Cowcotland պորտալը հրապարակել է նորություններ, որոնք կապված են AMD Radeon RX 3060, RX 3070 և RX 3080 տեսաքարթերի հետ: Վերջիններիս գրաֆիկական պրոցեսսորն է Navi-ն:
Սույն պորտալը նշում է տեսաքարթերի տեխնիկական բնութագրերը: Համաձայն աղբյուրի տված տեղեկության, RX 3060-ը կստանա Navi 12 գրաֆիկական պրոցեսսոր:
GDDR6 տեսակի հիշողությունն օժտված կլինի 8 Գբայթ ծավալով: Սույն տեսաքարթի ջերմահեռացման հզորությունը ( TDP) կազմում է 75 Վտ:
Սերիայի միջնեկ մոդելը՝ RX 3070-ն օժտված է գրեթե նույն ունակություններով՝ նույն GDDR6 տեսակի հիշողությունը՝ 8 Գբայթ ծավալով: Տարբերությունն այստեղ կայանում է նրա ջերմահեռացման հզորության մեջ, որը 120 Վտ է:
Իսկ ահա RX 3080 մոդելի տեսաքարթի մոտ փոփոխության է ենթարկված նաև գրաֆիկական պրոցեսսորը: Նրա մոտ տեղադրված է Navi 10-ը: Ջերմահեռացման հզորությունը 150 Վտ է, իսկ հիշողության ծավալը նույնն է՝ GDDR6 մոդել և 8 Գբայթ:
Սույն տեսաքարթերի հզորությունը եթե համեմատենք մրցակից ընկերության արտադրած տեսաքարթերի հզորության հետ, ապա համարժեք են GeForce RTX 2050 և GeForce GTX 1060, GeForce RTX 2060 և GeForce GTX 1070, GeForce RTX 2070 և GeForce GTX 1080 համապատասխանաբար: Վերոնշյալ աղբյուրը նաև տեղեկացնում է, որ AMD-ի նոր տեսաքարթերը կարող են շուկայում հայտնվել 2019 թվականի չորրորդ քառորդ հատվածում: Radeon RX 3060-ը կարժենա 130 դոլար: Radeon RX 3070-ը կարժենա 200 դոլար, իսկ Radeon RX 3080-ը կարժենա 250 դոլար:
Comments