top of page

Gigabyte Aorus AD27QD

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 16 янв. 2019 г.
  • 1 мин. чтения

Gigabyte ընկերությունը ներկայացրել է Aorus AD27QD խաղային մոնիտորը, որի առանձնահատկությունն ըստ հեղինակների, կայանում է իր շատ թվով «տակտիկական» հնարավորությունների մեջ: Ինչպես նշում են ընկերությունում, այս խաղային մոնիտորը հատկապես նախատեսված է այն գեյմերների համար, ովքեր առավել շատ նախընտրում են շութեր խաղեր:

Մոնիտորի հաճախականությունը կազմում է 144 Հերց: Մատրիցան IPS տեսակի է: QHD պատկերի ծավալը կազմում է 2560 x 1440 պիքսել: Իսկ ցայտունությունը 1000:1 հարաբերակցություն է: Պայծառությունը հավասար է 350 կանդելա քառակուսի մետրում ( cd/m2): Մոնիտորն ուղիղ աջակցություն ունի AMD Radeon FreeSync տեխնոլոգիային:

Ինչ վերաբերվում է մոնիտորի «տակտիկական» հնարավորություններին, ապա համեմատած այլ մոդելի մոնիտորների, Aorus AD27QD-ն ունակ է առավել հարմարավետ կառավարվել մկնիկի և ստեղնաշարի օգնությամբ, որի համար ստեղծվել է OSD Sidekick ծրագիրը: Խաղի ժամանակ, մասնավորապես կրակոցի ետհարվածի պահին մոնիտորի լղոզվածությունը կրճատվել է, իսկ մուգ կադրերում տեսանելությունը բարձրացվել է:


Այս ամենից բացի սույն մոնիտորը աջակցում է PIP և PBP ռեժիմներին: Ունի ներդրված USB-պորտ, որն արագ լիցքավորման ֆունկցիա է պարունակում: Ինթերֆեյսի այլ միացման հարմարություններից են USB 3.0 զույգ պորտերը, TRS-միակցիչը՝ նախատեսված միկրոֆոնի և ականջակալների համար, երկու HDMI 2.0 մուտքերը և մեկ Display port 1.2 -ը:

留言


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page