top of page
  • Фото автораGame Over

Captain Spirit

Շատ կարճ խոսեմ մի խաղի մասին, որն այնքան կարճ տևեց ինձ մոտ, որ անգամ գլխի չէի ընկել, թե ավարտվել էր: Հա, խաղացի ու հասա վերջաբանին՝ առանց գիտակցելու թե դա ավարտն էր խաղի, որովհետև մտածում էի, թե սա նախապատումն է, ինչպես եղել էր սերիայի նախորդ խաղերի դեպքում: Ավարտվեց հետաքրքիր պահին, մտածեցի - լավ, առջևում հետաքրքիր արկածներ են սպասվում, կշարունակեմ վաղը, իսկ երբ վաղն եկավ ու փորձեցի շարունակել այն, պարզվեց, որ այդքանով ավարտվել էր խաղը: Ժամային տևողությամբ այն մոտավորապես կազմեց ժամ 30 րոպե, ծայրահեղ դեպքում՝ մոտ 2 ժամ:


Բայց արդարության համար ասեմ, որ սա իրոք նախապատմություն / պրոլոգն է հիմնական խաղի, ուղղակի այս պարագայում հեղինակները մի փոքր մոտեցում են փոխել, պրոլոգն ընդգրկելով ոչ թե ամբողջական խաղի կազմի մեջ, այլ թողարկել են առանձին: Շատերի համար սա համարվում է անգամ դեմոնստրացիոն տարբերակ: Ու որքանով ես հասկացա, այս արկածները հանդիսանում են Life is Strange 2-ի նախասկզիբը: Իհարկե ես կխաղամ նաև այս խաղը ու ընդհանուր կարծիք կգրեմ՝ արդեն ամբողջական տեսանկյունից դիտարկելով, բայց ինչ վերաբերվում է ստույգ Կապիտան Ուրվականին, ապա նրա մասին ունեցած իմ տպավորությունները ստորև:


Այսպես, խաղի հեղինակներն են Dontnod Entertainment-ի ժողովուրդը, իսկ հրատարակության աշխատանքները կատարել է Square Enix-ը: Միանգամից ասեմ, որ հենց առաջին վայրկյաններից, հենց գլխավոր մենյուից արդեն գլխի ես ընկնում, որ սա հին ու բարի, անկախ իր սոցիալական խնդիրներից, խաղն է, որը քեզ են ներկայացնելու հեղինակները: Նախորդ մասերի համեմատ գրաֆիկան ստացել էր բավական թարմացված տեսք: Ավելի շատ այն մոտ էր գտնվում իրականությանը համապատասխանող շրջակայքին, քան մյուս խաղերի դեպքում էր: Իհարկե նախորդ մասերը ևս շատ շատ սիրուն են եղել իրենց վիզուալով, բայց ավելի շատ արտահայտված էր գեղանկարչական ոճը: Իսկ այս մասում արդեն զգացվում էր թարմ շունչ:

Գրաֆիկան մի կողմ, քանի որ բազմիցս իմ ռեվյուներում նշել եմ, թե գրաֆիկան վերջում եմ գնահատում, հատկապես սյուժետային խաղերի դեպքում: Այն, որ այդ մեկ ու կես ժամ երկու ժամվա ընթացքում ընդհանուր պատկերից հասկանում ես քեզ ծանոթ միջավայրի առկայություն, զգացվում է շատ շուտ: Հեղինակների ձեռագիրը անճանաչելի չէ ու կարճ բովանդակության մեջ նրանք դրել են առավելագույնը:


Խաղային սերիայի այս խաղերը միշտ՝ խաղից խաղ աչքի են ընկել իրենց երաժշտական հավաքածուների ընտիրությամբ: Բացառություն չէ նաև Սպիրիտը: Ու այս շարքից ամեն նոր խաղ խալալուց համոզվում եմ, որ երաժշտության ընտրությունն ընդհանուր գեյմինդուստրիայում ամենափայլուններից է: Այն որ երաժշտությունը ոչ թե ֆոնային ինչ-որ լրացում է ներկայացնում իրենից, այլ խաղի ընթացքի հետ համատեղ լրացնում են մեկը մյուսին: Երաշժտությունն առհասարակ տվյալ խաղերում ստեղծում է յուրահատուկ աթմասֆերա ու էական գերակշռում է թողնում խաղի գնահատականի վրա: Շատ դեպքերում ինչու ոչ, նաև հանգստացնող, մտորելու առիթ ստեղծող տրամադրություն է ստեղծում երաժշտությունն համապատասխան միջավայրի հետ:


Ինչպես նշեցի վերևում, կփորձեմ կարճ խոսել: Ու ահա այսքանը - խաղը թեպետ կարճ էր, ներկայացնում էր ընդհանուր կենցաղա առօրեական խնդիրների ամբողջական պատկերի մի փոքր մասը, բայց այսքանն էլ բավական էր, որպեսզի եթե ոչ հարյուր տոկոսանոց հաճույք ստանայիր խաղից, ապա գոնե լավ տպավորություններ ամրանային՝ սպասելով պատմության շարունակությանը:

 

  • Սյուժե - 8

  • Գեյմփլեյ - 8

  • Աշխարհ - 8

  • Գրաֆիկա - 10

  • Ինթերֆեյս - 7

  • Հնչողություն - 10

  • Խաղ. մթնոլորտ - 8

8.4/10-ից


12 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Life Is Strange

bottom of page