top of page
Фото автораGame Over

Աշխարհում առաջին PCIe 4.0 SSD-ին 4 Տբայթ ծավալով

Sabrent ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին PCIe 4.0 SSD-ին, որի ծավալը կազմում է 4 Տբայթ: Ամերիկյան ընկերությունը մասնագիտանում է SSD սարքավորումների ստեղծման մեջ ու մայիս ամսին ներկայացրել էր NVMe SSD կրիչը՝ 8 Տբայթ ծավալով, իսկ այս անգամ արդեն PCIe 4.0 ինթերֆեյսով SSD սարքավորումը:


Նորույթն օգտագործում է QLC չիպեր 4 բիթ բջիջներով: Ի տարբերություն TLC տեխնոլոգիայի, սա համեմատաբար դանդաղ է և պակաս արդյունավետ, սակայն թույլ է տալիս ստեղծել ավելի ճկուն ու ոչ թանկարժեք կրիչներ: Իսկ այս ոչ թանկարժեք սարքավորումն ԱՄՆ-ում գնահատվում է 750 դոլար: Սա, եթե չհաշվենք հովացման համակարգը, իսկ նրա առկայության դեպքում SSD-ին կվաճառվի 770 դոլարով:


Եթե այն միացվի համապատասխան մայրական սալիկի հետ, որը կունենա PCIe 4.0 ինթերֆեյս, ապա թույլատրելի արագությունը կհասնի 4.9 Գբայթ/վայրկայնում՝ ընթերցման ժամանակ և 3.5 Գբայթ/վայրկան՝ գրման ժամանակ: PCIe 3.0 ինթերֆեյսի դեպքում արագությունը կսահմանափակվի, կազմելով 3.3 Գբայթ/վայրկյան:


33 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Samsung Exynos 1000

Comments


bottom of page