VESA ասոցիացիան, որը հանդիսանում է վիդեոէլեկտրոնիկայի ստանդարտիզացման ներկայացուցիչ, հայտարարել է USB 4-ի համար «նախատեսված» նոր ստանդարտի միացման՝ DisplayPort Alternate Mode 2.0-ի մասին: Այս տարբերակն ապահովում է DisplayPort 2.0-ի վերջին տարբերակի բոլոր ֆունկցիաների աշխատանքը USB-C միակցչի օգնությամբ, զուգահեռ ապահովելով տվյաների փոխանցումը և իհարկե էլեկտրաէներգիայի սնուցումը:
Այս ռեժիմում ինթերֆեյսի թույլատրելի թողունակությունը կազմում է 80 Գբայթ/վայրկյանում, եթե չհաշվենք տվայլների տեղափոխման միաժամանակյա հոսքը: Այս պարագայում այն օգտագործում է բոլոր առկա բարձրարագ ուղիները, որոնք չորսն են: Մյուս դեպքերում արագությունը կազմում է 40 Գբայթ/վայրկյանում: Համեմատության համար նշենք, որ ներկայիս HDMI 2.0-ը թույլ է տալիս տվյալները փոխանցել 18 Գբայթ/վայրկյան արագությամբ, իսկ DisplayPort 1.4-ը՝ 26 Գբայթ/վայրկյան արագությամբ:
Այս հնարավորությունը հատկապես կիրառում կգտնի այն ժամանակ, երբ օգտագործվի պատկերի փոխանցումը 144 Հերց հաճախությամբ և բարձր, քան 4K կետայնությունն է HDR-ի աջակցմամբ կամ էլ 8K կետայնություն 60 FPS ու HDR աջակցմամբ: Կրկին համեմատության կարգով, ներկայումս DisplayPort 1.4-ը թույլ է տալիս ստանալ 4K /120 FPS առանց HDR-ի, իսկ HDMI 2.0-ն՝ առավելագույնս 4K / 60 FPS ստատիկ HDR-ի կիրառմամբ:
Հատկանշական է նաև այն, որ նույնիսկ առաջատար տեսաքարթերը, որոնցից են օրինակ GeForce RTX 2080 Ti-ը, հնարավորություն է տալիս օգտագործել միայն DisplayPort 1.4 տարբերակը և HDMI 2.0b տարբերակը: Նոր սերնդի տարբերակով սպառազինված տեսաքարթերը, որոնք կպատրաստվեն Nvidia-ի ու AMD-ի կողմից, շուկայում կհայտնվեն հաջորդ տարվանից: Անոնսը այս տեսաքարթերի սպասվում է 2020 թվականի աշնանը:
Comments