top of page

WatchOS 6

  • Фото автора: Game Over
    Game Over
  • 3 июн. 2019 г.
  • 1 мин. чтения

WWDC 2019 կոնֆերանսի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ՝ նախատեսված Apple Watch-երի համար: Այն կոչվում է WatchOS 6 և բոլորովին անկախ է աշխատում iPhone-ից: Շնորհիվ այս «անկախության», ժամացույցներում այժմ գործում է առանձին App Store, որտեղ հասանելի են տարբեր հավելվածներ ու ծրագրեր:

Այսուհետ ժամացույցները մշտապես վերլուծում են սեփականատիրոջ ակտիվությունը և համեմատականներ են անցկացնում այլ շրջանների ակտիվության հետ: Սույն վերլուծությունները թույլ կտան հաշվարկել և ի օգոտւտ ծառայեցնել՝ ավելացնելով կամ նվազեցնելով անհրաժեշտ ակտիվությունը:

Բացի այս, WatchOS 6-ում այժմ գործում է ֆունկցիա, որը մշտապես ունկնդրում է սեփականատիրոջ շրջապատում կատարվող ձայներին: Եթե մոտակայքում հնչում է երաժշտություն, ապա ծրագիրը կհայտնի տիրոջը, թե որքանով կարող է այն վտանգավոր լինել լսողության համար: Իսկ ունկնդրած բոլոր ձայները չեն ձայնագրվում և չեն ուղարկվում Apple-ի բազա, այնպես որ կարող եք հանգիստ լինել:


コメント


Գրանցվեք և առաջինը տեղյակ կլինեք նորություններին:

GameNews © 2023        

bottom of page