top of page

Android Q Օպ. Համակարգ

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 26 янв. 2019 г.
  • 1 мин. чтения

Google ընկերությունը հայտնել է իր նոր՝ Android Q Օպ. Համակարգի անոնսի մասին: Տեղեկությունը հայտնում է ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչային, որը սակայն չի հայտնում, թե ինչ է նշանակում օպերացիոն համակարգի անվանման Q տառը:

Նշենք, որ այս տարի Google I/O միջոցառումն անցկացվելու է մայիսի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում: Որպես միջոցառման վայր ընտրվել է Մաունթին-Վյուն քաղաքը: Հենց այս միջոցառման շրջանակներում էլ ընկերությունը կներկայացնի վերոնշյալ Android Q օպերացիոն համակարգը: Ենթադրությունների համաձայն դա տեղի կունենա միջոցառման առաջին իսկ օրը, այսինքն 2019 թվականի մայիսի 7-ին:

Android համակարգերի թվով տասներորդ օպերացիոն համակարգն ունենալու է ներդրված ֆունկցիա՝ դեմքի ճանաչման սքաներ: Այս ֆունկցիայի շնորհիվ օգտատերը կկարողանա ոչ միայն արգելափակել իր խելախոսը, այլ նաև կկարողանա գնումներ կատարել Համացանցում, ինչպես նաև վճարումներ կատարել ծառայությունների դիմաց:

Բնականաբար նոր օպերացիոն համակարգը կունենա արտաքին փոփոխություններ ևս: Նոր օպերացիոն համակարգը սահմանափակ հնարավորություներ է տալու հավելվածներին դեպի օգտատերիոջ կարևոր համակարգերին:


Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page