top of page

Intel-ի նոր պրոցեսսորները կթողարկվեն 2021-ին

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 26 июл. 2020 г.
  • 1 мин. чтения

Intel ընկերությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, թե Alder Lake պրոցեսսորները, որոնք կունենան DDR5 տեսակի հիշողության աջակցում ու PCIe 4.0 տարբերակի հնարավորություն, կթողարկվեն 2021 թվականի երկրորդ հատվածում:

Պրոցեսսորներն առաջին դեսկթոփային մոդելներն են, որոնք ստեղծվում են 10 նմ տեխպրոցեսսի վրա:


Պաշտոնական հայտարարությունը նշվել է պրեսս-ռելիզի ժամանակ: Այս պարագայում խոսքը մասնավորապես վերաբերվում է 12-րդ սերնդին՝ Alder Lake-S ընտանիքի պրոցեսսորին: Բայց մինչ այդ, այսինքն 2021 թվականի երկրորդ կիսամյակը, ընկերությունը կթողարկի 11-րդ սերնդից Rocket Lake(S) պրոցեսսորը, որն ի դեպ, կլինի վերջին արտադրանքը, հիմնված 14 նմ տեխպրոցեսսի վրա:


Alder Lake-S պրոցեսսորը կտեղակայվի LGA1700 սոկետի վրա, ինչը կնշանակի, որ 10-րդ սերնդի Intel Core պրոցեսսորների համար գոյություն ունեցող մայրական սալիկների հետ դրանք անհամատեղելի կլինեն: Ինչպես նշվեց, նոր տեխնոլոգիան իր հետ կբերի նոր, հետաքրքիր նորամուծություններ, մասնավորապես DDR5 տեսակի օպերացիոն հիշողության աջակցման հնարավորությունը և big.Little միջուկների անհամաչափական կազմավորումը, ինչպես նաև անցումը PCI-E 4.0 տարբերակի:


コメント


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page