top of page

The Gift

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 25 дек. 2017 г.
  • 1 мин. чтения


«...անցյալը թողնենք անցյալում»


Ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը հատկապես ավելացավ այն ժամանակ, երբ ռեժիսորի կողքին տեսա գրված Ջոէլ Էդգերթոն: Ինձ համար սիրված մի դերասան: Այժմ կարելի էր ծանոթանալ նրա իսկ ֆիլմին: Ֆիլմը պատմում է մի զույգի մասին, ովքեր տեղափոխվում են նոր բնակարան ու փորձում են իրենց կյանքը դասավորել նորովի: Ամեն ինչ հանգիստ էր մինչ այն ժամանակ, երբ նրանց կյանքում է հայտնվում հին «ծանոթներից» մեկը:

Ֆիլմի իմաստը բավական պարզ է: Չնայած այս պարզությանը ֆիլմն ունի ասելիք, իմաստավորված է: Իրադարձությունների զարգացումն այստեղ տեղի է ունենում բավական անսպասելի, չնախատեսված կերպով: Հարկավոր է նայել այս ֆիլմը, թեկուզ այն բանի համար, որ ներողամիտ գտնվելը ոչ բոլորին է տրված, սակայն և հիշել, որ բումերանգը նետելուց այն միշտ վերադառնում է Քեզ մոտ:



7/10

Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page