top of page

The Mummy (2017)

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 25 дек. 2017 г.
  • 1 мин. чтения


Անշուշտ այս ֆիլմը կարելի է դիտել, եթե ուզում եք լիցքաթափվել առօրյաից: Իսկ որպես թե գերազանց ֆիլմ, իմ կարծիքով այս ֆիլմից սպասել պետք չէ: Ֆիլմը միջին կարգի ֆանտաստ ժանրի պատմություն է: Ընդ որում 1999 թվականին դուրս եկած «Մումիա»-ն ավելի հարուստ էր հատկապես սցենարային և սյուժեի առումներով: Նախ ֆիլմը կարելի է բաժանել երկու մասի: Առանձին մասերի, որոնք որևէ ընդհանուր կապ չէին կարողանում գտնել միմյանց հետ: Առաջին՝ սովորական կատակերգություն և երկրորդ՝ սարսափ: Ինչպես նշեցի այս երկու ժանրերը հակասության մեջ էին մտնում միմյանց հետ և այն տպավորությունն էր, թե այս ֆիլմում մոտեցումն այդքան էլ լուրջ չէր: Անլուրջ մոտեցում էր զգացվում ֆիլմի հենց սկզբից՝ «Մումիայի» բանտի հայտնաբերումը, անսպասելի հետագա գործողությունները: Իհարկե որպես թե ժամանցային ֆիլմ վատ չէր: Վատ չէր հատկապես մումիայի դիզայնը, ում մարմնավորել էր մի լավ դերասանուհի Սոֆիա Բուտելլա անունով: Չեմ ուզում նշել նաև Թոմ Կրուզի դերասանական տաղանդը:

Ընդհանուր ֆիլմը դիտվող է, մեկ անգամ սակայն: Եթե շատ տարված եք Հին Եգիպտոսվ, հնարավոր է նաև երկու անգամ: Չնայած Հին Եգիպտոսից այստեղ առանձնակի բան էլ չեք գտնի: Իսկ եթե դիտել եք ֆիլմը, գրեք ձեր կարծիքները:



5/10

Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page