top of page
Фото автораGame Over

VR-ի մասին անձնական կարծիք


Հեղինակ՝ Kaizoku Mugivara Sky

Բնօրինակն Այստեղ


Տեքսթը փոքր չէ և կարելի է ասել, կարծիքը հիմնված է սեփական օգտագործման տպավորությունների վրա: Եթե հետաքրքրված եք, ապա վերցնում եք թեյ կամ սուրճ և սկսում եք կարդալ: Կարող են լինել որոշակի սխալներ տեքսթում, բայց հուսով եմ բովանդակությունը Ձեզ դուր կգա կամ կիմանաք ինչ-որ նոր բան: Հետաքրքիր կլինի կարդալ Ձեր կարծիքն այս հոդվածի վերաբերյալ և կամ այլ հարցեր: Հաճելի ընթերցում:


Ի՞նչ է վիրտուալ իրականության սաղավարտը, դա արդեն մենք բոլորս գիտենք վաղուց: Իսկ ի՞նչ մակարդակում է այժմ գտնվում այս տեխնոլոգիան, ի՞նչ խոչընդոտներ ու զարգացում ունի և առհասարակ ինչպե՞ս է այն կատարելագործվել կամ կարո՞ղ է արդյոք կատարելագործվել, բավական կարևոր հարցեր են ու գուցե ապագայում այն փոփոխության ենթարկի մեր առօրյա կյանքում շատ կետեր: Պատասխանները բոլորի մոտ տարբեր են, հատկապես նրանց մոտ, ովքեր անձամբ են փորձ ունեցել նման տեխնոլոգիաների հետ և նրանց, ովքեր ընդհանրապես փորձ չեն ունեցել:

Այս տեքսթում ես փորձելու եմ նկարագրել որոշ տեխնոլոգիական կետեր, որոնք ոչ միշտ են հայտնվում տարաբնույթ կարծիքներում և նկարագրություններում կամ հանդիպում են միայն այն ժամանակ, երբ ձեռք ես բերում վիրտուալ սաղավարտ:


Մի փոքր նախապատմություն այն մասին, թե ինչու որոշեցի ձեռք բերել այս տեխնոլոգիան: Ամենա առաջին անգամը փորձել եմ Oculus սաղավարտը մոտ 6 տարի առաջ, երբ սույն տեխնոլոգիան հասանելի էր միայն էնտուզիաստներին և կիքսթարթերի նեղլիկ հատվածին: Անիմե ցուցահանդեսներից մեկում հայտնվեցի մի հարթակում, որտեղ առաջարկեցին փորձեմ Oculus սաղավարտը մի քանի րոպեյով: Առաջին փորձը հաճելիներից չէր, պատկերը շատ թույլ ծավալի էր, խավար, կարծես դիտում ես ամենը կեղտոտ ակվարիումի ապակուց այն կողմ, որն ասես թե հագցրել են քո գլխին և այդպես քեզ նստացրել «ամերիկյան լեռնիկների» ատրակցիոն: Հաջորդ հանդիպումը վիրտուալ իրականության հետ տեղի ունեցավ նախորդ տարում, մեկ այլ ցուցահանդեսի շրջանակներում: Սեփական հերթին հարկ եղավ սպասել 40 րոպե: Բայց այն, ինչ տեսա, հաճելիորեն զարմացրեց: Ինձ համար միացրեցին Rоbо Recall-ի դեմոնստրացիան: Դա մի տիր էր արկադային ոճով կատարված, որտեղ պետք էր որքան հնարավոր է կրակել ռոբոտներին՝ քեզ զգալով քովբոյ: Աչքերիս առջև այս անգամ բոլորովին այլ պատկեր էր, այլ աշխարհ և բավական ըմբռնողական կառավարում: Բայց սրա մանրամասների մասին մի փոքր ուշ: Երկար սպասումները հերթում արեցին իրենց գործը - հոգնածությունը թույլ չտվեց նորմալ վայելել խաղը, բայց տպավորություններն ավելի դրական էին, քան առաջին անգամն էր:

