Այս տարվա իմ նախատեսած ծրագրերի մեջ, որոնք կապված են կինոբնագավառի հետ, տեղ են գտել մի շարք ֆիլմեր, որոնք եթե ոչ ավարտին հասցնել, ինչը ինքստինքյան էլ պարզ է որ տեղի չի ունենալու, գոնե սկսել նայելն է: Այո, սկսել նայել ֆիլմեր, որոնք արդեն մեկից ավել տարիներ ներառված էին իմ սեփական ցանկում: Նման պլաններից մեկն էլ սկսել DC-ի և Marvel-ի համաստեղություններին ծանոթանալն է: Հենց այդ պատճառով էլ որոշեցի դա անել ամենա սկզբից՝ արմատներից: Բայց տվյալ դեպքում մի փոքր տարեթվով առաջ եմ ընկել ու սկսել եմ դիտել DC համաստեղությանը պատկանող առաջին սերիալներից մեկի՝ Սուպերմենից:
Այս սերիալը, որի տևողությունը 4 ժամ է (15 էպիզոդներ 13-15 րոպե տևողությամբ), նկարահանվել է հեռավոր 1948 թվականին: Արտադրվել է Columbia Pictures Corporation-ի կողմից: Ռեժիսորներն են Սպենսեր Գորդոն Բեննետը և Թոմաս Կառռը:
Ֆիլմը, որն առաջինն է Սուպերմենի մասին, պատմում է այս մտածածին հերոսի արկածների մասին: Ինչու արկածներ, որովհետև մեծ իմաստով ֆիլմի իրադարձությունները հենց արկածներ էլ հիշեցնում են: Սերիալի բուն թեման պայքարն է ընդդեմ չարի, ինչպես սովորաբար դա լինում է կոմիքսներում և կամ շատ ֆիլմերում առհասարակ: Որպես հակառակորդ կողմ, այս ֆիլմի հակահերոս կերպարն է Լեդի Սարդը կամ Օրիորդ Սարդը, անվանեք ինչպես կուզեք: Այս հերոսուհին՝ չար հերոսուհին, անկեղծ ասած ինձ անծանոթ էր ու ես առհասարակ նրա մասին մինչ այս սերիալի դիտումը ոինչ չէի լսել: Վերջինիս մարմնավորել է շատերիս ոչինչ չասող Քերոլ Ֆորմանը:
Սուպերմենի դերում ի միջայլոց ևս ոչինչ չասող, համենայնդեպս մեր սերնդի համար, Կիրկ Էլինն է: Դերասան, ով առաջինն է եղել, որ մարմանվորել է Սուպերմենի կերպարը: Դերասաններն իրենց գործն անում են բավական լավ ու դերասանական տաղանդով: Իհարկե, ֆիլմ, որը դրամա չէ, դերասանական խաղը մի փոքր կարող է և հարաբերական հնչի, բայց ամեն դեպքում դա նկատելի է այս ֆիլմում:
Այս ֆիլմում մենք կարող ենք հետաքրքիր բացահայտումներ եթե չասեմ, գոնե տեղեկություններ ստանալ հատկապես Կրիպտոն մոլորակի մասին, որտեղից էլ, եթե հիշում եք, եկել էր Սուպերմենը: Ահա թե ինչ է նշանակում սուպերհերոսի մասին ֆիլմը դիտել սկզբնաղբյուրից: Հասկանալի պետք է լինի նաև այն, որ ֆիլմի անվանմանը համանուն էֆֆեկտներ չեն լինելու այստեղ: Բայց և հարկ եմ համարում նշել, որ ռեժիսորներն ու առհասարակ հեղինակային անձնակազմը բավական հետաքրքիր լուծումներ են գտել ու օգտագործել ֆիլմի տարբեր հատվածներում: Հատկապես տպավորիչ է Սուպերմենի գնացքի կանգնեցնելու դրվագը: Էլ չասեմ Սուպերմենի թռիչքը, որն այդ ժամանակներում բավական բարդ տեխնիկական աջակցության կարիք ուներ: Այդ իսկ պատճառով Սուպերմենի թռիչքները վերածվում էին բառի ուղղակի իմաստով մուլֆիլմի: Բայց եթե կհարցնեք, թե արդյոք այդ հանգամանքը չէր ազդում ամբողջական պատկերի վրա, հստակ կասեմ ոչ: Այն ոչ մի կերպ չէր խանգարում ֆիլմի դրամադրվածությունից անցում կատարել մուլտֆիլմի:
Ինչևէ, այս սերիալի դիտումն ինձ համար տեղի ունեցավ արագ: Թեպետ 1948 թվականի ֆիլմ է ու թվում է, թե դժվար կլինի այն նայել, այն էլ սերիալի ձևաչափով, բայց չեմ կարող համաձայնվել Ձեզ հետ, եթե իսկապես այդպես եք մտածում: Ֆիլմում ականատես չենք լինում կտրուկ գործողությունների, զարմանք առաջացնող դրվագների, անգամ որոշ դրվագներում կարող են անհասկանալի ծիծաղ առաջացնել ու կամ ստիպել մտածել, թե ինչ լոգիկաով են առաջնորդվել եղինակները, բայց փաստ է այն, որ սույն սերիալն առաջինն է այս հերոսի մասին պատմող ու որ այդ պատմությունն արված է բավական սիրով ու հետաքրքրություն է առաջացնում նաև մեր օրերում: Սերիալ, որից սկիզբ են առել մեր օրերի մարդկանց արդեն քաջ հայտնի պատմությունները:
Комментарии