top of page

GeForce MX230 և MX250

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 22 февр. 2019 г.
  • 1 мин. чтения

Nvidia ընկերությունը ներկայացրել է երկու նոր մոբայլ տեսաքարթեր GeForce MX230 և MX250 տարբերամակնիշներով: Վերջիններիս հիշողության տեսակը GDDR5 տիպի է:

Ընկերությունը չի տեղեկացնում այս մոբայլ տեսաքարթերի մանրազնին տեխնիկական բնութագրերի մասին, սակայն հայտնի է, որ կիրառում են NVIDIA Optimus տեխնոլոգիան: Հետևաբար տեսաքարթերը աջակցություն ունեն DirectX 12-ին և կարող են անցում կատարել ներդրված գրաֆիկայից դեպի դիսկրետ գրաֆիկայի:

Ճարտարապետական հիմք է հանդիսանում Pascal-ը: Հատկապես այս փաստը թույլ է տալիս մասնագետներին մտածելու, որ նոր տեսաքարթերը մոդիֆիկացված տարբերակներն են GeForce MX130 և GeForce MX150 տեսաքարթերի: Թեպետ պետք չէ շտապել, սակայն կարելի է արդեն ենթադրել, որ նոր տեսաքարթերը էական տարբերություն իրենց արտադրողականությունում չեն տալու: Գեյմերներին հասկանալի լինելու համար նշենք, որ նախորդ սերնդի GeForce MX150-ն ունակ էր 2018 թվականի AAA-դասի խաղերը բացել միայն նվազագույն կարգավորումների դեպքում: Կարծիքները թողնում ենք Ձեզ, թե արդյո՞ք այս սերնդի MX250-ը կկարողանա բացել 2019-ի AAA-դասի խաղերը:

Comments


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page