Այսքանով էլ ավարտվեց ամբողջ պատմություններն իմ հանդիպման Oculus-ի հետ: Ու որոշեցի այդ ամենի համար այլևս չսպասել հերթերում: Ապա տեղի ունեցով փոքրիկ ծանոթություն PlayStationVR-ի հետ (թույլ տվեցին փորձեմ միանգամից՝ առանց հերթի): Բայց Oculus-ից հետո Փլեյսթեյշնի Վիրտուալ Իրականությունը թվում էր հասարակ և անգամ անհարմար էր ու որոշ բաներ պետք էր հարմարեցնել: Իսկ պատկերն այնպես էր, կարծես մարդ իր կրած ակնոցները հանում էր - կրկին ամբողջը իրական էր ի հաշիվ պատկերի խորության, բայց բավականին խավար:

Ու ահա վերջապես, ինչ-որ պատահականությամբ, լրահոսում նկատեցի, որ Oculus-ի վերջին մոդելները ստացել են պրայս-կատ և գուգլում որոնեցի, թե կարո՞ղ է իմ GTX 1060 6GB-ոց տեսաքարթն այն ձգել: Պարզվեց, որ մինիմալ և միջին մակարդակում ամբողջապես ունակ է դրան: Խոստովանում եմ մի անգամից, առաջին միտքը, որ հայտնվեց - վերցնեմ ու նայեմ մեծերի համար նախատեսված կոնտենտ, քանի որ ոչ մի ցուցահանդեսի ժամանակ քեզ դժվար թե նման բախտ վիճակվի: Միտքը գնալով ավելի ամրապնդվում էր և արդյունքում գժվեցի ու որոշեցի գնել, փորձել: Բայց գնումից հետո բացահայտեցի, որ վերը նշված մեծերի կոնտենտն ընդամենը այսբերգի գագաթն էր և իրականում ամենն ավելի հետաքրքիր էր, քան սովորական գիք-անիմեասերի այլասերված ֆանթազիան : )))



I Need Heali...Space, more Space.


Սաղավարտի առաջին տեղակայումը և նրա շարժողական դետեկտորները որոշ մարդկանց համար կարող են հինգերրորդ կետի փխրունությունը դառնալ, եթե անգամ որոշեք դիտել տեսանյութեր, թե ինչպես դա անել: Իսկ գործնականում դա այդքան էլ բարդ չէ: Իրական խնդիրը պարփակված է այլ տեղ: Ձեզ հարկավոր է ոչ փոքր տարածություն՝ մե՛ծ տարածություն: Եթե դուք ոչ հարուստ ուսանող եք, որ որոշել եք նման բան փորձել ձեր շրջապատում կամ փոքրիկ սենյակում, ապա մոռացեք VR-ի մասին: Հարկավոր է տարածություն, որտեղ կարող եք հանգիստ տեղաշարժվել - 1.5 մ շարժման ցուցիչների միջև և 2-5 մետր տարածությունը 2-3 մ-ի վրա, որպեսզի նշանակեք ձեր վիրտուալ իրականության սահմանները սենյակում: Ու սա կհամարվի միջին ցուցանիշ: HDMI և USB3 երկարացման լարերի ձեռք բերման մասին պատմությունները չեն ստում, եթե պատրաստվում եք խաղալ ակտիվորեն ու շարժվել ավելի շատ: Իսկ եթե համակարգչին ավելի մոտ եք գտնվելու ու ավելի շատ խաղալու եք նստած, ապա սրանց կարիքը չի լինի: Ու հա, եթե մտածում եք, թե «ինչպե՞ս, սաղավարտը գլխիս կարո՞ղ եմ խաղալ խաղեր ու չդիպչել պատերին ու կահույքին», ապա պատասխանը շատ պարզ է ու բավական լավ: Առաջին տեղակայման ժամանակ, երբ դուք որոշում եք ձեր խաղային սահմանների տարածքը, համակարգն առաջարկում է տեղադրել դրանց շուրջ վանդակներ, որոնք ամեն անգամ կնախազգուշացնեն՝ հայտնվելով ձեր տեսադաշտում, երբ հայտնվեք անվտանգության սահմանից դուրս: Սա հնարավոր է անջատել (երբեմն նյարդայնացնում է անգամ մեկ միլիմետր տարածքից դուրս գալուց հայտնվելով) , բայց խորհուրդ չեմ տա, այն բավական օգտակար է ու հաճախակի է պետք գալիս: Մեկ բարդություն ևս VR-ի հետ, եթե դուք ակնոցավոր եք, ինչպես ես: ))

Այստեղ կա երեք ելք.

