցկացվի օրիգինալի և ռեմեյկի միջև: Սական եթե նախընտրության մասին է խոսքը գնում, ապա միանշանակ խորհրդի կարգով կասեմ, որ 1957 թվականի նկարահանված ֆիլմն ուներ առավելություն թերևս դերասանական խաղի առումով...
7/10
Comments