top of page
Фото автораGame Over

mother!



Ռեվյուն պարունակում է ՍՓՈՅԼԵՐՆԵՐ

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին: Այդ օրվանից հետո կինոհասարակությունն այս ֆիլմի շուրջ բաժանվեց երկու մասի՝ նրանք ովքեր քննադատեցին կինոն, համարելով դարի ամենավատ ֆիլմը և նրանք, ովքեր փառաբանեցին ռեժիսորին՝ հանճարեղ ֆիլմի համար: Իսկ ռեժիսորը Դարրեն Արոնոֆսկին էր: Մի մարդ, ում ֆիլմերը միշտ եղել են բարդ, ոչ բոլորի համար: Ում ֆիլմերը մեծ աղմուկ են բարձրացրել շատ ասպարեզներում՝ հասարակ մարդկանց միջավայրից ընդուպ կրոնական ուղղվածություններ:

Այս ֆիմն ևս բացառություն չէր:

Ինչ՞ի մասին էր ֆիլմը:

Ֆիլմն իսկապես ուներ որոշ բարդություններ: Հասկացվում ու ընկալվում էր բարդ: Ընդհանուր եթե ամբողջացնելու լինեմ, չէի ասի թե այնքան բարդ էր, որքան ռեժիսորի «Ֆանտան» ֆիլմը: Ամեն դեպքում, որոշ հանգամանքներ ավելի լավ հասկանալու ու վերարտադրելու համար ֆիլմը դիտել եմ երկու անգամ:

Ի սկզբանե ֆիլմում տեսնում ենք զույգերի, որոնք մեկուսացած իրենց առաձնատանը, ապրում են «հանգիստ»: Սա առաջին հայացքից սակայն: Քանի որ ֆիլմի բուն սյուժեն չի կայանում այդ զույգերի, առավել ևս ընտանիքի կյանքի մեջ: Ավելին, թե ֆիլմը դրամա է, նույնպես չպետք է ասել: Ըստ սյուժեի, ֆիլմը համարվում է սարսափ, որի հետ նույնպես համաձայն չեմ: Այն, թե ֆիլմում պետք է տեսնել հանկարծակի սարսափեցնող տեսարաններ, պետք չէ սպասել: Բայց ֆիլմի իմաստը հասկանալուց հետո կարելի է նաև մտածել. որ ամեն դեպքում դա ՍԱՐՍԱՓԵԼԻ է:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Ջենիֆեր Լոուրենսը և հիանալի դերասան Խավիեր Բարդեմը: Որոնք երկուսն էլ հիանալի են կատարում իրենց դերն այս ֆիլմում:

Վերևում նշել էի, որ այս ֆիլմի դիտումից հետո կինոհասարակությունը երկու մասի էր բաժանվել: Անգամ եղել էին անձիք, ովքեր լքել են կինոդահլիճները, այդպես էլ կիսատ թողնելով ֆիլմը:

Անկեղծ ասած, ինձ մոտ ևս այդպիսի զգացում առաջացավ: Բայց ոչ նրա համար, որ անտանելի էր ֆիլմը և առ այն, թե առաջին կես ժամը անհասկանալի էր ու ձանձրալի: Իմ մոտ այդ զգացումն առաջացավ այն բանից հետո, երբ երկրորդ պլանում հայտնվեց դերասանուի Միշել Պֆայֆֆեռը:

Ոչ: Բոլորովին էլ հակակրանք չունեմ այս դերասանուհու հանդեպ: Ուղղակի Նա այնպիսի հիանալի կերպով էր խաղում իր դերն այս ֆիլմում, այն էր՝ «Անհնազանդ» կնոջ դերը, ով անգամ թքած ուներ բոլորի վրա, որ «զզվել» նրանից անկարելի էր: Այս դերի համար անգամ կարելի էր նրան գոնե արժանացնել Օսկարի նոմինացիայի:

Այժմ վերջապես ամբողջացնեմ ֆիլմը, նրա իմաստը, թե ինչ եմ հասկացել այս ֆիլմը դիտելիս:

Բոլորովին էլ գաղտնիք չէ այն, թե Դարրեն Արոնոֆսկին առաջին անգամը չէ, որ իր ֆիլմերում բարձրացնում է կրոնական թեման: Այո, այս ֆիմը այդ հերթականներից մեկն է: Իսկ ավելի կոնկրետ, այս ֆիլմը արտացոլանքն է ոչ ավել ոչ պակաս՝ Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի:

Զուգահեռ կարելի է նկատել նաև այլ իմաստավորումներ: Բայց ավելի շատ հակված եմ այդ ուղղությանը:

Եթե անտեսենք այն պատկերացումը, թե ֆիլմում հյուրասեր տանտերն է ու ոչ նույնքան հյուրընկալ տանտիրուհին, ապա տեսնում ենք հետևյալը.

Կերպարները հասարակ մահկանացուներ չեն: Խավիեր Բարդեմի դերում մենք ֆիլմի հետագա զարգացումները դիտելով հանգում ենք այն եզրակացությանը, որ Նա Աստվածն է: Ով անչափ բարի է և ներողամիտ ամբողջ մարդկության հանդեպ: Ինչի ապացույցն է այն, որ ողջ ֆիլմում մենք չենք տեսնում նրան ջղայնացած: Բացի մի դրվագից, որից անմիջապես հետո զգում ենք կրկին նրա բարությունը...

