Nike ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է սեփական արտադրության առաջին խելացի մարզակոշիկները, որը ստացել է Nike Adapt BB անվանումը: Այս մոդելի մարզակոշիկները, ինչպես հաղորդում են ընկերության ներկայացուցիչները, ինքնուրույն են ամրանում սեփականատիրոջ ոտքերին: Ընդորում այս պրոցեսը կատարվում է այնպես, որ ավելի հարմարավետ լինի տիրոջ ոտքերի վրա: Իսկ նման մեթոդիկային ընկերությունում հասել են շնորհիվ FitAdapt ներդրված կապիչների համակարգի օգնությամբ: Թեպետ հիմնականում դա կատարվում է ինքնուրույն, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է ձեռքով նույնպես կարգավորել ամրացման աստիճանը, որի համար նախատեսված են համապատասխան փափուկ կոճակները: Օրինակ դա նպատակահարմար է կատարել խաղային մատչի ժամանակ, որը կխնայի թանկարժեք մի քանի վայրկյաններ: Հետաքրքիր է, որ նույն այս գործողությունը կարելի է անել նաև հատուկ հավելվածի միջոցով և բացի այդ այս հավելվածի միջոցով հնարավոր է փոխել ներդրված լուսադիոդների գունափոխությունը:
Ապակիների տակ գտնվում են գիրոսկոպը, աքսելերոմետրը, շարժման ցուցիչները, Bluetooth-մոդուլը և 505 մԱմպեր/ժ մարտկոցը: Այս խելացի մարզակոշիկները լիցքավորվում են անլար լիցքասարքի միջոցով, որը մտնում է հավաքածույի մեջ: Սույն մարզակոշիկները ստեղծվել են հատուկ բասկետբոլային մարզաձևի համար, սակայն ընկերությունը մոտ ապագայում պատրաստվում է թողարկել այլ խելացի մարզակոշիկներ՝ տարբեր սպորտաձևերի համար: Nike Adapt BB վաճառքը կսկվի փետրվար ամսից և կարժենա 350 դոլար:
ความคิดเห็น