Երևի դժվար թե գտնվի այնպիսի մարդ, ով ծնված լինելով 80-90-ականներին, գոնե մեկ անգամ լսած չլինի այս ընկերության մշակած երաժշտական թեման, որը մինչ օրս էլ տպավորված կարող է լինել մեր ուղեղներում: Երևի հենց սրա համար էլ որոշեցի գրի առնել այս հոդվածը՝ լինելով 90-ականների ծնունդ:
Թե ինչպես ստեղծվեց այս մտահղացումը, պատմում են հենց իրենք՝ THX ընկերության անդամները: Ընկերության լոգոյի հետ միասին հնչում էր կարճ երաժշտական թեմա՝ Deep Note վերնագրով: Այս թեման կարելի էր լսել կինոթատրոններում, ձայնային համակարգերում, խաղերում: Համարվում է ամենաճանաչողական հնչյուններից մեկը զվարճանքների և ժամանցի ինդուստրիայում:
Հնչյունը ստեղծվել է Ջեյմս Մյուռեյի կողմից, երբ 1982 թվականին աշխատում էր Lucasfilm ընկերության ենթաճյուղերից մեկում: Առաջին անգամ այս հնչյունային թեման հնչել է 1983 թվականին դուրս եկած «Աստղային պատերազմներ: Ջեդայի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի առթիվ: Սրանից հետո օգտագործվել է որպես ինթրո THX ընկերության համար և վերջիններիս համար հանդիսացել է ճանաչողական սիմվոլներից մեկը:
Հետագայում հնչյունը ենթարկվել է վերամշակումների: 2015 թվականին այն վերաձայնագրվել է և այժմ օգտագործվում է հենց այդ տարբերակով:
Դատելով հեղինակի խոսքերից, ի սկզբանե օգտագործվել են 30 առանձին հնչյուններ տարբեր բարձրության և հաճախականության, սկսած 200-ից մինչև 400 Հերց սահմաններում: Ընդորում յուրաքանչյուր հնչյուն մոտավորապես երկու ռիթմի ընթացքում պատահական տեսքով փոփոխել է իր հնչյունային բարձրությունը, այդ կերպ ստեղծելով ոչ մեծ և ցածր աղմկայնությամբ դիսսոնանս, անհամապատասխանեցում:
Այնուհետև ձայները մեկ ռիթմից հետո կտրուկ վերադառնում են հարկավոր նոտաների վրա, ստեղծելով համաձայնություն տարբեր բարձրությունների: Բարձր նոտաների ժամանակ հնչում են երեք տարբեր ձայներ, իսկ ցածր նոտաների դեպքում՝ երկուական: Մնացած հնչյուններն այդ ընթացքում լրացնում են դադարները, իսկ ընդհանուր դինամիկան հետզհետե բարձրանում է մեռյալ-ուժեղից՝ ծայրահեղ-ուժեղ:
Իհարկե այս հնչյունը մեծ ճանաչում ունեցավ, ինչպես ասեցի և բնական էր, որ տարիների ընթացքում այն կունենար նաև շատ պարոդիաներ, որոնցից մեկ-երկուսը կարող եք «ունկընդրել»:
Ժամանակի ևս մեկ հայտնություն հենց այս թեմայով կատակում է: Խոսքը «Սիմփսոններ» մուլտսերիալի մասին է, որտեղ հերոսներն իբր այցելել են կինոթատրոն, որտեղ հնչում է THX ընկերության կոմպոցիզիան: Թե ինչ է լինում հետագայում, նայեք ինքներդ ...
Իսկ մյուսը «Անտառային եղբայրություն» հայտնի մուլտֆիլմից մի դրվագ է...
留言