Sandisk-ը վաճառքի է հանում 1 Տերաբայթ հիշողության ծավալով կրիչներ: Այս կրիչների ցուցադրումն առաջին անգամ ընկերությունը ներկայացրել էր փետրվարին կայացած MWC 2019 ցուցահանդեսի շրջանակներում: Սա առաջին microSD-ին է աշխարհում, որի ծավալը հասնում է տերաբայթի: Ընկերությունը հավաստիացնում է, որ գնված ապրանքում կայուն կարող են աշխատել ցանկացած հավելվածներ, ծրագրեր, փաստաթղթեր, մուլտիմեդիա նշանակության ֆայլեր և այլ գործիքներ: Կրիչի ընթերցումը վայրկյանում 160 Մբայթ է, իսկ գրման արագությունը՝ 90 Մբայթ վայրկյանում:
Ընկերությունը խորհուրդ է տալիս այս կրիչներն օգտագործել նոութբուքերում, պլանշետներում, շարժական խաղասարքավորումներում, ինչպիսին է օրինակ Nintendo Switch-ը և կամ հասարակ սմարթֆոններում: Վերջինի դեպքում սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե արդյոք ունա՞կ է սմարթվոնը համապատասխանեցվել այս կրիչի հետ: Շուկայում դեռ քիչ են նման սմարթֆոնները, որոնք կկարողանան իրենց վրա կրել այս չափի ծավալով հիշողության կրիչներ:
SanDisk UHS-I microSDXC կրիչը վաճառվում է 450 ամերիկյան դոլարով:
Comments