  1. Համբերությամբ տանել անհարմարության մակարդակը, որը կարող է գնալով աճել, եթե ավելի ու ավելի երկար եք գտնվում դրանում, ճնշումը (հայկական) քթի վրա և նմանատիպ այլ անհարմարություններ ու ցավ:

  2. Գնել թանկարժեք ապակյա կրիչներ:

  3. Մոռանալ այս ամենը ու գնալ ապրել իրական կյանքով: )))


Home, Sweet Home...VR Home


Այո ընկերներ, Oculus-ը ընդլայնել է Sony-ի գաղափարները: Երբ դուք անցնեք VR-ի ծանոթության ծիսակատարությունը՝ ծանոթանալով ստեղնելրի և մնացած բաների հետ, դուք կհայտնվեք ձեր վիրտուալ տանը, որտեղ հայելու առաջ կանգնած կկարողանաք խմբագրել ձեր ավատարը, փոփոխել ինտերիերը և որ հետաքրքիր է դա անել, փոփոխել Ձեր վիրտուալ աշխարհի թեմաները ձեր շրջապատում: Այսինքն ձեր սենյակը կարող է լինել ֆուտորիստական մի քաղաք կամ լեռներով շրջապատված մի հարթավայր կամ ծովային նավահանգիստ: Ինչ-որ մեկը կարող է ասել որ չափազանց իրական է, մյուսը կասի ամեն դեպքում զգացվում է, որ իրական չէ, բայց բոլորը կհամաձայնեն, որ դա շատ հաճելի է: Հետո եղան անակնկալներ: Պարզվում է, դու կարող ես այցելել ուրիշների սենյակ, եթե նրանք դա բաց են թողել: Ու այդտեղ քո աչքերի առջև են հայտնվում այլ ավատարներ և քայլելով սենյակում կարող ենք խոսել մեկ մեկու հետ: Ես ապշել էի տեսածիցս ու բարձրաձայն արձագանքեցի, ինչին կտրուկ ուշադրություն դարձրին:

Իմ շոկային վիճակը - «Դուք ինչ է, ինձ լսո՞ւմ եք»:

«Այո, շատ մաքուր, չուվակ: Բարև»

Այդպես ես հասկացա, որ սաղավարտում առկա է ներդրված ձայնախոս, այլ ոչ միայն ականջակալներ:



It’s More Than a Game


Տանից հետո կարող եք արդեն մտնել խանութ, որտեղ զարմանալիորեն շատ կոնտենտ կա, որն է՛լ ավելի հաճելի է, անվճար և որակյալ կոնտնետ: Հավելվածներից մինչև տեսանյութեր և կարճամետրաժ՝ օգտակար և ուսուցողական: Եթե սկսեք այն փորձարկել, ապա մեծ ռիսկ կանեք խրվել ժամերով այդտեղ: Գրեթե յուրաքանչյուրն առաջարկում է ինչ-որ չափազանց հետաքրքիր և անսովոր նյութ: Ուզու՞մ եք հայտնվել Սալվադոր Դալիի նկարներում: Խնդիր չկա: Հետազոտել մարդկային անատոմիան տարբեր չափսերո՞վ: Կրկին առանց խնդրի: Սիրում եք արվե՞ստ: Այդ դեպքում կարող եք նկարել կամ ուսումնասիրել ուրիշների կատարած աշխատանքները: (Դուք կհայտնվեք նկարի մեջ ու կկարողանաք քայլել նրա վրայով, ինչը բավական զավեշտալի է):

Ուզո՞ւմ եք հայտնվել Տիեզերքում և անցկացնել զբոսանք ՄՏԿ-յում կամ հակառակ՝ եգիպտական բուրգերում: Բարի գալուստ: Իսկ ինչ կասեք, եթե ցանկություն ունենաք լինելու ինչ-որ մի դրվագում ֆիլմի կամ նկարահանումներում: Դա նույնպես արդեն հնարավոր է: Հոգնել եք այդ ամենից ու ուզում եք պարզապես լսել երաժշտություն, թռչելով Տիեզերքո՞ւմ, որը կարող է փոփոխվել երաժշտության ռիթմին համապատասսխա՞ն: Վայելեք դա նույնպես:

