1996 թվականի կոմեդիա: Ռեժիսոր Դէննի ԴԷվիդո, ով նաև ֆիլմում խաղում է Մաթիլդայի հոր կերպարը: Փոքրիկ աղջիկ, ով դեռ վաղ հասակից, կարելի է ասել մանուկ ժամանակից արտասովոր էր: Արտասովոր էր այն առումով, որ կարողանում էր անել այնպիսի բաներ, որ մեծահասակները կդժվարանային: Սակայն փոքրիկին ուշադրություն չէին դարձնում, անգամ նրա ծնողները գերադասում էին հասարակ հեռուստացույցը, քանի իրենց երեխայի կյանքը: Այս պատճառով Մաթիլդան զգում էր իրեն միայնակ ու տխուր: Ամեն բան թվում էր, թե կփոխվի, երբ սկսեց այցելել դպրոց, սակայն այնտեղ էլ խոչընդոտ էր հանդիսանում գլխավոր ուսուցչուհին, ով բացի երեխաներին ծեծելուց, ուրիշ այլ բան անել էչր կարող...
Ֆիլմը, եթե հաշվի առնենք 90-ականների ոճը, բավական որակյալ մանկապատանեկան կատակերգություն է: Եթե Դուք 1990-ականների ծնունդ եք, հավանաբար կհիշեք այս ֆիլմը, հավատացած եմ, գոնե մեկ անգամ, թեկուզ աչքի ծայրով դիտած կլինեք սույն կինոժապավենը: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով մոռացել էիք ու շատ կուզենայիք վերհիշել, իսկական ժամանակն է դիտելու ֆիլմը:
8/10
Comments