Հայտնի կինոսերիայի առաջին ֆիլմից 38 տարի անց՝ 2017 թվականի մայիսի 4-ին լույս տեսավ Ռիդլի Սքոթի հերթական, սպասված ֆիլմը, որը պատմում է մարդկության որոնումները տիեզերքում՝ այլ բանական էակների մասին:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2012 թվականին դուրս եկած «Պրոմեթեյ» ֆիլմի իրադարձություններից հետո՝ ըստ սյուժեյի 10 տարի անց, գիտնականների մի քանի հոգուց բաղկացած անձնակազմը ուղևորվում է հեռավոր մեկ այլ մոլորակ՝ կոլանիզացնելու այդ մոլորակը: Սակայն հանկարծակի ստացված ազդանշանը ստիպում է անձնակազմին փոխել որոշումը և հայտնվում են առեղծվածներով լեցուն մեկ այլ մոլորակ...
Ֆիլմն ունի 122 րոպե տևողություն, որի միայն 25-30 սկզբնական րոպեները ցույց է տալիս, մեղմ ասած առանձնակիորեն: Այս րոպեների ընթացքում թվում է, թե մենք ոչ թե ֆիլմ ենք դիտում, այլ ինչ-որ փաստագրական, հետազոտական նյութ: Սա բոլորովին էլ չի ենթադրում, թե վատ է, հակառակ, Ռիդլի Սքոթն այս իրադարձությունները այնպեսի բարձր մակարդակով է արել, որ բացարձակ հաճույք կարելի է ստանալ այս ամենից: Այնուհետև, այս ամենից անմիջապես հետո էկարնին տեսնում ենք ֆիլմի վերնագիրը՝ մեծ գլխատառերով գրված՝ Alien: Covenant:
Ֆիլմն, անխոս բավական ստացված եմ համարում: Ինձ վրա հատկապես մեծ ազդեցություն է թողել սերիայի ամենաառաջին՝ 1979 թվականին դուրս եկած «Ուրիշը», որտեղ ամեն բան տրամադրող էր: Անմիջականորեն զգում էիր այդ մթնոլորտը, տիեզերքում գտնվելու, վախի զգացումները: Ու մեծ նշանակություն ուներ, որ 2017 թվականի այս կինոժապավենում ևս փոխանցվում էր անկրկնելի այդ զգացումները: Այս առումով հաջողված էր ֆիլմը:
Որոշակի անհամաձայնություն կար ֆլմի սյուժեյի հետ, որը նմանվում էր էժանագին սարսափ ժանրի ֆիլմերին, որտեղ ամեն ինչ սկվել էր հերթական ծիսական մտքից: Իհարկե այս ֆիլմը չի կարելի ասոցացնել այդպիսի ֆիլմերի հետ, սակայն ակնառու էր դա:
Ընդհանուր ֆիլմը շատ լավն է: Դիտարժան է, ունի հստակ «պատգամ» և իմ կարծիքով ֆանտաստ-սարսափ ժանրում այս թվականի լավագույն ֆիլմերից մեկն է:
8/10
Comments