E3 2018. Microsoft կոնֆերանս
- The GamesFBI
- 11 июн. 2018 г.
- 3 мин. чтения
E3 2018-ի շրջանակում տեղի ունեցավ երկրորդ կոնֆերանսը, որը քիչ առաջ ավարտվեց: Այս անգամ ելույթ ունեցան Microsoft ընկերության ներկայացուցինչերը: Կոնֆերանսը նաև վերաբերվում էր Xbox One կոնսոլի հետ կապված նորություններին: Ինչպես և ասվում էր, մեզ այս ելույթում սպասվում էր շատ հետաքրքիր նորություններ: Եկեք միասին հասկանանք, թե ինչեր ցուցադրվեց այս ամբողջ ժամանակի ընթացքում:
Halo Infinite
Ցուցադրվեց սպասված Halo խաղային սերիայի նոր մասը՝ Halo Infinite վերնագրով: Կապված խաղի հետ հայտնի է, որ այն աշխատելու է նոր խաղային հիմքում: Խաղը կթողարկվի թե Xbox One և թե PC պլատֆորմների համար:
Սքրինշոթեր խաղից
Halo Infinite Halo Infinite Halo Infinite Halo Infinite
Անոնսից անմիջապես հետո փոքրիկ ելույթով հանդես եկավ Microsoft ընկերության փոխտնօրեն Ֆիլ Սպենսերը, ով նաև տեղեկացրեց, որ առաջիկա րոպեների ընթացքում մեզ սպասվում է 50 խաղերի անոնսներ՝ 18 էքսկլյուզիվներ և 15 բոլորովին նոր պրոյեկտներ, որոնց պրեմիեերան տեղի է ունենում հենց կոնֆերանսի ժամանակ:
Ori and the Will of the Wisps
Էքսկլյուզիվ հանդսիացող հիանալի խաղի երրոդ մասն ևս ցուցադրվեց: Խաղը դուրս է գալու 2019 թվականին:
Sekiro Shadow Die Twice
Սա բոլորովին նոր պրոյեկտ էր, որի վա աշխատում են From Software ընեկերության նախագծողները: Ինչպես հասկացանք հրատարակչի դերում Activision-նն է հանդես գալիս: Խաղը դուրս կգա 2019 թվականին:
Fallout 76
Fallout 76-ի մասին այս պահին հայտնի է, որ խաղային աշխարհը 4 անգամ ավելի մեծ կլինի քան Fallout 4-ում էր: Խաղը կհանդիսանա բոլոր մասերի պռիկվելը, որի իրադարձությունները տեղի են ունենում Հարավային Վիրջինայում:
Captain Spirit
Խաղի նախագծմամբ զբաղվել են DONTNOD Entertainment-ի անձնակազմը:
Հետաքրքիր է, որ խաղը բոլորովին անվճար հասանելի կլինի բոլոր պլատֆորմների համար հունիսի 26-ից:
Crackdown 3
Երկար տարիների սպասումից հետո ցուցադրվեց սերիայի երրորդ խաղը, որը դուրս կգա 2019 թվականի փետրվարի 22-ին:
Metro Exodus
Metro: Exodus խաղը դուրս է գալու 2019 թվականի փետրվարի 22-ին: Այս նույն օրն են դուրս գալու նաև Anthem և Days Gone խաղերը: Ինչպես արդեն իմացաք, նաև՝ Crackdown 3-ը:
Kingdom Hearts 3
Էքսկլյուզիվ հանդիսացող մեկ խաղ ևս, որն էլ դուրս կգա 2019 թվականի հունվարի 29-ին: Խաղը հասանելի կլինի PS4 և Xbox One կոնսոլների համար:
Battlefield 5
Ցուցադրվեց խաղի սինգլ-փլայերից փոքրիկ հատված, որն EA-ը երեկ ցույց չէր տվել:
Forza Horison 4
Բավական դինամիկ ու գեղեցիկ անոնս վայելեցինք սերիայի 4-րդ խաղի ցուցադրման ընթացքում: Ականատես եղանք փոքրիկ գեյմփլեյի: Շատ սիրուն եղանակային փոփոխություններ են առկա սերիայի այս հատվածում: Շատ ակտուալ ու հաճելի երևույթներ են սպասվում նաև մուլտիփլայերում:
