Comet Lake մոբայլ պրոցեսսորներ Intel-ից
- Game Over
- 22 авг. 2019 г.
- 1 мин. чтения
Intel ընկերությունը ներկայացրել է մոբայլ պրոցեսսորների 10-րդ սերիայի հաջորդ ներկայացուցիչներին՝ միջուկների քանակի աճով և ավելի բարձր թողունակությամբ:
Նոր պրոցեսսորներն արտադրված են 14 նմ-ոց տեխպրոցեսսի հիման վրա և քիչ բանով են տարբերվում Coffee Lake մակնիշից: Գլխավոր առանձնահատկությունն առաջատար Core i7-10710U պրոցեսսորի դեպքում կայանում է նրա վեց միջուկների և քսան հոսքային ինստրուկցիայում: Ավելի համեստ մոդելների մոտ, օրինակ Core i7-10510U ու Core i5-10210U, առկա է չորսական միջուկ և ութ հոսքային ինստրուկցիա: Իսկ կրտսեր ներկայացուցիչ Core i3-10110U-ն ունի երկուական միջուկ և չորս հոսքայնություն: Չիպերն աջակցում ունենա DDR4-2666 և LPDDR4x-2933 հիշողություններին:

Այս պրոցեսսորներից բացի ընկերությունը ներկայացրել է նաև Y-սերիայի ավելի շահավետ և խնայողական տարբերակները: Core i5 ու Core i7 մակնիշի ներկայացուցիչները ստացել են չորսական միջուկ և ութական հոսքայնություն, իսկ Core i3 մեկնիշը՝ երկուական միջուկ և չորսական հոսք:

Թողունակության աճը հայտարարվել է 16% համեմատած նախորդ սերնդի և 41%, համեմատած Office 365 սերնդի հետ: U-սերիայի ջերմակայունությունը 15-25 Վտ է, իսկ Y-սերիայի դեպքում՝ 4.5-9 Վտ: Dynamic Tuning տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է «խաղալ» հաճախականության հետ, որը կապահովի 8-12% թողունակության աճ:
Պրոցեսսորներն ապահովված են նաև Intel Wi-Fi 6 AX201 անլար ցանցային կոնտրոլերներով: Թողարկման մոտավոր շրջանը դեռևս անհայտ է:
Commentaires