Դե իսկ VR Chat-ի մասին շատ բան ասել հարկավոր էլ չէ: Երկրորդ թեստավորման ժամանակ, կարողացա վերափոխվել Եվանգելիոն անիմեյի հերոս Եվային և կանգնելով Լուսնի մակերևույթին, ժամերով խոսել VR-ի և գրականության մասին Երկաթե հսկայի, Մարիոյի, Քաունթեր Սթրայքի զինյալ մարտիկի հետ: Այս ամենը բավական ծիծաղելի ու տրամադրող է, որքան էլ որ հիմարություն չլինի գործնականում: Շատերը կարող են համեմատել սա Ready, Player One -ի հետ, սակայն նման գաղափարներ կան ավելի հին գիտաֆանտաստ գրականության մեջ, որը ոչ պակաս տպավորիչ է: (օրինակ վերցնենք Ուիլյամ Գիբսոնի Idoru-ն):


Ready, Player One


Իսկ հիմա սեփական խաղային փորձից: Այստեղ ամեն բան բարդ է: Առաջին հերթին խնդիր կա խաղային ընկալման հետ կապված: Այսինքն որոշ մարդկանց մոտ կարող է անգամ գլխապտույտ առաջանալ սովորական քայլելու դեպքում VR-ում: Այսինքն Դուք չեք քայլում, այլ շարժում եք Ձեր կերպարին սեղմակներով ու դրանից շատերի մոտ կարող է առաջանալ տհաճ տպավորություններ և գլխապտույտներ: Նախագծողները գտել են որոշ համաձայնեցված տարբերակ - ներմուծել տելեպորտ գաղափարը: Կարող եք ցույց տալ թե ուր պետք է տեղափոխվի ձեր կերպարը և այն մի անգամից կհայտնվի այդտեղ: Բայց դրանից, կարելի է ասել, ցավոք սրտի ակտիվ խաղերի նախագծումը դժվար թե հեշտ գործ լինի: Ավելացրաց, շատ դեպքերում և շատ խաղերում գրաֆիկան ցանկություն է առաջացնում տեսնել ավելին և գեյմփլեյը հաճախակի նմանվում է ատտրակցիոն խաղերի մակարդակին և զզվացնում է 20-30 րոպեյից հետո: Այս ամբողջ շրջանում ընդամենը մի քանի խաղեր են եղել, որոնցում պատկերը փոքր ինչ փորձել է իրականությանը մոտ լինել, և ոչ միայն նմանվել երեխաների համար նախատեսված ատտրակցիոնի, որտեղ ի միջիայլոց խորհուրդ չի տալիս 13-ից փոքրերին մուտք գործել VR տիրույթ:


Հեգնական է, որ այս իրավիճակում սկսվել են ու կարող են սկսվել այն ժանրի խաղերի վերածնունդները, որոնք վաղուց դադարել էին տարածված լինել: Օրինակ, եթե խորանանք, ապա VR խաղերի շութերներից շատերը հին արկադային կրակոցներ են House of the Dead, Time Crisis և այլ խաղերի նման: Կամ քվեստները Myst խաղի նման: Իսկ տիեզերական ճակատամարտերի սիմուլյատորները Star Wars-ի նմանությամբ, կարող են համեբարատար տանել միայն ամենա ուժեղները:

Գրեթե բոլոր խաղերում և հավելվածներում խորասուզումն աներևակալիորեն ուժեղ է: Անգամ ամենա թույլ կարգավորումներով հստակ զգում ես, որ քո առջև հսկա օբյեկտ է, որը կարելի է դիտել ցանկացած տեսանկյունից: Այստեղ ևս կա հետաքրքիր մի բան, որ շատ հաճախ, երբ մոտիկից նայում ես կերպարներին, թվում է, թե դրանք հոլոգրամմա են քո առջև կանգնած իրականությունում:

