top of page
The GamesFBI

E3 2018. Bethesda կոնֆերանս

Bethesda-ի կոնֆերանսը բաց եմ թողել, սակայն ինչ ցուցադրեց ընկերությունն իր կոնֆերանսում միանշանակ գրի եմ առնում այստեղ: Արդեն իսկ ավելի վաղ ցուցադրած անոնսներից բացի ընկերությունը ներկայացրեց նաև երկու նոր պրոյեկտներ՝ Starfield և The Elder Scrolls VI խաղերը:

Rage 2

Միջոցառման բացումը կատարեց նախ և առաջ ամերիկացի երաժիշտ Andrew W.K.-ին: Որից հետո նախագծողները ներկայացրեցին Rage 2 խաղային պրոցեսից ինչ-որ մանրամասներ: Այս թվում բաց աշխարհը, դինամիկ տեսարաններ ավտոմեքենաներով և այլն:

The Elder Scrolls: Legends

Ընկերության քարթային խաղին այս տարվա վերջին հատվածում սպասվում է մասշտաբային թարմացում: Պարզ դարձավ նաև, որ հավաքածուն դուրս կգա նաև PS4, Xbox One և Nintendo Switch պլատֆորմների համար: Իսկ Bethesda-ակկաունտի միացումը կարող է ապահովել տվյալների տեղափոխությունը տարբեր պլատֆորմների միջև:

The Elder Scrolls: Online

Խաղի հետ կապված ներկայացվեց նոր թրեյլեր, որտեղ ինչպես հասկացանք սպասվում է նոր կոնտենտ: Խաղացողներիս սպասվում են նոր արկածներ:

Նորամուծությունն արդեն հասանելի է:

DOOM: Eternal

Ինչպես և կասկածում էինք, DOOM-ն ունեցավ իր շարունակությունը: Այս մասին փաստեց id Software-ի ներկայացրած թրեյլերը: Նախագծողները խոստանում են կրկնարի անգամ ավել հրեշներ, նոր իրադարձությունների վայր՝ այս անգամ Դժողքի դռները կբացվեն Երկրում: Իսկ կոմպոզիտորի իր աթոռին է վերադառնում Միկ Գորդոնը: Խաղի դեմոնստրացիան կցուցադրվի օգոստոսի 10-ին կայանալիք QuakeCon-ի շրջանակներում:

Quake Champions

Որոշ փոփոխությունների առկայությամբ ցուցադրվեց Quake Champions-ը, որը հունիսի 10-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ կարող եք բոլորովին անվճար ստանալ Steam-ում: Եթե մինև այս հետաքրքրված էիք այս խաղով, ապա ճիշտ ժամանակն է:

Prey

Շատ սպասված էր Prey խաղի համար թողարկվելիք խաղային լրացումը, որին էլ բավական ժամանակ հատկացվեց կոնֆերանսի ընթացքում: Լրացումն արդեն հասանելի է Steam-ում: Թրեյլերից հասկանալի է, որ այն ունի յուրահատուկ համակարգ: DLC-ի կազմում առկա է նաև «Բազմախաղային համեմատական» ռեժիմը: Բացի այս, հենց այսօր խաղի համար դուրս է գալու նոր թարամացում, որն իր հետ կբերի երեք նոր ռեժիմներ ևս՝ «սյուժե», «փրկություն», «Նոր խաղ+»:

Wolfenstein: Youngblood

2019 թվականին տեղի կունենա խաղի կոոպերատիվ սպին-օֆֆը: Գործողույթունները տեղի կունենան Փարիզում՝ 80-ականներին: Ըստ սյուժեյի, երկվորյակ քույրերը մեկնում են այս քաղաք՝ փնտրելու իրենց հորը:

Նախագծողները նաև տեղեկացրեցին, որ ցանկության դեպքում խաղը կարելի է ավարտել և միայնակ:

The Elder Scrolls V: Skyrim — Very Special Edition

Ընկերությունը ներկայացրեց ձայնային օգնական Ալեքսին՝ Amazon-ից: Ցուցադրվեց մի քանի տարբերակներ, ինչպես նաև խելացի սառնարան:

Թվում էր, թե այս ամենը ինչ-որ կատակ էր, սակայն պարզվեց, որ վերջիններս իրոք գոյություն ունեն:

Fallout 76

Fallout 76

Bethesda Game Studios-ի նոր դերային խաղը կենտրոնանում է մուլտիփլայերի վրա և պահանջում է մշտական ինտերնետի ապահովում:

Սակայն Տոդդ Հովարդի խոսքերով խաղի անցումը կարելի է կատարել միայնակ, չնայած դա դժվար է լինելու ավելի, քան ընկերների հետ: Խաղում ունեցած մահը չի ազդի ձեռքբերած խաղային փորձի կամ կերպարի վրա:

Խաղի կարևոր մասերից է շինություններ ստեղծելու հնարավորությունը: Ստեղծել բնակչություն հնարավոր է ցանկացած կետում: Իսկ քարտեզում առկա մի քանի կետերում հնարավոր է նար հրթիռների գործարկում:

Խաղը դուրս է գալու նոյեմբերի 14-ին՝ PS4, Xbox One և РС պլատֆորմների համար: Մինչ ռելիզի օչը, կանցկացվի թեստավորում, որը հասանելի կլինի բոլոր պլատֆորմների համար:

Fallout Shelter

Fallout Shelter

Մոբայլ հարթակի համար դուրս եկած այս խաղն այսօրվանից հասանելի է նաև PS4 և Nintendo Switch պլատֆորմների համար:

Մեկ այլ մոբայլ խաղ համապատասխան խաղային համաստեղությունից: Տոդդ Հովարդի խոսքերով սա հենց այն խաղն է, որ խաղացողները սիրում են The Elder Scrolls-ը: Հետազոտություն բաց աշխարհում, որտեղ կարելի է անգամ կորել, հետաքրքիր առաջադրանքներ և այլն: Խաղում առկա կլինի նաև կառույցներ հիմնելու համակարգ: Ըստ նախագծողների խոսքերով, հնարավորինս անելու են, որպեսզի խաղը հասանելի դառնա բոլոր պլատֆորմների համար: Ու բացի այս այն ունենա օնլայն ռեժիմ: Իսկ սմարթֆոնների համար կլինի այնպիսի հարմարություն, որ խաղը կարելի կլինի խաղալ նաև ուղղահայաց դիրքով:

Starfield

Ցուցադրվեց Տոդ Հովարդի առաջին ինտելեկտուալ խաղի անոնսը: Սակայն շտապենք ասել, որ այն շուտ դուրս չի գալու:

The Elder Scrolls VI

Խաղային սերիայի վեցերորդ մասը նախագծման մեջ է: Հաշվի առնելով Starfield, TESVI խաղերի ոչ շուտ դուրս գալու հանգամանքները, ենթադրվում է, որ այս խաղը կարելի է սպասել այն ժամանակ, երբ գոծառույթի մեջ կմտնեն նոր սերնդի կոնսոլները:

9 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все
bottom of page