Ինտերակտիվ կինոն գնալով ավելի ու ավելի է ամրապնդվում խաղային ինդուստրիայում ու գրեթե միշտ, հանդիպած բոլոր պրոյեկտներն ունեն ինչ որ ասելիք կամ ներկայացնում են ընտիր ու հետաքրքիր պատմություն: Բնականաբար սպասելի է դա, քանի որ խաղի հիմնական կորիզը դա սյուժեն է: Առհասարակ այս խաղերից պետք չէ սպասել ինչ-որ հեղափոխական մեխանիկաներ, շքեղ գրաֆիկա կամ տարբերվող գեյմփլեյ: Բաց նման պրոյեկտներն ունեն շատ խորը սյուժե, ինչի համար էլ շատերս սիորւմ ենք նման խաղերը:
Այսօրվա ռեվյուի թեման Life is Strange: Before The Storm-ն է, որի մասին կարելի է երեք էպիզոդով խոսել: Անկեղծ ասած, նման վերնագրով խաղ ևս կա, առանց ենթավերնագրի առկայության ու պարզվում է, տվյալ խաղը հանդիսանում է վերոնշյալի պռիկվելը: Ասեմ նաև, որ այդ մասին իմանում եմ ռեվյուն գրելու ժամանակ ու չգիտեմ, որքանով է իրավացի խաղի մասին կարծիք հայտնել, նրանից առաջ թողարկվածին ծանոթ չլինելով: Բայց և նշեմ, որ այս խաղում գործողությունները «օրիգինալից» տեղի են ունենում երեք տարի առաջ ու կարելի է ենթադրել, որ այդքան էլ կապվածություն չունեն, համենայնդեպս ճի հանդիսանում ուղիղ շարունակություն: Հաշվի առնելով այդ ամենը, կարծում եմ կարծիք հայտնել տվյալ խաղի մասին, անթույլատրելի չէ:
Էպիզոդ առաջին
Խաղի գործողությունները տեղի են ունենում 2010 թվականին: Ամերիկյան փոքրիկ բնակավայր հանդիսացող Արկադիա Բեյում: Պատմության կենտրոնում մասամբ Հլոյան է՝ դեռահաս աղջիկ, ում կյանքն ավելի շուտ հիշեցնում է քաոս: Անհաջողակ աղջիկ, ով կորցրել է հորը, անձնական գործերը դպրոցում մեղմ ասած սարսափելի են ու քանի որ գործ ունենք ամերիկյան ստեղծագործության և հետևաբար դեռահաս ամերիկուհու հետ, վերջինս այդ ամենից ազատվելու ու մոռանալու համար սկսել է օգտագործել թմրանյութեր: Չէ, գործ չունենք պրոֆեսսիոնալ նարկամանի հետ: Ավելի շուտ հիմարիկ աղջիկ, ով կարծում է, թե կարելի է այդ կերպ խուսափել կյանքի խնդիրներից: Առաջին էպիզոդում, հիմնականում հեղինակները ծանոթացնում են մեզ կերպարների հետ, յուրաքանչյուրին հասցեագրելով այն, թե ինչ դեր ունի այս կամ այն կերպարն այս ամբողջական պատմության մեջ: Իսկ էպիզոդի վերջում արդեն, մոտավոր պատկերացում է կազմում խաղացողը, թե պատմությունից ինչ կարելի է սպասել: Ես վերևում գրեցի մասամբ, քանի որ եթե ոչ առաջին կամ երկրորդ էպիզոդներում, ապա գոնե երրորդ էպիզոդում արդեն հասկանում ես, որ խաղի գկխավոր հերոսւհին ոչ թե Հլոյան է, այլ այն ընկերուհին, ում հետ Հլոյան ծանոթանում է: Ու իսկապես պատմությունն առաջին հերթին ներկայացնում է այդ աղջկա կյանքը, որոշակի հավելումներով անդրադարձ կատարելով և Հլոյաին ու բնականաբար մեր հերոսուհու որոշումները հաշվի առնելով:
