Ողջույն, հարգելի ընթերցող: Սույն հոդվածն առաջին անգամ մեր կողմից հրապարակվել էր կայքի հին բլոգում: Քանի որ այժմ անցում ենք կատարում նոր բլոգին, հետևաբար նյութն ենթարկվել է տեղափոխության և վերամշակման: Նաև ավելացրել ենք նոր սերնդի մակնիշները: Ժամանակին ինձ հետաքրքրել էր մեկ հարց, որի պատասխանն այդպես էլ չգտա հայկական համացանցում: Ստիպված էի փորփրել օտարալեզու շատ կայքեր ու հոդվածներ, մինչև որ գտնեյի ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները: Որպեսզի Դուք նույնպես ստիպված չլինեք որոնումների մեջ մտնելու, ստեղծում եմ այս հոդվածը, որը կարծում եմ Ձեզ նույնպես հետաքրքիր կլինի իմանալ:
Խոսքը վերաբերվում է տեսաքարթերին, մասնավորապես Nvidia ընկերության թողարկած, նրանց սերիաներին, մակնիշների՝ առաջին հայացքից անհասկանալի թվացող տառային հապավումներին և սերիաների նշանակությանը:
GeForce
Սկսենք թերևս ամենալայն տարածումն ունեցող մակնիշից:
Այս տեսաքարթերը համարվում են ընկերության հիմնական խումբը, քանի որ հենց այս տեսաքարթերով են հիմնականում սպառազինվում ցանկացած համակարգիչ և նոթբուք: Շուրջ 90% օգտվողների պահանջներ բավարարում են այս մակնիշի տեսաքարթերը: Վերջիններս բաժանվում են սերունդների, որոնք ունեն իրենց կոդային անվանումները.
GF - Fermi
GK - Kepler
GM - Maxwell
GP - Pascal
Սերունդներից բացի գոյություն ունեն նաև տառային կապակցվածություններ, որոնք հավանաբար ավելի շատ տեսած լինեք:
Դրանք են.
GT - այս տառային կոմբինացիան նշանակում է, որ սույն տեսաքարթն ունի ցածր թողունակություն և նախատեսված չէ խաղերի համար:
GTX - այս կոմբինացիան նշանակում է, որ տեսաքարթն ունի միջին կամ բարձր թողունակություն, ադապտացված է խաղերի համար:
Ti - բարձր թողունակությամբ, արագ, դեսկթոփային տեսաքարթեր են:
M - նման կոմբինացիան մեզ հասկացնում է, որ սարքը նախատեսված է մոբայլ հարթակների համար, ունի ցածր թողունակություն:
X - սա նույնպես նախատեսված է մոբայլ հարթակների համար, ուղղակի ունի բարձր թողունակություն:
LE - հատուկ գրաֆիկական ադապտրներ են, որոնց ռիթմային հաճախականությունն ավելի ցածր է անգամ մոբայլ վիդեոսարքավորումներից:
Ընդհանրապես տեսաքարթերը միմյանցից տարբերվում են իրենց արագացված հնարավորություններով, ինչպես նաև միջուկով, որում իրականացված են տարբեր բլոկային տեքստուրաների, շեյդեռների, ռաստերիզացիոն ունակությունների մշակում: Սովորաբար Pascal սերնդի և ավելի ժամանակակից տեսաքարթեր այլևս չեն մակնիշվում M տառով, քանի որ «մոբայլ տարբերակ» հասկացությունը կարելի է ասել արդիական չէ, փոխարենը թե Անհատական Համակարգիչներում և թե նոթբուքներում օգտագործվում են նույն չիպերը:
RTX
Այս սերիան, որը բոլորովին նոր լուծում է առաջարկում, մտնում է GeForce խմբի մեջ: Սկսել է գործածվել անցած տարվանից: Այլ մակնիշում որպես այդպիսին օգտագործվում է
GeForce 20 հասկացությունը, այսինքն 20-րդ սերնդի տեսաքարթեր: Սույն տեսաքարթերը կառուցված են նոր ճարտարապետական հիմքի վրա, որն է Turing-ը: Կոդային անվանումը նույնպես մակնիշվում է այս անվանումով (ստացել է ի պատիվ անգլիացի լոգիկ Ալան Թյուրինիգի անունից): Սերիայի RT տառակապակցությունը RT-միջուկներն են, որոնք եթե բացենք, կստանանք Ray tracing գաղափարը: Այս տեխնոլոգիան հանդիպաում է նաև ռեյթրեյսինգ բառով: Խաղային ասպարեզում առաջարկում է իրական ժամանակում լուծել լուսային խնդիրները՝ այդ թվում ստվերները, ճառագայթները դարձնելով անհամեմատ իրականությանը մոտ: RTX-ի x տառը, որը ոչ միայն այս հապավումում է հանդիպում, այլ շատ տեխնոլոգիական հապավումներում, նշանակում է Exchange բառի կրճատ գրելաձևը, որը նշանակում է ըստ թարգմանության փոխանակում / տրամադրում: Ավելի դյուրին լինելու համար փոխարենն օգտագործվում է հենց X տառը և ոչ թե E տառը:
Titan