Բայց չնայած թվարկված այս բոլոր բարդություններին, որոշ խաղեր թվում են հոյակապ և կարծում եմ, որ եթե գործի մեջ մտնեն տաղանդավոր նախագծողներ և խոշոր արտադրողներ, ապա հնարավոր կլինի ստեղծել է՛լ ավելի հետաքրքիր խաղեր, անհավատալիորեն գեղեցիկ աշխարհներով և պատմություններով: Ծայրահեղ դեպքում կարելի է VR-ի համար ադապտացնել արդեն իսկ գոյություն ունեցած խաղեր, բացի Սքայրիմից և Ֆոլաութից: Առաջինը, չնայած իր մեծությանը, երևում է ... ողորմելի և մի քանի խաղային հատվածից հետո այլևս չի ձգում վերադառնալ խաղ: Բոլորից թույն երևում են միայն վիշապները: Բայց ահա, եթե կատարեն նորմալ ու պաշտոնական անցում, օրինակ The Witcher 3 vr-ի նման, ապա դա կլինի հոյակապ: Ինձ հաջողվել է նայել մի քանի նկարներ Նովիգրադից, որը կոնվերտացիայի էր ենթարկվել 3D-ից և իրոք շատ էր ցանկություն առաջացել կրկին այցելել այդ ծանոթ քաղաքը և խաղի այլ սիրված տեսարժան վայրեր: Գիտեմ որ կան շատ կողմնակի ծրագրեր, որոնք թույլ են տալիս խաղալ այդ ամենը, բայց դրանք բոլորը ոչ պաշտոնական մոդիֆիկացիաներ են և տանջում են որոշ տեխնիկական խնդիրների պատճառով՝ վայելել խաղը: Այնպես որ դժվարություններ կան ու կլինեն, բայց և պոտենցիալը նույնպես վատ չէ:


Some like it hot… 18+


Ինչ կարող եմ ասել 18+ թեմայի հետ կապված: Այստեղ պատասխանը կարող է կապված լինել ձեր... այլասերվածության մակարդակից: Նորություն չի լինի, եթե ասեմ, որ հենց այս ինդուստրիան է զարգացրել ու ակտիվացրել VR-ի վաճառքը և այն հիմա էլ շարժվում է դեպի առաջ մեծ քայլերով: Քայլեր հիմար ու անշնորհք: Եթե ուղիղ իմաստով, ապա նման ֆիլմերի ստեղծողները սխալմամբ կարծում են, թե բավական է ընդամենը դերասանի գլխին կապել բարձրորակ տեսախցիկ և նկարել այն ամենը, ինչ սովորաբար նկարում են: Նրանք հաշվի չեն առնում շատ կարևոր պահ, թե մեկ բան է նայել դերասաններին 2D էկրանում, մեկ այլ բան հայտնվել ... նրանց միջև: Այո, զգացողությունը բավական տհաճ է, հայտնվել աղջկա ու ինչ-որ մեկի մարմնի արանքում էրեկցիայի ժամանակ, իսկ եթե կլինեն նաև այլ դիրքեր, ապա առաջին ցանկությունն է անմիջապես անջատել ու ուղարկել գրողի ծոցն այդ փորձը:


Ինձ մոտ նման վիդեոների հետ հենց այդպես էլ եղել է, թեպետ ինչպես նշեցի, այն կախված է ձեր այլասերվածության մակարդակից, բայց կարծում եմ, քչերին դա կարող է դուր գալ: Ընդամենը շատ քիչ ընկերություններ են հասկացել, որ այդտեղ հարկավոր է զարգացնել այլ ժանր, որտեղ իրականում հարկավոր կլինի ավելի շատ դերասանական վարպետություն և քիչ դերասանուհիներ (ու դերասաններ, եթե կանայք հետաքրքրված են այս ժանրով), որոնք ունակ կլինեն խաղալ մի դեր, որը հաճելի կլինի հանդիսատեսին: Տեխնիկապես ևս գոյություն ունի խնդիրներ ու ամենա բարդը դա պատկերի մասշտաբների մեջ է: Շատ հաճախ, ինչ-որ պատճառներով, դերասանները երևում են գիգանտներ կամ թզուկներ, ինչը վատացնում է արդեն իսկ տհաճ պատկերը, եթե միացրել եք նման վիդեո: Քիչ են վիդեոները, որտեղ մարդիկ սովորական հասակով են: Ախ, հա, էլի խնդիր կապված 180 աստիճանի հետ: Այսինքն, եթե որոշել եք գլուխը շարժել 90 աստիճանից ավելին ցանկացած կողմ, ապա ձեզ սպսավում է մթություն, ջարդված իրականություն: Գրեթե բոլոր վիդեոները նկարահանված են 180 աստիճանով, իսկ վեր կենալ ու նստել հեռու կամ մոտ, չի ստացվի, քանի որ դա ընդամենը պատկեր է՝ փաթաթված ձեր գլխին )))