Իհարկե, ամեն էպիզոդին առանձին գնահատական չեմ տա, բայց որոշակի տպավորություն կհայտնեմ ու կապված առաջին էպիզոդի հետ, իրականում ունենում ենք բավական տպավորիչ, բավական խոստումնալից պատմության մեկնարկ:
Էպիզոդ երկրորդ
Երկրորդ էպիզոդում գործողություններն ունենում են է՛լ ավելի խորը բռնկումներ ու իներցից ներկայացնում են առաջինում սկսվածի շարունակություն որպես այդպիսին, բայց ավելի լայն, ավելի մանրամասն և իհարկե պատճառահետևանքային ենթատեքսթով: Եթե առաջին էպիզոդում մենք հիմնականում ծանոթական մակարդակով էինք փոխհաղորդակցվում կերպարների հետ, ապա այս մասում արդեն մեզ հայտնի է մինչ այդ պահը մեզ հանդիպած կերպարների դերը խաղում, ու կարծես թե խաղն առաջարկում է ավեի ուշադիր գտնվենք մեր գործողություններում ու որոշումներ կայացնելու հարցում: Վերջ ի վերջո հենց մեր որոշումներից է կախված լինելու խաղի վերջաբանը:
Այս էպիզոդում ևս կային բավական հետաքրքիր, անսպասելի զարգացումներ, որոնք իրենց հերթին ավելի ինտրիգային են դարձնում խաղը:
Էպիզոդ երրորդ
Ի՞նչ ենք ունենում երրորդ մասում: Այս մասում արդեն, կարելի է ասել, այն ինչը կատարել էինք նախորդ երկու էպիզոդներում, վերադառնում է մեզ՝ հիմք ընդունելով մեր կատարած որոշումներն ու գործողությունները: Այո, պատմությունը շարունակվում է դեռ ու մոտենում է վերջնագծին: Բացահայտվում ու պարզ են դառնում շատ հարցեր, որոնք մինչ այդ պահը անխապաստախն էին, որոշներ շարունակում են մնալ անավարտ ու անպատասխան, նույնիկս խաղի ավարտից հետո էլ, բայց ամբողջական պատկերը մենք ստանում ենք հենց այս էպիզոդում:
Բացի հիմնական երեք էպիզոդներից, խաղն ունի նաև բոնուսային մեկ էպիզոդ, որը ներկայացնում է ավելի վաղ շրջանի իրադարձությունները կամ ավելի ճիշտ կլինի ասել կերպարների առօրյան: Այս էպիզոդում պատանի Հլոյան է և իր մտերիմ ընկերուհի Մակսին: Մակսիին մենք սկսում ենք ճանաչել խաղի հենց սկզբից, քանի որ Հլոյան իր ձեռքի տակ պահում է օրագիր, որտեղ ներկայացնում է էպիզոդների ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները: Օրագրի տեսքով Հլոյան խոսում է Մակսիի հետ: Միաժամանակ այդ օրագիրը մեզ՝ խաղացողներիս կարող է հիշեցնել այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել: Լրացուցիչ էպիզոդում պատմությունը հենց ծավալվում է այս երկու ընկերուհիների մոտ, թե ինչպես հեռացավ Մակսին, ինչ տեղի ունեցավ Հլոյաի հետ և այլն: Ասեմ, պակաս հետաքրքիր չէ ու նույնքան էլ կարևոր, քանի որ Հլոյաի հոգեկան աշխարհի վրա մեծ ներգործություն է ունեցել Մակսին, որին կարելի է համարել նույնիսկ գլխավոր կերպաներից մեկը, թեկուզ անիրական:
