Հունվարի սկզբին տեղի ունեցավ CES 2020 միջոցառումը, որտեղ տեխնոհսկաները ներկայացնում են տարբեր տեխնոլոգիաներ, տեխնիկաներ և այլ սարքավորումներ, որոնք ավելի ուշ հասանելի են դառնալու որպես սերիական արտադրանքներ:
Ավելի վաղ շրջնառվող լուրերից հետո Intel ընկերությունը վերջապես ցուցադրեց DG1 տեսաքարթը՝ իր առաջին լիարժեք խաղային սարքավորումը, որի անվանումը բացվում է Discret Graphics որպես: Ինչպես հայտարարվեց միջոցառման ժամանակ, Xe ճարտարապետության վրա հիմնված այս սաքրավորումն առանձնանում է իր էներգոխնայմամբ և ունիվերսալությամբ: Նոր տեսաքարթը վաճառքում կարող է հայտնվել արդեն այս տարվա վերջ և մրցակցության մեջ մտնել AMD ու Nvidia ընկերությունների թողարկած ապրանքատեսակների հետ: Ըստ կանխատեսումների, տեսաքարթի թողունակությունը կարող է հավասար լինել Geforce GTX 1650 տեսաքարթի հզորությանը: Ըստ երևույթին կլինի կոմպակտ սարքավորում, առանց լրացուցիչ սնուցման, նախատեսված ոչ պահանջկոտ օգտատերերի համար: Թեպետ ընկերությունը հայտարարեց, որ ապագայում կարող են թողարկել համեմատաբար ավելի հզոր մոդելներ:
Հետաքրքիր է նաև, որ DG1 տեսաքարթը ներդրված կլինի նոութբուքերում, այսինքն միաժամանակ Tiger Like սերնդի պրոցեսսորների հետ: Այս դեպքում սակայն սույն համադրմանը սպասելու հարկա կլինի մինչև մյուս տարվա հունվար ամիսը: Ներկա պահին տեսաքարթի մասին քիչ բան է հայտնի, քանի որ կոնֆիգուրացիոն եղանակով ցուցադրություն տեղի չունեցավ անոնսի ժամանակ, այդ թվում նաև պատկերային ծավալի , կադրերի հաճախության հետ կապված մանրամասներ:
Կախված մոբայլ պրոցեսսորների հետ,, ընկերությունը հայտարարեց, որ 14 նմ-ոց Ice Like-ին և 10 նմ-ոց Comet Like-ին փոխարինման կգա միավորված Tiger Like-ը, կատարված 10 նմ++ տեխպրոցեսսով: Գլխավոր նորամուծությունը կայանում է էներգոխնայման կատարելագործման մեջ և թողունակային, աջակցման արագությունը Thunderbolt 4 ու Wi‑Fi 6 պրոտոկոլներում: Առավել շատ տեղեկություններ սրա վերաբերյալ կիմանանք ամռանը:
Կապված Intel-ի նորությունների հետ, մասնավորապես գրաֆիկական ենթահամակարգի և պրոցեսսորների, DELL ընկերությունն իր հերթին ցուցադրեց Alienware Concept UFO կոնսոլի նախանմուշը, որը խաղային սարքավորումներում նոր դասի սկիզբ կարող է դնել: Նմանությամբ այն համեմատվում է Nintendo Switch-ի գաղափարին: Կողային եզրերում առկա են երկու փեղկերը, իրենց վրա կրելով խաղային կոճակներ ու սթիքերներ, որոնք հնարավոր է տարանջատել ու միացնել դոկ-գեյմփադին: Սարքավորումն ունակ է մեկնարկել PC խաղեր: Ընկերությունը չի հաղորդում, թե ինչ պլատֆորմա է գործում նախանմուշում: Իսկ կանխատեսումները հուշում են, թե այն կարող է լինել նոր տեխնոլոգիա, մշակված Intel-ի կողմից(հնարավոր է ներդրված Iris Pro գրաֆիկան) կամ էլ AMD Ryzen 4000 ընտանիքից Radeon RX Vega ներդրված գրաֆիկան:
Comments