Ամենա հաստ պլյուսը VR պոռնոինդուստրիայում, որը կարող ենք դնել այլ բնագավառների կողքին, դա պատկերի որակն է: Քանի դեռ մի շարք ցենզուրային վիդեո-սթրիմինգային հավելվածեր առաջարկում են տարատեսակ կոնտենտ, գործնականում 95% ձայնագրությունները դրանցում, ցածրորակ հոլովակներ են, իսկ էրոտիկ-վիդեոները նկարահանվում են 6K կետայնությամբ և երևում են բավական որակյալ դրանց ֆոնին (թեպետ Oculus-ի մոտ ծավալը կարծես թե ցածր է 4K-ից: Եթե ինչ-որ մեկը կարող է հավելել կամ բացատրել, շատ գոհ կլինեմ):

Էրո-խաղերի մոտ կարող է լինել և լավ և վատ: Այստեղ այսինքն կա նաև գրաֆիկայի խնդիրը: (Փչովի խոսացող տիկնիկը Ձեր ուղեկցորդն է): Ու տարբերությունն այն է, որ զույգերի միջև գտնվելու դեպքում, ի տարբերություն մյուսի, կարող ես վեր կենալ ու քաշվել մի կողմ: )))


Հենց այդ ժամանակ կա անսովոր բացառություն, հիմնականում ճապոնացիների խաղերի մոտ (ինչում չեմ զարմանում), պահպանվում է որակի մակարդակը, իսկ մոդելները և գրաֆիկան հիմնականում հաճելի են ու հակասական զգացողություններ չեն փոխանցում: Քո առջև բառացիորեն կանգնած է կենդանացած ռոբոտ աղջիկ(ներ) անհավատալիորեն գեղեցիկ: Հագուստի դետալիզացիան և նյութը պատկերվում են ոչ պակաս տպավորող իրականությունից: Իսկ շնորհիվ արդարացված խմբագրումների և մոդիֆիկացիաների, կարելի է կազմակերպել ամբողջական կոսփլեյ հավաքներ կամ երեկույթ: Կանգնելով մի շարք հայտնի խաղերի հերոսների կողքին, և նայել թե ինչպես են նրանք պարում բեմահարթակին, կարող ես զգալ քեզ ոչ թե hentai ժանրի խաղում, այ ինչ-որ Քոմիքոնում, լիքը թույն կոսփլայերների հետ: Կարծում եմ, ովքեր Հայաստանում են կամ շրջաններում են, որտեղ չկան նմանատիպ ցուցահանդեսներ, իսկ նայել Յութուբով արդեն հոգնեցրել են, սա գերազանց հնարավորություն է տեսնել քո առջև սիրված հերոսներին մարդկային հասակով: Ենթադրում եմ, այս գործում հենց ասիացիներն են շարունակելու զարգացնել նմանատիպ արտադրանքը ճիշտ ճանապարհով: (Առայժմ միայն Illusion-ը, բայց ոչ նրանց VRKanojo-ն):

2B
Որոշակի ջանքերից հետո կարող եք կերտել գրեթե ցանկացաց կերպարի (տվյալ դեպքում 2B -Nier Automata խաղից) և հանդիպել-խենտայվել վիրտուալ աշխարհում (կամ ավելի շատ ջանքերից հետո ներբեռնել մակսիմալ իդենտիկ մոդել՝ ստեղծված-կլոնավորված պրոֆեսիոնալ изрващ...մոդեռների կողմից)

Please, can I get into the Matrix? (խոչընդոտներ և կանխատեսումներ)


Սկսեմ այն խոչընդոտներից, որոնք կարող են խանգարել վիրտուալ իրականության տարածմանը: Դա առաջին հերթին ֆինանսական մուտքի շեմն է: Որպեսզի հայտնվես այդ վիրտուալ աշխարհում, հարկավոր է ներդնել բավական մեծ գումար հզոր համակարգչի և հենց իր՝ սաղավարտի համար (համակարգիչը միջինում 900-1000 եվրո և 300 եվրոից էլ սկսած սաղավարտը): Կարծիքը, թե գները չափազանցված են ու միջին կարգի համակարգիչն էլ կկարողանա ձգել բոլոր բաները, այստեղ չեն գործում: Քանի որ եթե սովորական խաղերի մոտ դա հնարավոր է, ապա վիրտուալ իրականության համար հարկավոր է հզորություն, որն ունակ կլինի պատկերի որակն ապահովել 4K կետայնությամբ և 90 fps-ով: Ու որպեսզի պատկերի որակն էլ լինի նորմալ, այլ ոչ թե նվազագույնս, հարկավոր է վերցնել այնպիսի հզոր համակարգիչ, որը հզոր կհամարվի առաջիկա 4 տարիների ընթացքում: Բացատրեմ ինչու: Խաղերն իրենք էլ զարգանալու են պատկերի որակի առումով, իսկ PC-ին ավելի առաջ զարգանալով «կտշի» PlayStation 5 VR-ը , այդ դեպքում Oculus-ին հարկ կլինի առաջարկել հզոր սարքավորում (շատ հարկավոր է մեծացնել ծավալը նոր տարբերակներում) և լավ կոնտենտ քան նույն այդ PS5 VR -ն է:


