top of page
Фото автораGame Over

Life Is Strange

Կան խաղեր, որ խաղում ես, այն դուր է գալիս քեզ ու ժամանակ հետո, երբ վաղուց ավարտել էիր իրեն, հիշում ես ու այդ ժամանակ զգում ես, որ ոչ միայն դուր է եկել խաղը քեզ, այլև սիրել ես, ջերմություն ես զգացել նրա հանդեպ: Ու ահա Life Is Strange-ը նման խաղերից է՝ պատկանում է այն խաղերի շարքին, որ ժամանակ հետո էլ, երբ վերադառնաս նրան, ընդունելու է քեզ այնպես, ինչպես կընդուներ քեզ քո հարազատ տունը, երբ հեռավոր շրջագայությունից հետո վերադառնայիր: Իմ դեպքում ստացվել էր այնպես, որ Before The Storm-ն առաջինն էի խաղացել ու անտեղյակ էի այդժամ, որ սա(Before The Storm) հանդիսանում էր օրիգինալից հետո դուրս եկածը, բայց պռիկվելը: Չասեմ, թե ահավոր շատ բաներ եմ կորցրել, բայց ավելին պարզ կդառնար ինձ համար, եթե խաղայի նախ օրիգինալը, ապա նոր պռիկվելը: Հավելեմ նաև, որ կորցնելը մի փոքր սխալ է այստեղ, քանի որ իրականում արդեն տեղյակ ես չղաղացածդ խաղի դետալներից՝ պռիկվել լինելու շնորհիվ:

Ամեն դեպքում պռիկվելն ես գնահատել էի բավական բարձր ու ամեն դեպքում, այսօր ես խոսելու եմ օրիգինալ խաղի մասին, որին էլ նվիրված է այս ռեվյուն:


Նախ սկսենք նրանից, որ խաղը թողարկվել է 2015 թվականին, ֆրանսիական Dontnod Entertainment-ի կողմից, իսկ հրատարակչական քայլերն արել է Սքյուար Էնիքսը(Square Enix): Խաղն իրենից ներկայացնում է ինտերակտիվ կինո, որտեղ մեծ մասը նստած հետևում ես իրադարձությունների զարգացմանը, երբեմն միջամտում ես ինչ-որ ստեղներ սեղմելով, որոնք մի քանիսն են ընդամենը, բայց կախված նրանցից, որոշում ես մի ամբողջ կերպարների հետագա ճակատագիրը: Խաղային պրոցեսսը հնարավորություն է մեզ տալիս տեղաշարժվել լոկացիաներում, ուսումնասիրել շրջապատը, փոխհաղորդակցվել այլ մարդկանց հետ, ուսումնասիրել առարկաները և վերջ: Սա է այն հիմնականը, ինչը պետք է իմանալ խաղի մասին՝ գեյմփլեյի տեսանկյունից:


Գործողությունները նորից մեզ բերում են Արկադիա Բեյ:

Խաղում ենք Մաքս կերպարով: Մաքսին մենք հիշում ենք պռիկվելից՝ թեպետ այնտեղ հերոսուհին ներկայացվում էր հիշողությունների տեսքով և անմիջական հաղորդակցում աղջկա հետ չի եղել: Մաքսը Հլոայի մտերիմ ընկերուհին էր, որին ևս այս խաղում հանդիպում ենք: Մաքսի՝ քաղաք վերադառնալու նպատակը տեղի ակադեմիան ընդունվելն էր՝ Բլեքքվելլը: Առաջին էպիզոդում գործողությունների և իրադարձությունների հիմնական հատվածը տեղի է ունենում հենց այս հաստատությունում: Իհարկե, առաջին էպիզոդը մեզ չի ներկայացնում խաղի բոլոր առավելությունները(սյուժետային), քանի որ ծանոթացնում է կերպարների հետ, քաղաքի այդ հատվածի հետ, որոշ հիշողություններ և այլն: Ամենակարևորը, մեզ՝ խաղացողներիս է ներկայացնում խաղի գլխավոր մեխանիկան, որը, անկեղծ ասած, ինձ համար ահագին անհարմարություններ բերեց, բայց սա սուբյեկտիվությունից է գալիս, վերոնշյալ պռիկվելն առաջինը խաղալու հետ կապված: Մասնավորապես պռիկվելում նմանատիպ մեխանիկա և կերպարային հատկություններ չկային: Խոսքը, իհարկե վերաբերվում է Մաքսի առանձնահատկությանը, այն է ժամանակի կառավարման հատկությունը, որի շուրջ էլ ստեղծվում է խաղի ողջ իրադարձություններն ու հետագա զարգացումները: Ու ինչպես ենթադրվում էր առաջին էպիզոդի ավարտին մոտ, այս մեխանիկան ու հետևաբար աղջկա առանձնահատկությունն է, որ փրկելու էր Արկադիա Բեյ քաղաքը(ավան) մոլեգնացող փոթորկից...