Կախված տարվա եղանակներից, խաղային պրոցեսը և հնարավորությունները կլինեն տարբեր: Խաղը հասանելի կլինի PS4 և Xbox One կոնսոլների համար և ռելիզը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 2-ին: Խաղում առկա կլինի 450 ավտոմեքենա:
The Initiative

Սա հանդիսանում է Microsoft ընկերության նոր AAA-դասի պրոյեկտը:
Բացի այս ընկերությունը գնել է նոր ստուդիաներ՝ Undead Labs-ը, ովքեր ստեղծել են State of Decay խաղը, Playground Studios-ը, որոնք նախագծել են Forza Horizon խաղը: Այս ամենը հերիք չէ, ընկերությունը ձեռք է բերել նաև Ninja Theory ստուդիան, ովքեր էլ ստեղծել են Enslaved, Hellblade և DmC: Devil May Cry խաղերը:
We Happy Few
Խաղը դուրս կգա օգոստոսի 10-ին:
Tales of Vesperia Remaster
Խաղն արտասովոր էր այնքանով, որ ցուացդրում էր Microsoft-ը, իսկ ժանրով անիմե էր: Ամեն դեպքում հետաքրքիր էր:
The Division 2
Խաղում «Արքայական մարտ» ռեժիմ չի լինի: Բավական երկար ցուցադրվեց խաղից գեյմփլեյ, որը տպավորիչ էր: Խաղի գործողությունները տեղի են ունենում Վաշինգթոնում, սակայն տեսանելի է նաև ջունգլիներ: Խաղը դուրս կգա 2019 թվականի մարտի 15-ից: Նախագծողները խոստանում են ապահովել հսկայան ազատության հնարավորություն:
Ելույթի ժամանակ նշվեց, որ Game Pass-ում այսօրվանից սկսած գրանցման դիմաց կարող ենք ստանալ
SESSION
Բոլոր այն գեյմերների համար, ովքեր սիրում են սկեյթ:
Shadow of the Tomb Raider
Խաղը դուրս է գալու 2018 թվականի սեպտեմբերի 14-ին: Հասանելի կլինի PS4, XBox One և PC պլատֆորմների համար:
Devil May Cry 5
Ու կրկին սպասված խաղ Microsoft-ի կոնֆերանսից: Խաղը դուրս կգա 2019 թվականի գարնանը: Խաղը հանդիսանում է Devil May Cry 4-ի սիկվելը:
Սքրինշոթեր խաղից
Devil May Cry 5 Devil May Cry 5 Devil May Cry 5 Devil May Cry 5 Devil May Cry 5 Devil May Cry 5
Cuphead
Cuphead խաղի համար հաջորդ տարի դուրս կգա նոր լրացում: Նոր լրացումը կկոչվի The Delicious Last Course:
Jump Force
Bandai Namco-ի կողմցի ստեղծված այս խաղը կթողարկվի 2019 թվականին, ըստ նախնական տեղեկությունների: Խաղային հիմք է ծառայում UE 4-ը:
Dying Light 2
Խաղի երկրորդ սերիան: Խաղի ստեղծմամբ անձամբ զբաղվում է Քրիս Ավելոնը, ով հայտնի է Fallout 2, Fallout: New Vegas և South Park: The Stick of Truth խաղերում ունեցած իր ավանդով: Խաղի թողարկման մասին տեղեկություններ չկան: Ինչպես նար չկան տեղեկություններ պլատֆորմների մասին:
Battletoads
Խաղը դուրս կգա 2019 թվականին:
Just Cause 4
Խաղը դուրս կգա 2018 թվականի դեկտեմբերի 4-ին: Խաղի վրա աշխատում են Avalanche Studios-ի անձնակազմը: Կլինի արդյոք խաղում մուլտիփլայեր, դեռ պարզ չէ:
Gears of War սերիա
Միանգամից երեք խաղ սերիայից՝ Gears of War 5, խաղ մոբայլ հարթակների համար և մարտավարական խաղ:
Cyberpunk 2077
Թերևս ամենասպասված թրեյլերը, որը ցուցադրվեց կոնֆերանսի ամենավերջում: Ինչպես տեղյակ ենք, խաղի վրա երկար տարիներ աշխատում էին CD Project-ի անձնակազմը: Սական թրեյլերից բացի այլ տեղեկություններ չհաղորդվեցին, թե երբ տեղի կունենա ռելիզը:



Комментарии