Բվական աղմուկ հանած և սպասված ֆիլմ գրեթե բոլորի կողմից: Թեկուզ այն բանի համար, որ ֆիլմի գլխավոր սուպերհերոսի դերում այս անգամ կին էր: Գլխավոր դերը ստանձնել էր իսրայելուհի, իսկապես գեղեցկուհի դերասանուհի Գալ Գադոթը, ինչն իսկապես բնորոշում էր ֆիլմի վերնագրին՝ Հրաշք կինը: Ցավոք սրտի միայն վերնագիրն էր համապատասխանում, քանի որ այս ֆիլմից սպասելիքներս մի փոքր ավելին էին:
Ֆիլմի ռեժիսորությամբ զբաղվել է նույնպես կին՝ Պէտտի Ջենկինսը: Գլխավոր դերում կին է,ֆիլմի իմաստը, մի փոքր եթե ավելի խորը դիտենք, քողարկված ազդակ է առ այն, կնն է փրկելու այս աշխարհը, մարդկության տառապանքներիզ ազատողը կինը պետք է լինի, ինչին, ես՝ հասարակ կինոսերս չեմ կարող պարզապես հավատալ: Այս գաղափարը մասնավորապես մի քանի անգամ ցուցադրվեց ֆիլմում, տարբեր կատրերի տեսքով: Չնայած այս ամենին, չեմ կարող ասել, որ այդ հանգամանքը թերություն է ֆիլմում: Բոլորովին: Ճիշտ է, ֆիլմը նկարահանվել է համանուն կոմիքսի հիման վրա, բայց չենք մոռանում, որ մեծ դեր է խաղացել այստեղ ռեժիսորը:
Այսպես, վերջապես ինչն է այն, որ չի արդարացրել սպասելիքներս: Նախ կուզենայի ասել, որ DC-ին միշտ արժանի «հակառակորդ» եմ համարել ի դեմս Marvel-ի: Սակայն DC-ի վերջին շրջանի ֆիլմերի դիտումից հետո հանգեցի այն եզրակացությանը, թե ինչու հատկապես այս կոմիքսները զիջում են Marvel-յան կոմիքսներին: Բանն այն է, որ DC-ին իր ֆիլմերում չափից շատ, կարելի է անգամ ասել անտեղի, ուղղությունը դարձնում է դեպի ֆանտազիայի ժանր, իսկ Marvel-ում այդ ուղղվածությունն ավելի շատ ֆանտաստիկայի կողմն է, որը այս կարգի ֆիլմերի համար ավելի դիտարժան է դառնում: Սա է հիմնական այն պատճառը, որ թերացնում է DC ֆիլմերը: Կարծում եմ, լազերային մի քանի լույսերը ոչ մի դրական տեսք չեն տա, իսկ առավել ևս իրադարձույթունների ոչ համապատասխան ադապտացումները կամ ավելի ճիշտ կլինի ասել պարզապե իրադարձությունների անհամապատասխանելիությունը:
Չնայած սույն ֆիլմը արդարացրել է շատ կինոքննադատների և երկրպագուների սպասելիքները, անգամ լավ մեկնարկ է ցուցաբերել շաբաթվա ընթացքում իր շահույթով և հիմա զբաղեցնում է DC կոմիքսներում երրորդ լավագույն ֆիլմը, իր առջևում թողնելով «Բեթմեն» և «Բեթմեն: Սկիզբ» ֆիլմերը, այնուամենայնիվ, թերևս ինձ համար ֆիլմը թե հասարակ էր շատ և թե ուներ ոչ օրիգինալ սյուժե: Ու այսքանը բավական եմ համարում, որպեսզի ֆիլմը գնահատեմ սովորական ֆիլմ:
Ի միջիայլոց 2019 թվականին դուրս կգա ֆիլմի սիկվելը: Ռեժիսորը կրկին կլինի Պէտտի Ջենկինսը, ով արդեն ստորագրալ է պայմանագիրը Warner Bros.-ի հետ, իսկ գլխավոր դերում դեռ մնաում է Գալ Գադոթը: Ավելացնեմ նաև, որ սիկվելը Պէտտի Ջենկիսին կդարձնի կինոպատմության ամենաթանկ վարձատրվող կին ռեժիսորի: Չնայած «Հրաշք կինը» ֆիլմը արդեն իսկ սահմանել էր «ռեկորդ» իր շահույթով, գերազանցելով նախորդ բոլոր այն ֆիլմերը, որոնք նկարահանվել էին կին ռեժիսորների կողմից:
5/10
Comments