Qualcomm ընկերությունը ներկայացրել է նոր մոբայլ պրոցեսսոր, որը կոչվում է Qualcomm Snapdragon 712: Նոր պրոցեսսորի չիպը ստեղծված է 10 նմ-ոց ճարտարագիտության հիմքի վրա: Վերջինս ունի ութ Kryo 360 միջուկներ: Ռիթմային հաճախականութան առավելագույն սանդղակը հասնում է 2.3 ԳՀերցի: Որպես գրաֆիկական պրոցեսսոր իր աշխատանքն է կատարում Adreno 616-ը: Շնորհիվ պրոցեսսորի, տեսախցիկը կարող է նկարահանել 4K ծավալով տեսանյութ 30 կադր վայրկյան հաճախականությամբ: Պրոցեսսորն ունակ է աշխատել նաև Snapdragon X15 LTE-մոդեմի հետ: Բեռնման առավելագույն արագությունը 800 մբիթ/վայրկյան է: Իսկ տվյալների փոխանցումը՝ 150 մբիթ/վայրկյան:
Այս նոր պրոցեսսորի ստեղծումը կենտրոնանում է շահավետ և միջին սմարթֆոնների վրա: Նախատեսված է խաղերի, մուլտիմեդիայի և այլ ռեսուրսների կիրառության համար: Ըստ նախագծողների, նոր պրոցեսսորի արտադրողականությունը 10%-ով գերազանցում է Snapdragon 710 մոդելի պրոցեսսորին: Տեղեկացվում է նաև, որ արագ լիցքավորման համար ավելացրել են Quick Charge 4+ նոր չիպը, որը թույլ է տալիս 15 րոպեյում լիցքավորել 50% էներգիա: Աուդիոհամակարգում ևս առկա են նոր տեխնոլոգիաներ՝ TrueWireless Stereo Plus և Broadcast Audio:
Առաջին սմարթֆոնները, որոնց հիմքում ընկած կլինի հենց այս պրոցեսսորները, կթողարկվեն մոտ ապագայում: Ստույգ օր չի նշվում:
Comments