Այդ իսկ պատճառով, անգամ GTX1070 տեսաքարթերը 2.5 տարի անց կկարողանա խաղերը բացել արդեն միջին-ցածր կարգավորումներին համապատասխան, որոշ ընդհատումներով և ոչ հարմար 45 fps որակով (ամենա ցածր գիծը fps-ի, որից հետո արդեն առաջանում է սրտխառնուք ու գլխացավեր, եթե այդ ամենը երկար տանեք): Երկա՞ր կլինի արդյոք գնային այս արգելքը տեխնոլոգիայի տարածման հարցում, նույնպես մասամբ կախված կմնա շուկայական դիրքից ու մրցակցությունից այս ոլորտում: Բայց պատմության վերջին 40 տարիները ցույց են տվել, որ ցանկացած, անգամ ամենա թանկարժեք ու անհավանական տեխնոլոգիաները դառնում են հասանելի, եթե բիզնեսի հաշվարկներով շահույթը կարող է մոտ ապագայի ընթացքում գերազանցել արտադրության ծախսերը ու խթան հանդիսանալ զանգվածային արտադրության համար - ընդուպ մինչև տիեզերական հետազոտումներ դեպի այլ մոլորակներ: Հետևաբար, այս մակարդակում տեխնոլոգիան, նվազագույնս ունի հնարավորություն զարգանալու հետագայում էլ ու ենթարկվել վերափոխումների և գրավել շատ մարդկանց ուշադրություն:


Խոչընդոտներից մեկն էլ նաև բագերն են: Անձամբ ինձ համար ու ինձ ծանոթ շատ օգտատերերի համար, երբ սաղավարտը հանում եմ, լինում են տարօրինակ ընկալում իրականության հանդեպ: Իսկ օգտագործման առաջին իսկ շաբաթում բարդ է լինում քնելը, քանի որ աչքերի առջև երևում են մենյուն ու տարբերանշանները VR Home-ի: Ամենայն հավանականությամբ ուղեղն այդ երկարատև ժամանակից ու անփորձությունից հետո գտնվում է շոկային վիճակում ու փորձում է մանրակրկիտ վերլուծել այն, ինչ մենք իրեն ենք առաջարկել: Նման բան տեղի էր ունցել, եթե չեմ սխալվում մի տղայի հետ, ով մեկ շաբաթ անցկացրել էր սաղավարտով: Իր վիճակով այս տեխնոլոգիան նորույթ է և դրա համար էլ ավելի լուրջ հետազոտումներ չկան, որոնք վերաբերվում են երկարատև օգտագործմանը: Իմ սեփական համոզմունքից ելնելով, որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ ռիսկ նման էֆֆեկտների, ինչպիսիքն են օրինակ էպիլեպսիան, ճնշման խնդիր և այլ մղձավանջներ: Ամեն դեպքում, օրվա ընթացքում չի խորհուրդ տրվում երկարատև օգտագործել, ինչպես առհասարակ այլ սարքավորումների դեպքում է: Օրինակ քչերն են ուշադրություն դարձնում կոնսոլի տուփի վրա առկա հրահանգներին, որ ամեն 60 րոպեյից հետո հարկավոր է դադար վերցնել 10 րոպեյով: Նույնը վերաբերվում է VR-ին, խորհուրդ է տրվում գոնե 60 րոպեն մեկ դադարներ անել: Այստեղ ժամանակն անցնում է շատ արագ, նույնիսկ 30 րոպեն թռնում է, կարծես 10-15 րապեյի նման, եթե անգամ զարթուցիչ օգտագործես: Պահպանեք պարտադիր անվտանգության հրահանգները:


