top of page
Фото автораGame Over

Samsung Unpacked 2019

Սան-Ֆրանցիսկոյում անցկացվող Samsung Unpacked-ի շրջանակներում ընկերությունը պաշտոնապես ցուցադրեց իր նորույթները: Այս ամենը, ինչը երեկ տեղի ունեցավ սույն պրեզենտացիայի ընթացքում, զետղել ենք մեկ վայրում:

Galaxy Fold

Samsung ընկերութունը ներկայացրեց թոփային համարվող Samsung Galaxy Fold պլանշետաֆոնը: Այս սարքի առավելությունը կայանում է իր ճկուն էկրանում, որը կարող է ընդարձակվել շնորհիվ Infinity Flex էկրանի: Բացված վիճակում սարքի անկյունագիծը կազմում է 7.3 դյույմ QXGA+ (2К) ծավալով: Սարքի արտաքին կողմում տեղադրված է լրացուցիչ Super AMOLED դիսփլեյը 4.6 դյույմ անկյունագծով: Այս դիսփլեյի ծավալը HD+ է, իսկ հարաբերակցությունը 21:9-ը: Պլանշետոֆոնի գլխավոր էկրանում հնարավոր է միաժամանակ բացել երեք տարբեր ծրագրեր: Լրացուցիչ դիսփլեյը թույլ է տալիս միացված թողնել կարևոր տեղեկությունները, հաղորդագրությունները, զանգերը և նման կարգի այլ ֆունկցիաները:

Հայտնի է, որ նոր պլանշետոֆոնի պրոցցեսորն ունի 8 միջուկներ և կառուցված է 7նմ-ոց տեխնոլոգիայի հիման վրա: Պրոցեսսորի մոդելն ընկերությունը չի հայտնել: Օպերատիվ հիշողությունը կազմում է 12 Գբայթ, իսկ ֆլեշ հիշողությունը 512 Գբայթ:

Պլանշետոֆոնի հիմնական եռակի տեսախցիկներից մեկը ստացել է 16, իսկ մյուս երկուսը՝ 12 մփիքսել օպտիկական «զում»: Ճակատային տեսախցիկները, որոնք երկուսն են, ունեն 10 և 9 մփիքսել: Սելֆիի համար նախատեսված է ևս մեկ լրացուցիչ տեսախցիկ, որը գտնվում է հավելյալ էկրանում: Այս տեսախցիկը 10 մփիքսել է:

Samsung Galaxy Fold պլանշետոֆոնը վաճառքում կհայտնվի ապրիլի 28-ից: Այժմյան գինը 1980 դոլար է:


Galaxy S10

Ընկերության հաջորդ նորույթը, որը կարելի է համարել ամենա գլխավորը, Galaxy S10 սմարթֆոնների սերիայի ցուցադրումն էր: Այս սերիայում են ներառված S10e, Galaxy S10 և Galaxy S10+ սմարթֆոնները:

Բոլոր երեք սմարթֆոններն օժտված են Dynamic AMOLED էկրաններով(Infinity-O) և աջակցվում են HDR10+ տեխնոլոգիայով: Զինված են նաև ճակատային տեսախցիկներով:

Galaxy S10e սմարթֆոնն ունի 5.8 դյույմ անկյունագծով էկրան՝ Full HD+ ծավալով: Մատնահետքի սքաները տեղակայված է կողային դիրքով, մինչդեռ հաջորդ երկու մոդելների մոտ այս սքաներն ունի որոշակի թեքվածություն: Երկու սմարթֆոնները՝ Galaxy S10 և Galaxy S10+ -ի էկրանային ծավալները Quad HD+ -է: Անկյունագծերը համապատասխանաբար 6.1 և 6.4 դյույմ:

Սմարթֆոնների պրոցեսսորները որոշակիորեն տարբեր են լինելու: Մասնավորապես այն սմարթֆոնները, որոնք նախատեսված են լինելու ԱՄՆ և Չինաստանի հասարակության համար, կունենան Snapdragon 855 մոդելի պրոցեսորներ, իսկ մնացած երկրների դեպքում սմարթֆոնները կստանան Exynos 9820 մոդելի պրոցեսսոներ:

Galaxy S10e սմարթֆոնն իր օպերացիոն հիշողության հաշվին կունենա 6 կամ 8 Գբայթ: Տարբեր կլիննե նաև այս մոդելի ֆլեշ-հիշողությւոնները՝ 128 կամ 256 Գբայթ:

Galaxy S10-ի օպերատիվ հիշողությունը կլինի 8 Գբայթ: Իսկ ֆլեշ-հիշողությունը՝ 128 կամ 512 Գբայթ:

Galaxy S10+ -ի դեպքում օպերատիվ հիշողությունը կլինի 8 և 12 Գբայթ տարբերակներով, իսկ ֆլեշ-հիշողությունը 512 Գբայթ կամ 1 Տբայթ: Նախատեսված է նաև հավելյալ microSD-ի աջակցում, որը թույլ կտա հիշողության ծավալն ավելացնել ևս 512 Գբայթով:

Սմարթֆոնների մարտկոցները նույնպես տարբեր են: Galaxy S10e, Galaxy S10 և Galaxy S10+ -ում համապատասխանաբար տեղադրված են 3100, 3400 և 4100 մԱմպեր/ժ մարտկոցներ: Արագ լիցքավորումից բացի ունեն արագ անլար լիցքավորման հնարավորություն՝ Fast Wireless Charging 2.0 տեխնոլոգիայի շնորհիվ: Լիցքավորիչներն ընդորում ունեն հետադարձ համապատասխանելիության տեխնոլոգիա, որը թույլ կտա լիցքավորել այս սարքավորումներ անլար եղանակով:

Սմարթֆոններում տեղադրված են Wi-Fi 6( 802.11ax ) և LTE(2.0 Գբիթ/վ) մոդուլներ: Իրանները պաշտպանված են ջրից և փոշուց IP68 ստանդարդի համաձայն: Ունեն USB Type-C պորտեր, սակայն առկա է նաև մշտական տարբերակը՝ 3.5 մմ-ոց աուդիոմիակցիչը: Օպերացիոն համակարգը Android 9.0 Pie-ն է:

Նոր սմարթֆոնների վաճառքը սկսվում է այսօրվանից ՝ փետրվարի 21-ից:

Գնային սանդղակը հետևյալն է.