Երկրորդ էպիզոդում, թեև զարգացումները փոքր ինչ զիջում են առաջինի իրադարձություններին իրենց հետաքրքրությամբ, բայց հստակեցվում է ոչ պակաս կարևոր մի մաս: Եթե առաջինում մենք խնդիր ենք ունենալու ավելի գլոբալ երևույթի հետ, այստեղ արդեն մեզ ներկայացվում է ներքին խնդիրները, որոնք առկա են խաղի գրեթե բոլոր կերպարների մոտ՝ սկսած մեր հերոսուհուց և նրա ընկերուհուց, մինչև անգամ ակադեմիայի մյուս կերպարները, հատկապես Կեյթը, ով առանցքային դերակշռում ունի խաղի սյուժեում:


Խաղի հետագա էպիզոդները, թեև ինչ-որ տեղ ունեն իրենց հատուկ ուղղվածությունը՝ ներկայացնելով որոշակի առանձնահատուկ իրադարձություններ, բայց միաժամանակ լրացնում են նախորդների գործողությունները, պատմությունները, համալրում են և ավելի ընդհանրական են դարձնում խաղի ողջ իմաստը, մեր անելիքներն ու սպասելիքները, որոնք իրենց հանգուցալուծմանը պետք է հասնեին վերջին՝ հինգերրորդ էպիզոդում:

Կարծում եմ, կարիք չկա ավելորդ մանրամասներ ներկայացնել էպիզոդների հետ կապված և բերեք միանգամից փորձենք ընդհանրացնենք ռեվյուն:

Հետաքրքի՞ր է արդյոք այս խաղը: Այո, հետաքրքիր է միանշանակ: Ժանրային առանձնահատկությունն իհարկե շատերին կարող է խանգարել այս խաղից լիարժեք հաճույք ստանալ, եթե չեք սիրում նստել ու հետևել մի ողջ ֆիլմի գործողությունների ընթացքի: Բայց այս ֆիլմ կոչվածն իրոք իր սյուժեյով կարող է մեծ բավականություն տալ խաղացողներին, ովքեր հինգ էպիզոդ շարունակ սպասում են, թե ինչ է լինելու վերջում: Եթե ֆիլմ՝ ապա թրիլլեր ինձ համար: Մի վայրկյան էլ անգամ չէի մտածել, որ մարդասպանը կարող էր լինել... հմմմ... անցանք առաջ:


Մեխանիկան, վերևում նշածիս նման որոշակի անհարմարություններ կստեղծի անշուշտ: Մինչև անգամ շատ տեղերում հերոսուհու հատկությունն է անիմաստ դառնում ու ձանձրալի թվում: Բայց զատո փոխարենն ունենք հիանալի ռեժիսուրայով, սյուժեյով, առանձնակի ուշադրության արժանի հնչողությամբ ու երաժշտական հատընտիր ստեղծագործություններով լի խաղ: Այս վերջինը թեպետ ինձ համար զիջում է պռիկվելի երաժշտական ստեղծագորություններին:

Լուսավորությունը չմոռանանք իհարկե: Շնորհիվ այդ լուսավորության, գունային համակարգի, տպավորություն է ստեղծվում, թե դու ժամանակին եղել ես Արկադիա Բեյում ու տարիների դադարից հետո կրկին վերադարձել ես այդ քաղաքը, որը քեզ վաղուց ծանոթ է եղել: Քաղաքի շրջակայքը, բնությունը, մարդկանց խոսակցություններն ու առօրյայի մթնոլորտը փոխանցվում է լիարժեք կերպով այս խաղում: Ու սյուժեյից հետո երևի ամենա տպավորողը հենց դա է:


Life Is Strange-ն ինտերակտիվ ֆիլմ լինելուց բացի ու անկախ իր հուզող, էմոցիոնալ տեսանկյունից, կարող է միաժամանակ հանգստացնել խաղացողին: Իհարկե, սուր իրադարձություներ կան խաղում, բայց սա հանգիստ խաղ է, սիրում է առանց շտապել խաղալ իրեն, ուսումնասիրել լոկացիաներում գտնվող ամեն առարկա, հետազոտել, կարդալ նամակներն ու անել մնացած ամեն ինչը: Սիրում է դանդաղ խաղաս իրեն, մտորես ինչ որ իրադարձությունների փոփոխությունից հետո, հերոսների նման տխրել ու երջանկանալ տված ամեն բանից հետո:

Այս պատկերն իմ ամենասիրելի հատվածներից մեկն է խաղում: Հարազատ սենյակը, որը ժամանակին լի էր տարբեր իրերով ու իհարկե երկու ընկերուհիների բարձր ճիչով ու ուրախությամբ, այդժամ դատարկ է ու շատ ուժեղ, խորը մտորում է փոխանցում խաղացողին....
 
  • Սյուժե - 9

  • Գեյմփլեյ - 9

  • Գրաֆիկա - 8

  • Խաղ. մթնոլորտ - 10

9/10-ից

44 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Comments


bottom of page