Ջենիֆեր Լոուրենսի դերում մենք տեսնում ենք, համենայնդեպս իմ կարծիքով երկու կերպարի՝ Մայր բնության և Մայր Աստվածածնի կերպարները: Ինչու եմ այսպես կարծում, որովհետև անգամ երկրորդ դիտման ժամանակ այն տպավորությունը մնաց ինձ մոտ, որ անհասկանլի կլիներ, եթե դերին վերագրենք մեկ առանձին կերպարը: Այս դեպքում կլիներ որոշակի շփոթմունք: Այս պատճառով չեմ կարծում, թե Լոուրենսը մարմնավորում էր մեկ « անձ»-ի: Ընդհանրապես, այս կերպարի վրա էր ընկած ամբողջ ֆիլմի էությունը: Բարդ, հուզական, ծաղկեցնող ու քանդող:

Հետագայում տեսնում ենք Էդ Հարիսի մուտքը, որն իրականում այս ֆիլմում Ադամն էր, առաջին մարդը, ով հյուր եկավ այդ տուն, ընդ որում այդ տունը ամբողջ մոլորակն էր: Ապա տեսնում ենք Ադամի կնոջը՝ Եվային, անհնազանդ, չենթարկվող, ինքնահավան: Դե իսկ հետո «երկիր» են գալիս նաև սրանց որդիներև՝ Կայենն ու Աբելը: Ֆիլմում եղբայրներից մեկը սպանում է մյուսին, ինչը եղել է նաև Աստվածաշնչում: Մինչ այդ ևս մի քանի կարևոր դրվագներ մեզ հուշում էին այս ուղղվածության մասին: Բնականաբար բոլորը գրառել դժվար է:

Այնուհետև «տանտերերին» անկոչ հյուրեր են գալիս շատ այլ մարդիկ, ովքեր էլ ներկայացնում են ամբողջ մարդկությանը...

Մարդիկ, ովքեր սկսում ենք քանդել, ավերել այն տունը, որ պատկանում էր Աստծուն, ով նվիրվել էր մարդկանց:

Իրավիճակը գնալով վատթարանում էր, մարդիկ սկսում են մեղքեր գործել, թալանել ունեցվածքը, կեղտոտել տարածքը, սպանել մեկմեկու:

Դժվար չէ հասկանալ, որ այս ամբոխը մենք են, որ միշտ և ամենուր կեղտոտում ու պղտորում ենք մեր մոլորակը, մեր տունը: Սպանում ենք մեկմեկու: Այա ամենին հազիվ էր դիմանում Լոուրենսի կերտած կերպարը, առավել ևս նա հղի էր: Ու պարզվում է, որ մարդկությունը սպասում էր այս երեխաին: Մարդկությունը սպասում էր Նրա Աշխարհ գալուն:

Այնպես, ինչպես սպասում էին Հիսուսին:

Այնպես, ինչպես փառաբանեցին Հիսուսին և Նրա Հորը:

Ու այնպես, ինչպես սպանեցին ու «խմեցին» Հիսուսի արյունը:

Այս ամենին չդիմանալով պոռթկում է Մայր Բնությունը, Մայր Աստվածածինը: Դրվագում տեսնում ենք այն, որ կրակի մեջ այրվում է Լոուրենսը, ով ոնչնացնում է բոլորին երկրի երեսից:

Նույն այն պահը, երբ նկարագրեցի ռեվյուի մեջ: Այս հանգամանքն ինչու էր կաևոր: Որովհետև կարելի է հասկանալ հետևյալը, այն, որ այս ամենը շարունակական բնույթ էր, որ այս ամենը կրնվում է ամեն անգամ: Եղել է ու կլինի նույնպես: Այն տպավորությունն էր, թե այս ամենը հերթական ցիկլն էր, որ պետք է լիներ...

Եթե ամբողջացնեմ ֆիլմը, ապա կասեմ, որ այն այս տարվա լավագույն ֆիլմերից մեկն է: Լավագույն, որովհետև իրականությունը նվիրվում է մարդկությանը՝ մեզ: Այս ֆիլմի գլխավոր դերում այդ մենք ենք՝ մարդիկս, որ այքնան ենք չարացել ու կուրացել, որ անգամ չենք տեսնում լույսը: Ո մենք մեր սեփական կամքով ու արարքներով ոչնչացնում ենք Աստծո կերտած Մայր Բնությունը, Մեր Երկիր Մոլորակը: Ու վերջապես ինքներս մեզ:

Այս ֆիմն ազդակ է, որ ժամանակն է գուցե սթափվելու ու լայն աչքերով նայենք մեր էությանը:

Բայց կա նաև «անհասկանալի» գաղափար ֆիլմում: Անհասկանալի դիտավորյալ չակերտների մեջ եմ ներառում, քանզի ինչ-որ տեղ պատասխանն ըստացել եմ այդ հարցիս:

Եթե մեզ կոչ է անում Արոնոֆսկին, թե ժամանակն է սթափվելու, արդյոք կ՞ա իմաստ, երբ Աստված այդքան Բարի է: Այնքան բարի, որ մարդկության մեղքը ներում է ու նոր կյանք տալիս, նոր սերունդներ արարում: Ինչ իմաստ կա սթափվելու, եթե ամեն բան նորից սկսվելու է...

Նույնը փորձում է խնդրել նաև մոխրի վերածված Մայր Բնությունը: Ինչին Աստված պատասխանում է, թե այդպիսին է նրա էությունը:

Ինչևէ, յուրաքանչյուրս ֆիլմն հասկանում ենք յուրովի: Հնարավոր է, որ ֆիլմի իմաստը բոլորովին էլ այլ է:

Բայց մեկ բան հաստատ է, որ այս ֆիլմն իսկապես տարվա կարևորագույն ֆիլմերից մեկն էր ու որ այն արժե դիտել:



9/10

7 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Lost

MTV Movie & TV Awards

Comentários


bottom of page