«Ես չգիտեմ ով է ասել, թե միայն մեռյալներն են տեսնում պատերազմի ավարտը: Ես դա տեսել եմ, բայց հարցը նրանում է, թե կկարողանա՞մ շարունակել ապրել»:
Բավական սուր ֆիլմ, տաղանդավոր դերասանական կազմով և դրամատիկ ընթացքով: 2009 թվականին նկարահանված այս ֆիլմը պատմում է շատ բանի մասին առհասարակ, քան վերնագիրն է հուշում: Այս ֆիլմում արտացոլված է երկու եղբայրների կյանքը, նրանց վերաբերմունքն աշխարհի հանդեպ, նրանց կենցաղը: Հայր ու որդու խաթարված հարաբերությունները, սիրող կնոջ տանջանքները և որ ամենագլխավորն է, այն հոգևիճակը, որն ունենում է հերոսը: Ֆիլմում նկարահանվել են տաղանդավոր դերասաններ Նատալի Պորտմանը, Ջեկ Ջիլլենխոլը և Տոբի Մագուայրը: Վերջինիս դերասանական խաղը հոյակապ է պարզապես: Ֆիլմը կարծես թե պետք է լիներ հերթական, սովորական, միջին կարգի դրաման, սակայն վերջաբանը կոտրում է այդ մտածելակերպը և ստիպում անգամ ինքներս մեզ վրա վերձնել ամբողջ իրադարձությունների զարգացումը:
Միանշանակ խորհուրդ եմ տալիս դիտել այս ֆիլմը, եթե սիրում եք դրամատիկ թրիլլերներ:
8/10
Comments