Հանդիսանում է GeForce տեսաքարթերի ենթախումբ: Սա կարելի է հասկանալ հենց ինդեքսային կոդավորումից, որն է GTX: Այս կարգի տեսաքարթերն ունեն բարձր թողունակություն, հետևաբար բարձր է նաև նրանց գինը: Համարվում են պրոֆեսսիոնալ սարքավորումներ: Շատ հարմար է թե աշխատանքային և թե խաղային ասպարեզների կիրառության մեջ: Այս ենթախմբի միակ և ունիկալ ներկայացուցիչ է հանդիսանում Titan X տեսաքարթը, որը չի սահմանափակվում FP 64 հնարավորությամբ: Վերջինս հանդիսանում է թանկ լուծումներից մեկը, որն ունի մեծ պոտենցիալ գրաֆիկական հիշողության մեջ:
Quadro
Պրոֆեսսիոնալ տեսաքարթեր են, որոնք նախատեսված են 3D-մոդելավորման և բարդ հաշվարկներ իրականացնելու համար: Այս տեսաքարթերի օգնությամբ մշակվում են լիամետրաժ ֆիլմեր, որտեղ մասնավորապես օգտագործվում են հատուկ էֆֆեկտներ:
Չնայած նրանց հզորությանը, այս տեսաքարթերով հնարավոր չէ խաղեր խաղալ, քանի որ նույնիսկ ամենաթանկ վիդեոադապտրը չի կարողանա ապահովել ցանկալի արդյունք, որքան կապահովի միջին խաղային տեսաքարթի թողունակությունը: Quadro սերնդի տեսաքարթերն ապահովված են FP 64 հաշվողական հզորությամբ, իսկ խաղերի դեպքում այդ հզորությունը կազմում է FP 32: Երբ ծրագիրն օգտագործում է OpenGL տեխնոլոգիա, այդ տեսաքարթերի թողունակությունը գերազանցում է բոլոր անալոգները ահռելի չափսերով: Ու քանի որ նույն այդ ծրագիրը չի օպտիմիզացվել Quadro սերնդի տեսաքարթերի համար, ապա ամբողջ արդյունավետությունը կախված է լինում արդեն պրոցեսորի և օպերատիվ հիշողության աշխատանքից:
Այս տեսաքարթերը թողարկվում են երկու սերնդով՝ K և M:
Մակնիշման վերջում կա նաև այլ տառային ինդեքս.
M - մոբայլ վիդեոադապտրներ
D - ոչ ստանդարտ ելքերով
Իսկ թվերը բնորոշում են տեսաքարթի դիրքն իր խմբում: Որքան բարձր է թիվը, այնքան հրատարակումը լավն է:
Tesla
Առհասարակ տեսաքարթերն ավելի արագ են կատարում հաշվողական գործողությունները, քան կենտրոնային պրոցեսորները: Նման հաշվումների արագության պատճառը հանդիսանում է միջուկների քանակը և զուգահեռ հաշվարկային համակարգը: Տեսաքարթերում միջուկներն ավելի շատ են: Իսկ տեսաքարթերի բուն գաղափարը կայանում է նրանում, որ թույլ է տալիս կատարել միաժամանակյա պարզ առաջադրանքներ օպերատիվորեն:
Հենց այս կարևորությունից ելնելով էլ գոյություն ունեն Tesla սերնդի տեսաքարթերը, որոնք նախատեսված են հաշվումների օպերատիվ կատարման համար: Հատկապես օգտագործվում են գիտական և սերվերային ասպարեզներում: Ունեն FP 64 և FP 32 հաշվողական ունակություն: Այս տեսաքարթերն ևս թողարկվում են երկու սերունդներով՝ K(Kepler) և M(Maxwell): Այս դեպքում նույնպես թվային ինդեքսը ցույց է տալիս դիրքը: Իսկ որքան բարձր է թիվը, այնքան լավն է չիպը:
NVS
Այս խմբի տեսաքարթերն օգտագործվում են կոորպորատիվ սեգմենտներում: Նախկինում հանդիսացել է Quadro խմբի տեսաքարթ: Նախատեսված են բիզնես-ծրագրերի, ֆինանսական, բազմամոնիտորային լուծումների օգտագործման համաար: Հատկապես օգտագործվում են թվային տեղեկատվության ոլորտում: Առանձնահատկությունը կայանում է մեծ թվով ելքերի ու մուտքերի մեջ, որոնք միանում են դիսփլեյներին:
Tegra
SoC (բյուրեղային համակարգ) ընտանիքի սարքավորումներ են, նախատեսված մոբայլ հարթակի համար: Սրա օրինակով ցուցադրվել են առաջին երկմիջուկային և չորսմիջուկային լուծումները: Առավելությունը նրանում է, որ կան էքսքլյուզիվ համարվող պրոյեկտներ և տեղափոխության(портированные) ենթարկված համակարգչային խաղեր, որոնք արված են միայն Tegra սերնդի բազայի հիման վրա՝ հաշվի առնելով նրանց հզորության աստիճանը: Այս մեթոդը համարվում է բավական մեծ աջակցություն հատկապես մոբայլ գեյմինգում:
Հուսով ենք այս նյութը հասկանալի էր ու օգտակար, որն օգնություն էր՝ ըմբռնելու տեսաքարթերի մակնիշման իմաստը և առհասարակ նրանց օգտագործման նպատակները:
Comentários