top of page
Фото автораGame Over

Inglourious Basterds

Պարզապես չէի կարող անտարբեր գտնվել ու մի քանի բառով չգրել այս ֆիլմի մասին: Նախ, ինչպես միշտ ու ինչպես իր բոլոր ֆիլմերում, եղել է ու կշարունակի մնալ տարբերվող տաղանդավոր ռեժիսոր Քվենթին Տարանտինոն: Ճիշտ է, նրա կողքին այս ֆիլմում կանգած է եղել նաև Էլայ Ռոթը, բայց հիմնական մասը զգացնել է տալիս Տարանտինոյի արվեստը: Նայածս բոլոր ֆիլմերում(Տարանտինոյի) տեսել եմ մեկ կարևոր բան, ինչն իր ֆիլմերը միշտ դարձրել է եզակի ու տարբերվող: Ֆիլմերը հագեցած են թե դրամատիզմով, թե կատակերգությամբ, թե իր մարտական սցենարներում այնպիսի դաժանությամբ, որ թույլ ջիղեր ունեցողը հավանաբար կդժվարանար դիտել և թե իրադարձությունների անսպասելի զարգացմամբ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում ֆիլմը: Կարճ ասած, ռեժիսորի աշխատանքը կատարված է բարձր մակարդակով, ինչի համար էլ Ամերիկյան Կինոակադեմիան ֆիլմին տվել էր 8 նոմինացիա՝ ընդհուպ մինչև «լավագույն ֆիլմ» անվանակարգ: Ի միջիայլոց ասեմ, որ ըստ 2011 թվականի տվյալների, սա Տարանտինոյի ամենաշատ նոմինացիա ունեցած ֆիլմն է: Ճիշտ է, այս 8 նոմինացիաներից միայն մեկին արժանացավ կինոժապավենը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» ու էստեղից էլ անցնեմ հենց իրեն՝ Քրիստոֆ Վալցին: Կներեք համարձակությանս և ոչ կոռեկտ լինելուս, բայց եթե այս դերասանի վարպետորեն կատարած դերը ձեր վրա ոչ մի ազդեցություն չի գործել՝ իր կատարյալ խաղով, կասեմ, որ դուք շատ հեռու եք կինոարվեստից: Գլխավոր անտագանիստ լինելու հանգամանքն էլ չէր վախեցրել Վալցին փայլուն կատարելու իր առջև դրված խնդիրը, ինչի համար էլ Օսկարի արժանացավ, թեպետև գլխավոր դերում հայտնվել էր Բրեդ Փիթը: Չնայած Վալցի փայլուն խաղին, ֆիլմում իրենց փայլն էին սփռում նաև մյուս դերասանները, որոնք բավական հայտնի են կինոյի բնագավառում: Ընդհանրացնելով, միանշանակ խորհուրդ եմ տալիս դիտել ու գնահատել ֆիլմն իր յուրահատկությամբ...



8/10

3 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Lost

MTV Movie & TV Awards

Comments


bottom of page