Սա այն ամենն է, ինչը փորձում է առաջարկել խաղը: Եթե սպասում եք հեղափոխական ինչ-որ պրոյեկտի, ապա կարող եք հանգիստ անտեսել այս խաղը: Չունի անսովոր ու զարմանահրաշ խաղային մեխանիկա, այստեղ ամեն բան պարզ է, ձեր ծախսած ժամանակի 6-7 ժամը կարող է անցնել միայն զրոյցները կարդալով, այս կամ այն հուշեչն ընթերցելով, երբեմն ոչ բարդ, բայց հետաքրքիքր գլուխկոտրուկներ լուծելով և այլն: Եթե ձեզ այդ ամենը կձանձրացնի, ապա հավատացեք, խաղը ձեր համար նախատեսված չէ: Իսկ ահա, եթե Դուք սիրում եք հետաքրքիր (մեղմ ասած) պատմություն, կյանքի պատմություն, որը կարող է տեղի ունենալ մեր յուրաքանչյուրիս հետ, այո այս խաղի գլխավոր կերպարը կարող է լինել մեզանից ցանկացած ոք, ապա անպայման է խաղալը ու խաղալ տրամադրված, բաց չթողնել ոչ մի զրույց, ուսումնասիրել ամեն թերթ ու գիրք, հասկանալ կերպարների հույզերը: Ես հիմա հատուկ շեշտում եմ, որ այս խաղն ընկերության մասին է: Այն դեպքում, եթե սյուժեն դուք ձեր որոշմամբ տանում եք դեպի այդ ուղղույմաբ: Խաղի որոշակի հատվածում, կերպարների զրույցից ելնելով հեղինակները մեզ հնարավորություն են տալիս ընտրել երկու ուղղություններից մեկը՝ մեր երկու աղջիկ հերոսուհիները կամ կդառնան մտերիմ ու իրար հասկացող ընկերուհիներ բառի ամենա ուղիղ ու ամենա մաքուր իմաստով, կամ կդառնան «ավելին»՝ քան ընկերուհիներն են: Այո, խաղը առաջարկում է մտնենք ԼԳԲՏ կենցաղ: Բայց ինչպես նշեցի, առաջին տարբերակն ընտրելով կարելի է ականատես դառնալ հոյակապ մի պատմության՝ թե տխուր պահերով, որոնք բավական շատ են, թե ուրախ պահերով, որոնք ասում են, կյանքում կպատահեն պահեր, երբ փոխել հնարավոր չէ ոչինչ, բայց սովորիր ապրել նաև այդպես:
Խաղից ես բավական տպավորված եմ ու պատրաստվում եմ ծանոթանալ թե օրիգինալ խաղի հետ ու թե սիկվելի: Իսկ եթե Դուք ցանկություն ունեք այս խաղն անցնել, ապա մեկ կարևոր խորհուրդ կտամ: Անպայման խաղացեք գիշերով, խաղացեք միայնակ, որպեսզի ոչ մի բան ձեզ չխանգարի: Համոզված եղեք, որ ձեր պատուհանից երևում են աստղերը, ցանկալի կլինի փոքր ինչ մեղմ քամու ժամանկ խաղաք ու էլ ավելի ցանկալի կլինի, եթե գիշերվա լռությունը կխզի խղրդացող ծղրիդը: Այս ամենն անելուց հետո դուք ամբողջությամբ խաղի մեջ մտած կլինեք: Հա, ու մոռացա մի բան էլ ավելացնեյի:
Խաղի հոյակապ, ամենա ընտիր առավելություններից մեկը դա ճիշտ ընտրված երաժշտական կատարումներն էին: Երևի չեմ սխալվի ասեմ, որ որևէ խաղում այսքան ճիշտ ու համապատասխան, մթնոլորտը բնութագրող կատարումներ տեղ գտած լինեյին, որքան Before the Storm-ում էր:
Սյուժե - 10
Գեյմփլեյ - 9
Գրաֆիկա - 8
Խաղ. մթնոլորտ - 10
コメント