top of page
Фото автораGame Over

Դեֆրագմենտացիա: Ի՞նչ է, ինչո՞ւ և ինչպե՞ս:

Ողջույն, հարգելի ընթերցող:

Որեշեցի փոքրիկ նյութ գրել այն մասին, թե ինչ է դեֆրագմենտացիան: Հնարավոր է շատերն են լսել այս բառի մասին, բայց հավանաբար քչերն են տեղյակ այս պրոցեսի անհրաժեշտության մասին կամ պարզապես չգիտեն , թե ինչպես վարվել նրա հետ:

Դեֆրագմենտացիա գաղափարն ի սկզբանե մեր համակարգիչներում է: Սա կապված է համակարգչի կոշտ սկավառակի հետ(жесткий диск):

Ընդհանրապես նոր սկավառակում երբ որևէ բան ենք տեղադրում, ավելացնում և այլն, դա տեղի է ունենում հերթականությամբ դասավորված մասնիկների տեսքով, որը շատ հաճախ անվանվում է կլաստեր: Այսինքն այս փոփոխությունները կատարվում են հերթականորեն ու դասավորված կերպով:

Որոշ ժամանակ անց այս մասնիկների հերթականությունը խախտվում է ու վերջիններս սփռվում են ամբողջ կոշտ սկավառակով մեկ: Այս «քաոսը» առաջանում է, երբ մենք ինչ-որ բան ենք ջնջում, պատճենում, տեղափոխում և այլն: Իհարկե սա շատ սովորական երևույթ է: Ասեմ, որ հերթականության այս խախտումը չի վնասում ֆայլերը, պարզապես նրա մասերը կարող են միմյանցից գտնվել տարբեր հեռավորությունների վրա՝ կոշտ սկավառակի տարբեր բջջիջներում: Արդյունքում, երբ կոշտ սկավառակը պետք է կարդա այս կամ այն ֆայլը, փնտրում է տվյալ ֆայլի մասնիկներն ամբողջ սկավառակով մեկ, ինչը դանդաղեցնում է այս աշխատանքի պրոցեսը, հետևաբար և համակարգչի աշխատանքը: Այս գաղափարն էլ կոչվում է Ֆրագմենտացիա - ամբողջականի տարբեր մասեր գտնվում են միմյանցից հեռու: Իսկ Դեֆրագմենտացիան սփռված մասերի հավաքման պրոցեսն է: Այսինքն մասերը հավաքում է և վերադարձնում է մեկ միասնական կազմի, ամբողջական դիրքի: Բացի այս Դեֆրագմենտացիան այս ամբողջական ֆայլերը վերադարձնում է իր նախնական դիրքին, ի սկզբանե որտեղ որ եղել է ֆայլը, ինչն էլ հեշտացնում է սկավառակի՝ ֆայլի գտնելը և կարդալը: Կա ևս մեկ կարևոր հանգամանք կապված դեֆրագմենտացիայի հետ, որի մասին կուզենայի ասել: Պրոցեսի հաջող ավարտը առկա տվյալները բերում է կոշտ սկավառակի սկիզբ, իսկ ազատ տարածությունը տեղափոխում է կոշտ սկավառակի վերջ, ինչը ևս արագացնում է տվյալների հասանելիությունը:


Դեֆրագմենտացիան թույլ է տալիս ծրագրերը և ֆայլերը արագ բեռնել:

Երբեմն անգամ դեֆրագմենտացիան օգնում է եռաչափ խաղերի արագագործության հարցում: Սա կապված է գրաֆիկական տվյալների բեռնման արագության հետ: Ավելանում է նաև նոր ծրագրերի տեղակայման արագությունը կամ հների ջնջման արագությունը:

Գոյություն ունեն դեֆրագմենտատորներ, որոնք դեֆրագմենտացիայի են ենթարկում ոչ թե կոշտ սկավառակը, ինչը սովորաբար լինում է, այլ համակարգի բեռնման տիրույթը, ինչն արագացնում է օպերացիոն համակարգի բեռնումը:

