Android 10-ի եզրափակիչ տարբերակը հասանելի է
- Game Over
- 4 сент. 2019 г.
- 1 мин. чтения
Google ընկերությունը դեռ մեկ շաբաթ առաջ տեղեկություն էր տարածել, ըստ որի Android 10 օպերացիոն համակարգերի եզրափակիչ տարբերակը հասանելի կարող է դառնալ սեպտեմբերի 3-ից և ինչպես երևում է, տեղեկությունը համապատասխանեց իրականությանը: Օպերացիոն համակարգի եզրափակիչ տարբերակներին հասանելիություն առաջինն ունեցել են Google Pixel-ի սեփականատերերը, թեպետ նոր ՕՀ-ն հասանելի է նաև մի քանի կողմնակի արտադրողների համար նույնպես, որոնց թվում են Redmi K20 և Redmi K20 Pro սմարթֆոնները, ինչպես նաև OnePlus 7 և OnePlus 7 Pro սմարթֆոնները: Օպերացիոն Համակարգի այս թարմացումը հասանլի է դարձել նաև Essential Phone-ի համար (Android-ի հեղինակ Էնդի Ռուբինի արտադրանք):

Օպերացիոն համակարգի թարմացումը թույլ է տալիս օգտվել մի քանի նոր ֆունկցիաներից, որոնցից են.
Արագ կարգավորման մեջ ներառված նշանների փոփոխություն
Նոր լիէկրան ժեստերի հնարավորություն, որոնք թույլ կտան վերադառնալ գլխավոր էկրան
Ներքին նավիգացիա վերջին օգտագործված հավելվածների ընտրությամբ:
Game Space նոր ֆունկցիա, որը միավորում է խաղերը մեկտեղ:
Smart Display նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս էկրանին ցույց տալ այն ինֆորմացիան, որը կարգավորել է օգտատերը:
Այլ մանրամասներ այստեղ:
Comments