top of page
Фото автораGame Over

Inmates



Հայկական առաջին սարսափը:

Խաղը ստեղծվել է Դավիթ Անդրեասյանի կողմից: Սյուժեն հետևյալն է՝ խաղի հերոսն արթնանում է բանտախցում, ու փորձում է պարզել թե ինչու է հայտնվել այդտեղ ու ինչպես դուրս գա այդտեղից:

Խաղն ունի սյուժե, բավական հետաքրքիր ընդվորում, տրամադրող մթնոլորտ, որը հարիր է սարսափ ժանրին, լավ կոմպոզիցիա, գերազանց մտահղացում: Սյուժեի առումով դիտավորյալ չեմ խորանա, քանի որ եթե խաղալու եք, լավ կլինի ինքներդ պարզեք գաղտինքները:

Խաղը, կարող եմ ասել միանշանակ, ներառում է բոլոր այն կետերը, որոնք սովորաբար լինում են սարսափ ժանրի խաղերի մեջ: Վախենալու վայրկյանների պակաս հաստատ չեք ունենա, չնայած ամբողջ խաղի ընթացքում զգում ես քեզ լարված, մտածելով, թե ուր որ է, մի սարսափելի բան լինելու է: Մի քանի տեղերում իսկապես վախից ցնցվել է մարմինս...

Խաղային կոմպոզիցիաները, ինչու ոչ նաև գրաֆիկան այս խաղի համար գերազանց էր: Հատկապես ուշադրության արժանի եմ համարում սենյակները և վերջին հատվածի «լոկացիաներ»-ը: Տես սքրինշոթերը...

Խաղի անցման համար, ամենակարևոր մասն ընած է խաղացողի տրամաբանության վրա, քանի որ խաղում հետագա քայը «բացելու» համար տրված են լինում խնդիրներ: Չէի ասի թե բարդ խնդիրներ են, սակայն պետք է լինել բավական ուշադիր: Այս պարագայում ուշադրությունն իսկական օգնական կարող է դառնալ:

Ընդհանրացնելով ի՞նչ կարող եմ ասել. Խաղը ողջույնի արժանի է: «Հայկական գեյմինդուստրիայում» (խնդրում եմ ներեք մտքիս համար 🙂) ես հիշում եմ ընդամենը մեկ խաղ, որը քիչ շատ հայտնի դարձավ: Խոսքը Երևան Դրայվի մասին է: Համոզված կարող եմ ասել, որ Անդրեասյանի այս խաղը թերևս ինձ համար պարզենալու առիթ է: Այն, որ հայ իրականությունում նույնպես կարելի է ստեղծել խաղեր,այն էլ սարսափ ժանրի ու այն էլ գերազանց կերպով: Շնորհակալություն հեղինակներին, նման կարգի լավ խաղ ստեղծելու համար:



10/10

40 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comentários


bottom of page