Մի փոքր պոտենցիալի մասին: VR տեխնոլոգիան կարող է հանդիսանալ նաև շատ հզոր ուսուցողական գործիք: Ավագ դպրոցներում ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, կենսաբանության պարապմունքները կարող են վառ և առավել էֆֆեկտիվ դառնալ հենց այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում, ինչը կարող է հետաքրքրությունն ավելացնել ապագա սերունդների մոտ այս գիտություններն ընտրելու հարցում և իհարկե արագացնել դրանց զարգացումը: Իմ տիեզերական էքսկուրսիայի ժամանակ թռնում էի Չուրյումով-Գերասիմենկո երկնաքարի մոտով, և դա երկրորդ միտքն էր որ մոտս առաջացավ: Ու առաջինը, «Աստված իմ, որքան հսկա է այս երկնաքարը»: Այլ բնագավառների մասին, ինչպիսին է օրինակ բժշկությունը, ավիամարզումները և այլն, նույնպես կարելի է երկար հետազոտել ու կանխատեսումներ անել: Իսկ ոլորտը, որը կարող է տուժել վիրտուալ իրականությունից, դա տուրիզմն է:

Այստեղ բանը հենց վիրտուալ իրականության մեջ չէ: Այլ մարդկային բնույթի և բարգավաճման կանխատեսումների կամ Երկրի դեգրադացիայի: Եթե էկոլոգիական բնական աղետները, որոնք կառաջանան գլոբալ տաքացման հետևանքով ու վերջնականապես մեր մոլորակը կդարձնեն մռայլ ու գորշ կիբեռպանկ աշխարհի, բայց չեն բնաջնջի մարդկությանը, ապա, ցավոք սրտի, ինչպես Ready Player One գրքում ու ֆիլմում է, մարդիկ կգտնեն նոր հանգրվան ուտոպիկ և իլյուզոր աշխհարներում ստեղծված իրենց սաղավարտներում, ակնոցներում կամ այլ սարքավորումներում, որոնք հետագայում կստեղծվեն: Իսկ կհեռանա՞ն միմյանցից էլ ավելին՝ ինչպես հիմա է, նստելով սոցցանցերում ու դառնալով հակասոցիալական էակներ, դա բացառապես անկախատեսելի է, քանի որ կոմունիկկացիան VR մակարդակում դա նման չէ Ֆեյսբուքի կամ Վկոնտակտի լրահոսի վեր-վար անելուն, բայց միաժամանակ, միևնույն անսահման ազատությունն է ինքնաարտահայտվելու, երբեմն դուրս գալով հարգանքի ու բարոյականության շրջանակներից:


Եթե առանձին անդրադառնամ VR-ի հետ կապված այն վախին, թե կարող են արդյոք փչացնել մարդկությանը, թույլ չտալով նրանց աճել ու սիրահարվել, ապա պատասխանը կլինի - ՈՉ: Իհարկե կլինեն ոչ քիչ մարդիկ, ովքեր նախընտրում են վիրտուալ աղջիկներ և կին - ամուսիններ, և նրանց թիվը զգալիորեն կավելանա՝ գրաֆիկայի որակի հետ զուգընթաց, Արհեստական Բանականության և տեխնոլոգիայի հասանելիության հետ զուգահեռ, սակայն VR-ը չի կարող անել այն, ինչ շատերը նախընտրում են - զգալ հարաբերությունների ջերմության բխումը նրանցից, ովքեր մեզ պես կազմված են մարմնից ու արյունից: Այս հարցում ավելի շատ հարված կարող են հասցնել ռոբոտները, քան VR-ը: Բայց դրանք էլ դեռ բավական հեռու են ԳիտաՖանտաստիկայում հանդիպող շփվող ու ընկերական ռոբոտներից:

Oculus
Ահա այսպիսի կոմպլեկտացիայով են վաճառվում Oculus Riftի հիմնական մոդելները

Այստեղ ուզում էի դեռ VR կինոյի մասին էլ գրել (մասնակիորեն համեմատելով նորից պոռնոյի հետ), բայց հոդվածն առանց այդ էլ ստացվեց ծավալուն: Համոզված չեմ, թե անգամ շատերը կարդան մինջև վերջ ու հարկ լինի ժամանակ ու եռանդ ներդնել: Գրեք մեկնաբանություններում:


Հեղինակ՝ Kaizoku Mugivara Sky



46 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Samsung Exynos 1000

Comments


bottom of page