top of page
Фото автораGame Over

Չափսեր և տարբերություններ

Խոսքը գնում է էկրանի լայնության մասին, մասնավորապես թե ի՞նչ տարբերություն կա QHD և qHD չափսերի միջև և թե ինչու QHD-ին դա 4K-ն չէ: Վստահ եմ, շատերի մոտ այս հարցն իսկապես առաջացած կլինի:

Ժամանակի նորարարություններին զուգահեռ բնականաբար առաջ եկան նոր տեխնոլոգիաներ, որոնք տարբերվում էին իրենց ոչ միայն ոճով, այլ նաև չափսերով: Հետևաբար նաև սկսեցին գործածության մեջ մտնել այս չափսերը բնութագրող բառերը: Օրինակ՝ «qHD» և «Quad HD»: Ու չնայած նրանք հնչողությամբ բավական նման են, սակայն էականորեն ունեն տարբեր նշանակություններ:

Quad HD - սա կարճ գրելաձևն է WQHD-ի, որը նշանակում է այն սահմանումը, ըստ որի թույլատրվող լայնությունը կազմում է 2560 x 1440 պիքսել: Սա չորս անգամ մեծ է 720p ունեցող HD-էկրանից: Սակայն այս մեծությունը չպետք է շփոթել 4K-ի հետ:

(W)QHD

Եթե ուշադրություն դարձրեցիք, ապա W տառը գրված էր փակագծերի մեջ, քանի որ այս տառը կորչող է համարվում: Ինչո՞ւ: WQHD-դիսփլեյն ունի 16:9 չափսեր, ինչը բավական հիանալի է, երբ նայում ես ինչ-որ բան և ժամանակակից կյանքում հաճախ է այս միավորը հանդիպում մեզ: Այս չափսը կարելի է համարել լայնաէկրան, իսկ անգլերենում՝ Widescreen, որտեղից էլ հենց գալիս է այս W տառը: Այլ կերպ ընդունված է ասել նաև 1440p չափս կամ պարզապես QHD, պարզապես պետք է կռահել, որ W-ն այստեղ թաքնված է արդեն Ձեզ հայտնի պայմանից ելնելով:


qHD

Այս տերմինը ինչպես նշվեց, բավական նման է QHD տերմինին, սական իրական տարբերությունը հսկայական է: Տերմինն այս պարագայում նշանակում է «HD-ի քառորդ մասը»: Բացվում է այսպես՝ Quarter High Definition, որն ունի 960 x 540 պիքսել: Այլ կերպ ասած, սա կազմում է ամբողջ HD կամ Full HD էկրանի մեկ-չորրորդ հատվածը՝ քառորդը:


4K

Տերմինի ամբողջական տարբերակն ունի այս անվանումը՝ 4K Ultra HD: Ըստ թվերի այն ունի հետևյալ տեսքը՝ 3840 x 2156 պիքսել: Այսինքն 4 անգամ ավելի մեծ է, քան Full HD-ին, որը հայտնի է մեզ թվային տարբերակով որպես 1080p և ունի 1920 x 1080 պիքսել: Հիշեք՝ 4 անգամ մեծ, որտեղից էլ առաջացել է 4 թիվը: Մեր օրերում հաճախակի է հայտնվում այս միավորը և կարելի է արդեն համարել, որ այն լայնատարած կիրառվում ամբողջ աշխարհով:

Բացի այս, առաջ են եկել նաև ավելի քիչ օգտագործվող միավորներ, օրինակ 8K և անգամ 10K...

Ավելի հասկանալի լինելու համար պատրաստել եմ նաև այս միավորները տարբերակելու աղյուսակը: Ուշադիր դիտեք և ամեն ինչ հասկանալի ու պատկերավոր կլինի: Հուսով եմ, այս նյութով կարողացանք ինչ-որ մեկին օգտակար լինել:

Չափսեր
Տարբերակման աղյուսակ
44 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Samsung Exynos 1000

コメント


bottom of page