top of page
Фото автораGame Over

Oscar 2019: Հաղթողներ

Լոս Անջելոսում տեղի ունեցավ Կինոբնագավառի թերևս ամենա կարևոր իրադարձությունը՝ Օսկարի 91-րդ մրցանակաբաշխությունը, որն այս անգամ ինչպես արդեն գիտեք, անցկացվեց առանց հատուկ հաղորդավարի: Բացի այս, մրցանակաբաշխությունն աչքի ընկավ նաև նրանով, որ առաջին անգամ կինոպատմության մեջ Օսկարի «Տարվա ֆիլմ» անվանակարգում նոմինացվել էր ֆիլմ կոմիքս, որը կարողացավ նաև արձանիկ տանել իր հետ՝ այլ անվանակարգերում: Ընդհանուր առմամբ մրցանակաբաշխությունն անցավ առանց լարվածության և համեստ՝ մեկնարկը հայտարարելով երգիչ Ադամ Լամբերդը Queen խմբի հետ:

Լավագույն ֆիլմ, Կանաչ գիրք, Օսկար 2019
Լավագույն ֆիլմ - «Կանաչ գիրք»

  • Լավագույն ֆիլմ - «Կանաչ գիրք»

  • Լավագույն ռեժիսոր - Ալֆոնսո Կուառոն / «Ռոմա»

  • Լավագույն դերասան - Ռամի Մալեկ / «Բոհեմյան ռապսոդիա»

  • Լավագույն դերասանուհի - Օլիվիա Քոլման / «Ֆավորիտուհի»

  • Երկրորդ պլանի լավագույն դերասան - Մահարշալա Ալի / «Կանաչ գիրք»

  • Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Ռեջինա Քինգ / «Եթե Բիլ-սթրիթը խոսել կարողանար»

  • Լավագույն ադապտացված սցենար - «Սև կլան»

  • Լավագույն օրիգինալ սցենար - «Կանաչ գիրք»

  • Լավագույն օտարալեզու ֆիլմ - «Ռոմա» / Մեքսիկա

  • Լավագույն անիմացիոն ֆիլմ - «Սարդ մարդ. Տիեզերքի միջով»

  • Լավագույն փաստագրական ֆիլմ - «Ազատ անկում միայնակ»

  • Լավագույն օպերատորական աշխատանք - «Ռոմա»

  • Լավագույն կոմպոզիտոր - «Սև Պանթերա»

  • Լավագույն մոնտաժ - «Բոհեմյան ռապսոդիա»

  • Լավագույն հանդերձանք - «Սև Պանթերա»

  • Լավագույն հնչյունային ձևավորում - «Բոհեմական ռապսոդիա»

  • Լավագույն հնչյունային մոնտաժ - «Բոհեմական ռապսոդիա»

  • Լավագույն կարճամետրաժ փաստագրական - « Period. End of Sentence.»

  • Լավագույն կարճամետրած անիմացիա - «Բաո»

  • Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ - «Մաշկ»

  • Լավագույն բեմադրող-նկարիչ - «Սև Պանթերա»

  • Լավագույն վիզուալ հնարքներ - «Առաջին մարդը»

  • Լավագույն դիմահարդարում և սանրվածք - «Իշխանություն»

  • Լավագույն երգ - «Աստղ ծնվեց» / Shallow


45 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Lost

MTV Movie & TV Awards

Comments


bottom of page