Հավանաբար հարց առաջացավ, թե ինչ հաճախականությամբ է հարկավոր դեֆրագմենտացիայի ենթարկել կոշտ սկավառակը:

Այս հարցում նախ և առաջ պետք է հասկանանք, թե որքան ինտենսիվ ենք օգտագործում կոշտ սկավառակը: Եթե օրվա մեջ շատ ենք առնչվում ֆայլերի տեղափոխությունների, ջնջման, տեղակայման և նմանատիպ պրոցեսների հետ, ապա ամսվա կտրվածքով մեկ-երկու անգամ կատարել դեֆրագմենտացիա պետք է: Սովորաբար համակարգչում այս պրոցեսը դրված է ավտոմատ կատարման, սակայն անհրաժեշտության դեպքում և ցանկացած ժամանակի կարող ենք փոխել այս կարգավորումները: Կան նաև կողմնակի ծրագրեր, որոնք ամեն օր կարող են կատարել դեֆրագմենտացիա: Այս սկրիպտները հատկապես օգտագործվում են խոշոր ընկերություններում, որոնց գործունեությունը կապված է մեծ թվով ֆայլերի հետ, օրինակ՝ ֆայլային սերվերներում:


Windows համակարգերում տեղակայված դեֆրագմենտատորը, որն ինպես նշեցի, ժամանակ առ ժամանակ կատարում է դեֆրագմենտացիա, հարկ եղած դեպքում կարող ենք փոխել նրա կարգավորումները:

Կան անհատներ, ովքեր խորհուրդ են տալիս չկիրառել Windows-ի ներդրված դեֆրագմենտատորը, քանի որ արդյունավետ չեն համարում, սակայ Իմ սեփական կիրառությունից ելնելով խորհուրդ եմ տալիս ճիշտ հակառակը, քանզի նկատել եմ արագագործության բարձրացում դեֆրագմենտացիայից հետո: Եթե Դուք ֆայլային սերվերների հետ գործ չունեք, ապա Windows-ի դեֆրագմենտատորը լիովին բավարար է արդյունքի հասնելու համար: Իսկ եթե ոչ, ապա համացանցում կան բազմաթիվ դեֆրագմենտատորներ, որոնցից են օրինակ O&O Defrag Free,

Defraggler ծրագրերը:


Ինչո՞վ են այս ծրագրերը տարբերվում իրարից, եթե կատարում են նույն գործողությունները: Բանն այն է, որ տարբեր ծրագրերում տարբեր է նաև նրանցում մշակված ալգորիթմական վերլուծությունները և համապատասխանաբար դեֆրագմենտացիայի որակը: Կախված ալգորիթմի «հզորությունից», տարբեր է լինում հենց սպասվելիք արդյունքը, քանի որ դեֆրագմենտացիան տեղի է ունենում այս ալգորիթմից կախված:

Ահա այսքանն է այն գաղափարը, որը կոչվում է դեֆրագմենտացիա: Կարծում եմ, նյութը օգտակար կլինի շատերին, ովքեր մինչ այս տեղյակ չէին սրա մասին ու կկարողանան կիրառել սեփական համակարգիչնեում՝ արագացնելու կոշտ սկավառակների աշխատանքը:


Windows-ի ներդրված դեֆրագմենտատորը գտնելու համար հարկավոր է մտնել՝ «Իմ համակարգիչ» ► «C, D կամ ցանկացած սկավառ»-ում սեղմել աջ կլիկ ►«Բացված պատուհանում անցնել «Հատկություն / Свойства»» ► «Մտնել սերվիս բաժին» ► «Օպտիմիզացիա»:

Ներքևում նկարների տեսքով ցույց եմ տալիս, թե ինչպես գտնել Windows-ի ներդրված դեֆրագմենտատորը:


103 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Samsung Exynos 1000

Commentaires


bottom of page