top of page
The GamesFBI

E3 2018. Electronic Arts կոնֆերանս

Քիչ առաջ ավարտվեց E3 2018-ի առաջին կոնֆերանսը, որը կապված էր Electronic Arts-ի նոր պրոյեկտների ու խաղերի հետ: Ընկերությունը ցուցադրեց ինչպես սպասված խաղերից անոնսներ և նոր տեղեկություններ, այնպես էլ կողմնակի, որոշ դեպքերում անսպասելի նորույթներ: Եղան նաև գեյմփլեյներ: Այս ամենի մասին, թե ի՞նչ ցուցադրեց ընկերությունն իր կոնֆերանսում, հնարավորինս մանրամասն գրի կառնենք այս հոդվածում:

Battlefield V

Ինչպես և սպասվում էր, ցուցադրվեց ևս մեկ թրեյլեր Battlefield V խաղից, որը ցուցադրում է խաղի մուլտիփլեյերը:

Հայտնի է, որ խաղի թողարկումից անմիջապես հետո հասանելի կդառնա նաև «Արքայական մարտ» ռեժիմը:

FIFA 19

Ցուցադրվեց նաև ֆուտբոլային և հերթական FIFA-ն՝ սերիայի 19-րդ մասը:

Խաղը դուրս է գալու սեպտեմբերի 28-ին և հասանելի է դառնալու PS4, Xbox One, Switch և PC պլատֆորմների համար: Իսկ մինչ այդ, Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության հետ կապված, խաղացողներս կարող ենք կարճ ժամանակով փորձել FIFA 18-ի անվճար տարբերակը: Այնպես որ եթե ուզեցել եք աղալ այս խաղը, ուրմեն ճիշտ ժամանակ է շտապելու:

 

Ընկերությունը ներկայացրեց նաև երկու նոր սերվիսներ՝ Origin Access Premier և EA Access Premier: Վերջիններս իրենցից ներկայացնում են ամպային սերվիսներ, որից օգտվելու համար անհրաժեշտ է որոշակի գումարի դեպքում գրանցվել ու ձեռք բերել խաղերը հենց մեկնարկից առաջ, այսինքն խաղալ բոլորից առաջ: Սերվիսում հասանելի կլինեն ավելի քան 100 խաղեր, որոնք մինչ շուկա դուրս գալը, գրանցված անդամներին արդեն հասանելի կլինեն: Իսկ լրացուցիչ թվային գնումների դեպքում օգտատերերը կստանան 10% զեղչ: Հնարավորություն կունենան նաև խաղալ EA ընկերության համագործընկերների խաղերից:

Origin Access Premier

Կոնֆերանսից հայտնի դարձավ նաև, որ Respawn ընկերությունն աշխատում է «Աստղային պատերազմներ» սերիայի՝ Jedi: Fallen Order խաղի վրա: Ժամանակային գիծը բաշխված է 3-րդ և 4-րդ էպիզոդների միջև: Խաղը դուրս է գալու 2019 թվականի աշնանը:

Respawn
 

Unravel 2

Շատերի կողմից սպասված ու սիրված խաղերից մեկի թրրեյլերն ևս ցուցադրվեց կոնֆերանսի ընթացքում: Ավելին, խաղի արկածները կարող են սկսվել հենց ​​այսօրվանից PS4, Xbox One և PC պլատֆորմների օգտատերերի համար: Խաղում առկա է նաև կոոպերատիվ ռեժիմ, որը կարելի է խաղալ նաև միայնակ:

Sea of Solitude

Հետաքրքիր խաղ էր իրենից ներկայացնում թերս այս մեկը, որի վերաբերյալ հայտնի է հետևյալը. խաղը դուրս է գալու 22019 թվականի սկզբին: Ըստ սյուժեյի, երբ մարդիկ մնում են միայնակ, դառնում են հրեշներ: Նման բան տեղի է ունեցել խաղի հերոս Կեյի հետ: Ու որպեսզի դառնա նախկին իր կերպարին, պետք է գտնի իր նմաններին, ովքեր լիքն են օվկիանոսում:

Խաղը երրոդ դեմպքից արված հետազոտական-արկածային պրոյեկտ է

Jo-Mei Games-ի կողմից: Խաղի միջոցով նախագծողները ուզում են ցույց տալ, թե որքան տարբեր ու այլ կերպ կարող է ընկալվել մարդու միայնակությունը և պայաքարն այս միայնակության դեմ:

Madden NFL 19 և NBA LIVE 19

Սպորտային ևս երկու խաղ ընկերությունից: Այս անգամ ամերիկյան ֆուտբոլի կամ որ նույնն է ռեգբիի սիրահարների համար: Խաղը դուրս կգա օգոստոսի 10-ից և հասանելի կդառնա PS4, Xbox One և PC պլատֆորմների համար:

Իսկ բասկետբոլի երկրպագուների համար սերիայի 19-րդ մասը դուրս կգա սեպտեմբերի 7-ից:

Command and Conquer: Rivals

Մոբայլ հարթակի համար նախատեսված էր ոչ պակաս հետաքրքիր, ինձ համար նաև ցանկալի Command and Conquer խաղի հերթական մասը:

Խաղն արդեն հասանելի է Play Market-ում:

Anthem

Կոնֆերանսի թերևս ամենասպասված խաղերից մեկը հենց Anthem-ն էր, որը կթողարկվի 2019 թվականի փետրվարի 22-ից: Խաղը հասանելի է լինելու PS4, Xbox One և PC պլատֆորմների համար: Մարդկությունը պայքարում է իր կյանքի գոյության պահպանման համար վայրի ու դաժան պայմանների դեմ: Խաղում առկա է 4 ֆրակցիաներ: Առկա է կոոպերատիվ ռեժիմը:

28 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

bottom of page