top of page
Фото автораGame Over

Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales



Այո, այս ֆիլմին սպասել էի: Սակայն հիասթափումը մեծ էր: Ֆիլմի նկարահանումները դեռ սկսվել էին 2015 թվականից: Իսկ պրեմիերան կայացավ 2017-ի մայիսի11-ին: Ռեժիսորներն էին Հոակիմ Ռոննինգը և Էսպեն Սանդբեռգը:

Ֆիլմի բուն սյուժեն հետևյալն է՝ շատ տարիներ առաջ, երբ դեռ պատանի էր Ջեկ «ճնճղուկը», կարողանում է հիմարացնել իսպանացի անպարտելի ծովահեններին, ոչնչացնելով նրանց անձնակազմը, իսկ ինքն էլ դառնում է հարգված ու լեգենդար ծովահեն: Շատ տարիներ անց, երբ բոլորը կարծում էին, թե իսպանացի ծովահենները ոչնչացվել էին, հանկարծակի վերջիններս՝ մեռյալների տեսքով վերադառնում են ու ամեն գնով փորձում գտնել Ջեկին՝ վրեժի ծարավն հագեցնելու համար: Ահա այսպիսի շատ հասարակ սյուժե: Կարելի է ասել, ոչ մի օրիգինալ բան: Սակայն կարելի էր հարմարվել այս սյուժեյի հետ, եթե ֆիլմում տեղ չգտներ վերջին ժամանակներս, ֆիլմերում հաճախակի հանդիպող բացարձակ անտրամաբանելի երևույթների շթայական զարգացումները: Դա վերաբերվում է թե ֆիլմի տեխնիկական, թե վիզուալ և թե սցենարային մասերին: Ինչն անկեղծ ասած ինձ վրա վատ ազդեցություն է թողնում և սկսում եմ նմանատիպ ֆիլմերին լուրջ չվերաբերվել: Չնայած այս ֆրանշիզը ժամանակին լուրջ ֆիլմ էր իր ժանրի մեջ և թերևս առաջատարն էր այն ֆիլմերում, որը պատմում էր ծովահնների կյանքի ու իրենց արկածների մասին, այժմ միանշանակ կարծում եմ, որ այս ամենից բորոլովին էլ հետք չի մնացել: Այս ֆիլմն ապացուցում է այդ: Ֆիլմաշարի անցած մասերում տեսնում էի հետևյալը՝ արկածային ֆանտազիա, համեմված նուրբ հումորով: Իսկ երեկ, երբ նայեցի ֆիլմաշարի վերջին՝ այս ֆիլմը, տեսա այնտեղ անլուրջ կատակերգություն ընդամենը: Մեծ հաշվով ֆիլմն համարում եմ վատ որակի նկարահանված կոմեդիա, որը մեկ անգամ նայելուց հետո էլ չեզ ուզենա անգամ հիշել:

Իհարկե ֆիլմում կան դրվագներ, որոնք տպավորիչ էին, սակայն չափազանց քիչ: Կային նաև այնպիսի տեսարաններ, որոնք թվում էր թե տպավորիչ էին, սակայն ավելի շատ հիշեցնում էին Դիսնեյյան մուլտֆիլմերի «մանկական» ֆանտազիան: Բնականաբար դա սպասել էր, քանի որ հենց Դիսնեյ կինոստուդիան էլ զբաղվել է նկարահանումներով: Բայց հավատացնում եմ, ոչ այնքան հաջող:

Ֆիլմում ամենասպասվածն ինձ համար հայտնի դերասան Խավիեր Բառդեմի հայտնվելն էր: Վերջինիս համարում եմ լուրջ դերասան: Այս ֆիլմում մարմնավորել էր իսպանացի ծովահենին՝ Սալասարին, ում Ջեկ «ճնճղուկը« հիամարացրել էր ու ոչնչացրել: Դերասանն իր դերում վստահ էր. լավ էր արված թե կերպարն իր դիզայնով և թե կերպարի մարմնացումը:

Եթե փորձեմ ընդհանրացնել ֆիլմը, դուրս կգա հետևյալը. ֆիլմ, որին սպասել ես երկար, բայց որը չկարողացավ արդարացնել անգամ սպասելիքներիդ կեսը: Սույն ֆիլմից ոչ մի տպավորիչ պահեր չունեցա ամբողջ 2 ժամ 09 րոպե շարունակ: Ի միջիայլոց, իր ժամաքանակով այս մասն ամենակարճն էր ամբողջ ֆրանշիզում: Բայց պետք չէ կարծել, թե ֆիլմի անհաջող լինելը կախված էր հենց այդ ժամանակից: Ոչ իհարկե: Ֆիլմում չափազանց շատ էին շեղվել սերիայի լավագույն որակներից: Արդյունքում ստացվել էր ՍԱ:

Հետաքրքիր էր նաև այն, որ որոշ երկրներում ֆիլմը դուրս էր եկել «Կարիբյանի ծովահենները: Սալասարի վրեժը» վերնագրով: Սրա հետ լիովին համաձայն եմ, քանի որ ըստ սուժեյի, ավելի շատ էր համապատասխանում ֆիլմին, քան օրիգինալ վերնագիրը: Իսկապես, կարելի էր հաշվի առնել սա, քանի որ չնայելով վերնագրեին, հաստատ կասեյի՝ որ սույն ֆիլմում փաստորեն, «մեռյալներնել են պատմում հեքիաթներ»:



4/10

6 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Lost

MTV Movie & TV Awards

Comments


bottom of page