top of page

Mijia Laser Projection TV 4

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 14 янв. 2019 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 15 янв. 2019 г.

Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mijia Laser Projection TV 4 պրոյեկցիոն սարքը: Վերջինս ունակ է պատկերն արտածել 4K որակով: Պրոյեկցիոն սարքն օժտված է 4 միջուկային Amlogic T968-H պրոցեսսորով, ունի 2 Գբայթ օպերացիոն հիշողություն և 16 Գբայթ միայն կարդալու հիշողություն (ROM): Սարքն իր վրա կրում է USB 3.0 պորտ, Ethernet և երեք HDMI-մուտքեր: Bluetooth և Wi-Fi-ով ևս «սպառազինված է»: Առանձնահատկություններից է Xiao Ai ձայնային օգնականը:

Սարքն աջակցում է HDR10 ֆորմատին, իսկ ցայտունությունը կազմում է 3000:1 հարաբերակցության: Ըստ արտադրողների, լազերի աշխատանքն ունակ է շահագործման ավելի քան 17 տարի կամ 25 000 ժամ: Սակայն զգուշացնում են, որ օրեկան ոչ ավել, քան 4 ժամ:

Ձայնային համակարգն օժտված է Dolby Audio և DTS-HD տեխնոլոգիաներով: Սարքը վաճառքի դուրս կգա հունվարի 18-ից 2200 դոլար գնով:


Comentários


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page