top of page
Фото автораGame Over

Ի՞նչ PC հավաքել PS5 ու Xbox Series X կոնսոլների թողարկումից հետո

Ապագա սերնդի կոնսոլների թողարկումն արդեն, կարելի է համարել, որ սարերի ետևում չեն: Եթե խանգարող բաներ չհայտնվեն, ապա տարեվերջին երկու կոնսոլներն էլ հասանելի կդառնան հասարակությանը: Նորագույն սերունդ, հետևաբար և նոր ստանդարտներ ու տեխնոլոգիաներ պահանջող խաղեր են սպասվում տարեվերջից սկսած: Այս պարագայում արդեն, կոնսոլներն ուղիղ կերպով ազդում են Անհատական Համակարգիչների վրա, քանի որ ժամանակակից խաղերը PC-պլատֆորմաներին էլ կստիպեն էական թարմացումներ ունենալ: Այս նյութում կներկայացնենք Digital Foundry-ի կատարած հետազոտումները, թե ի՞նչ կոնֆիգուրացիա կարել է ընտրել տարեվերջին մոտ: Թարգմանությունը՝ GameNews-ի:


Steam-ի վիճակագրական տվյալների վրա հիմնվելով, մեծամասնությունն այժմ օգտագործում են GTX 1060 տեսաքարթը: Այս պահին սարքավորումն ապահովում է խաղերի անցումն միջին ու բարձր կարգավորումներով: Իսկ նույն տեսաքարթը տարեվերջին, մեղմ ասած, օգտագործման համար այդքան էլ նպատակահարմար չի լինի:

Նշանակում է, կարելի է արդեն կատարել համապատասխան թարմացումներ, ընտրելով ավելի հասանելի տարբերակներ, օրինակ, համեմատաբար ավելի նոր RTX 2070 կամ RTX 2070 Super: Սա համապատասխանում է սերունդների անցումային շրջանին: Հիշողության ծավալը նվազագույնս կպահանջի 8 Գբայթ և չմոռանանք DirextX 12 Ultimate տեխնոլոգիայի մասին:

Պրոցեսսորների առումով, միջին օգտատիրոջ համակարգչում տեղակայված է 4 միջուկանի CPU, որը նորագույն սերնդի դեպքում անզոր կլինի հարմարվել տեխնիկական նորամուծությունների հետ: Հասկանալի լինելու համար նշենք, որ նոր սերնդի կոնսոլների մոտ դրված են Zen 2-ի մոդիֆիկացված տարբերակները՝ 8 միջուկ և 16 հոսք ապահովող: Չմոռանանք նաև տվյալների ապաճնշման ծրագրային ապահովման աջակցությունը, որը ներկայիս CPU-ներից և ոչ մեկը դեռևս ունակ չէ ապահովել: Անցումային շրջանի համար մասնագետները լավագույն տարբերակ են գնահատում թերևս Ryzen 5 3600 պրոցեսսորը: Բայց և խորհուրդ են տալիս ճիշտ ընտրություն կատարել նաև մայրական սալիկների դեպքում, որոնք աջակցման հնարավորություն կունենան նվազագույնս 6 միջուկ և 12 հոսք ապահովող պրոցեսսորների՝ PCI Express 4.0-ի առկայությամբ ու DDR4 տեսակի հիշողությամբ, գոնե 3000 ՄՀերց հաճախությամբ: Նորագույն սերնդում հարկ կլինի անցում կատարել նաև ավելի լայն օպերացիոն հիշողության, կանգ առնելով 16 Գբայթի վրա:


Կարևոր հանգամանքներից է նաև SSD-ին: Հավանաբար կգիտենաք, որ PS5-ում տեղակայված նոր SSD-ի շնորհիվ, խաղերն աշխատելու են չափազանց արագ ու ամբողջ հզորությամբ: Անցումային շրջանում թեպետ իրենց խնդիրը կլուծեն համեմատաբար դանդաղ SATA-սարքավորումները, բայց մայրական սալիկn ընտրելիս ուշադրություն պետք է դարձնել նրանց, որոնք ունակ կլինեն աջակցել բարձրարագ NVe-ներին:

Ահա այսքանն է, որ մասնագետները խորհուրդ են տալիս ապագայում ճիշտ ընտրություն կատարելիս հաշվի առնել: Ամեն դեպքում, շատ ավելին կարող եք իմանալ տեսանյութից:


59 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Samsung Exynos 1000

Comments


bottom of page