Samsung Galaxy S10e - 852 դոլար

Samsung Galaxy S10 - 1032 դոլար

Samsung Galaxy S10+ - 1512 դոլար

Samsung Galaxy S10+ (թոփային տարբերակ) - 1869 դոլար


Galaxy Fit

Ընկերության հաջորդ ապրանքներից էին Galaxy Fit և Galaxy Fit e ֆիթնես-թևնոցները: Այս մոդելները փաստորեն հաջորդնում են Gear Fit 2 և Gear Fit 2 Pro թևնոցներին:

Galaxy Fit-ն օժտված է AMOLED-էկրանով: Անկյունագիծը 0.95 դյույմ է: Ծավալը՝ 240x120 պիքսել: Լիցքի ծավալը 120 մԱմպեր/ժ: Ունի անլար լիցքավորման հնարավորություն և հիրոսկոպ:

Մյուս մոդելը՝ Galaxy Fit e-ն ունի ավելի հասարակ պարամետրեր: PMOLED-էկրան 0.74 դյույմի, 128x64 պիքսել ծավալ: Մարտկոցի ծավալը՝ 70 մԱմպեր/ժ: Անլար լիցքավորման հնարավորություն չունի: Երկու մոդելները փոխարենն ունեն սրտի ռիթմի ցուցիչներ, աքսելերոմետր: Ինքնուրույն կարող են հետևել ֆիզիկական ակտիվությանը, որտեղ ներառված է 90 վարժանքներ: Օպերացիոն համակարգը մնացել է անփոփոխ՝ Realtime-ը:

Վաճառքում կհայտնվեն այս տարվա ապրիլից:

Galaxy Fit - 102 դոլար

Galaxy Fit e - 43 դոլար


Galaxy Watch Active

Նոր սերնդի խելացի ժամացույցները ևս ներկայացվեցին միջոցառման տաղավարից:

Խոսքը վերաբերվում է Galaxy Watch Active-ին:

Նոր մոդելներն ունակ են դիմակայելու ջրին և հարվածին: Էկրանը 1.1 դյույմ է: Ծավալը՝ 360x360 փիքսել: Ապակին Gorilla Glass 3 պաշտպանիչ շերտի է: Պրոցեսսորը 2 միջուկային Exynos 9110-ն է: Օպերատիվ հիշողությունը 768 Մբայթ: Ֆլեշ-հիշողությունը՝ 4 Գբայթ: Զինված է Wi-Fi b/g/n, NFC, Bluetooth 4.2 մոդուլներով: Մարտկոցի ծավալը 230 մԱմպեր/ժ: Ունի անլար լիցքավորման հնարավորություն: Wearable OS 4.0 օպերացիոն համակարգն աշխատում է Tizen բազայի վրա:

Բացի տեղխնիկական փոփոխություններից, նոր սերնդի խելացի ժամացույցներն ենթարկվել են նաև արտաքին փոփոխության: Մասնավորապես նկատելի է դիզայնի ձևափոխությունը և ինթերֆեյսի մինիմալիզացիան: Այս խելացի ժամացույցները կարող են հետևել քնի որակին, ճնշմանը, սթրեսսի մակարդակին և ընդհանրապես առողջական վիճակին: Ժամացույցները աճառքի դուրս կգան մարտի 8-ից սկսած և կարժենան 235 դոլար:


Galaxy Buds

Ընկերության հաջորդ սարքավորումը Galaxy Buds անլար ականջակալներն էին:

Նոր ականջակալներն աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ: Տեխնիկական բնութագիրը հուշում է, որ աուդիոգաջեթն օժտված է AKG բարձրախոսներով: Մարտկոցը 58 մԱմպեր/ժ- է, որն ըստ ստեղծողների բավական է, որ վեց ժամ մարդ լսի երաժշտություն: Եթե այդքանն էլ բավական չէ, ապա ականջակալների քեյսը, որի լիցքը 252 մԱմպեր/ժ- է, աշխատունակությունը կավելացնի ևս 7 ժամով: Այս ականջակալները կարող են անլար եղանակով լիցքավորվել նաև Galaxy S10 սմարթֆոններից:

Ականջակալներն ունեն Ambient Sound ռեժիմ, Bluetooth 5.0 մոդուլ, աքսելորոմետր: Իրանում տեղավորված սենսորի միջոցով հնարավոր է այն կառավարել որոշակի տարածությունից: Վաճառքը տեղի կունենա ապրիլ ամսից: Կարժենան 145 դոլար: Իսկ եթե կատարեք Galaxy S10 սմարթֆոններից աղաժամ պատվեր, ապա ականջակալները կստանաք որպես նվեր:


41 просмотр0 комментариев

Недавние посты

Смотреть все

Samsung Exynos 1000

Comments


bottom of page