Հայկական գեյմինդուստրիան ավելանում է ևս մեկ նոր խաղով: Սեպտեմբերի 1-ին (չէ, խաղը Գիտելիքի օրվա հետ կապ չունի) Steam թվային խանութում հասանելի է դարձել ASDstudio-ի հրատարակած հոգեբանական հորրոր Burn me Alive խաղը: Նախագծումը կատարել են Դավիթ Գալոյանը և Արշակ Խաչատրյանը:
Ինձ համար ու երևի թե հայ գեյմերներիս համար առհասարակ, հայկական արտադրության խաղի թողարկումը համարվում է առանձին մի երևույթ: Իհարկե բոլորս ենք ուզում ամեն տարի հայկական գեյմոլորտում ինչ-որ նոր խաղ դուրս գա(կամ միգուցե և դուրս է գալիս, ես տեղյակ չեմ), բայց և ուրախ ենք, որ գոնե մի քանի տարին մեկ թողարկվում է խաղ, որի ստեղծողները հայ են: Այս պարագայում դա իրոք ուրախություն է, առավել ևս երբ մոտ ես գտնվում խաղային անցուդարձին:
Խաղի գործողությունները տեղի են ունենում 1977 թվականին՝ Թեննեսի նահանգում: Մեր հերոսը հայ չէ: Տեղաբնակ է, ով «կորցրել» է իր ընտանիքին դժբախտ պատահարի պատճառով և այժմ իր միայնակ ընկերոջ՝ Շան հետ ապրում է գերեզմաններին հարակից տարածքում, որտեղ էլ և աշխատում է:
Ըստ սյուժեյի մեր հերոսի մոտ թարմ է կորստի վիշտը ու Նա չի կարողանում համակերպվել կատարվածի հետ: Իսկ ավելի ուշ, մենք էլ նրա հետ սկսում ենք զգալ կատարվող տարօրինակ իրադարձություններ: Բնականաբար սյուժեյի դետալների մեջ չեմ մանրանա - իքներդ խաղացեք, առավել ևս, որ վերջաբանը բավականին հետաքրքիր է ավարտվում ու շատ հորրորների նման անիմաստ լուծում չեն առաջարկում հեղինակները:
Խաղը բավական կարճ է: Ես այն անցել եմ 3 ժամից մի փոքր ավելի հատվածում, չնայած շատերդ կարող եք անցնել էլ ավելի կարճ ժամանակում: Իմ դեպքում խնդիրն եղել է որոշ դեպքերում ահագին բարդ «գլուխկոտրուկներում»: Այս մասով Տղերքն իրոք չեն «խղճացել» խաղացողներին ու առաջարկել են սովորականից շատ ավելի բարդ խնդիրների լուծում: Բայց ասեմ նաև, որ այդ խնդիրներն եղել են բավական տրամաբանական ու ըստ տրամաբանության դրանք լուծելը անհնարին չի եղել: Միակ խնդիրը, որն ինձանից շատ ավելի ժամանակ պահանջեց, դա ավարտին մոտ գտնվող դուռը բացելն էր, որը ոչ այդքան տրամաբանություն էր պահանջում, քան լավ հիշողություն:
Գեյմփլեյը կայանում է տեղանքի ուսումնասիրության մեջ, ինչ-որ գործողություններ կատարելու և դրանցով հանդերձ առաջ ընթնալու սկզբունքով: Առանձնակի անսովորություն չկա այս մասով, բայց որոշ տեղերում զգում ես կերպարի «ծռությունը»: Գրաֆիկայի մասով խաղը համարում եմ բավարարից ավելին: Անկեղծության համար ասեմ, որ ես չեմ խաղացել ուլտրա կարգավորումներով (սկզբից միջինով, ապա բարձր), բայց ընդհանուր պատկերը գոհացնող է եղել: Հեռուն չգնամ - տեխնիկական մասով բարդություն եմ ունեցել կարգավորումների հետ: Ինձ մոտ չի ստացվել խաղը դնել Full screen ռեժիմում: Ամեն դնելուց հետո կամ մնալու էր Borderless կամ Windowed ռեժիմների վրա: Առհասարակ ընդհանուր կարգավորումների համար սահմանված է մեկ կետ՝ Գրաֆիկան: Այդ իսկ պատճառով որոշ հարմարություններ ստեղծելու համար ես օգտվել եմ Nvidia-ի 3D ծրագրային կարգավորումներից, հատկապես «Վեռտիկալ սինխրոնիզացիան» միացնելու համար:
Խաղային մթնոլորտը կամ խոսակցականով ասված աթմասֆերան ևս բավական բարձր է եղել: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ խաղը կարողացել է պահել հետաքրքրությունը: Անկեղծ ասած, հաշվի առնելով, որ խաղը ստեղծվել է հայ նախագծողների կողմից, մտածում էի, թե Նրանում շատ հղումներ կտեսնեմ դեպի հայկական ինչ-որ բաների: Բայց որքանով ուշադի փորձեցի գտնվել, նման երևույթների ականատես չեմ եղել, բացի նրանից, որ գորգերից մեկն ըստ երևույթին հայկական չասեմ, բայց հայերիս ծանոթ էր: Նման գորգ ժամանակին ունեցել էինք ))
Ամենադուրեկան հատվածներից, ինձ հատկապես տպավորեցին փոքր դետալները: Գուցե տարօրինակ թվա մինչև անգամ , բայց տարբերվող անիմացա նկատեցի «մումիա»-ի վազքի մեջ, որ գալիս էր վրադ ու գլխավոր հերոսի աջ-ձախ դառնալու ժամանակ նրա ձեռքում պահված ատրճանակի համապատասխան շարժը: Սա այն փոքր դետալներից էին, որ հնարավոր է աննկատ են մնացել շատերի կողմից, ովքեր խաղացել են, բայց ստույգ ինձ համար գոնե վիզուալ առումով հետաքրքրություն են ներկայացրել:
Մի խոսքով - եթե շատ երկար բարակ չգրեմ, ապա խաղն ընդհանուր վերցրած բավական հաջող է ստացվել թերևս ինձ համար ու շնորհավորում եմ հեղինակներին՝ լավ արտադրանք թողարկելու կապակցությամբ: Անպայման աջակցեք հեղինակներին, գնելով ու խաղալով այս հայկական արտադրության խաղը: Հղումը թողնում եմ այստեղ, ինչպես նաև հիշեցնեմ, որ մեր էջում անցկացվում է հաճելի խաղարկություն, որտեղ հեղինակները տրամադրում են խաղի երեք անվճար օրինակ:
Սյուժե - 8
Գեյմփլեյ - 7
Աշխարհ - 8
Գրաֆիկա - 8
Ինթերֆեյս - 6
Հնչողություն - 7
Խաղ. մթնոլորտ - 8
コメント