top of page
Фото автораGame Over

Խաղային կերպարները ֆիլմերում

Մեկ անգամ չէ, որ հետաքրքիր ու էմոցիոնալ խաղերը վերածվել են կինոնկարների: 

Այս ադապտացիան եղել է դեռ հին ժամանակներից ու շարունակվում է մինչ օրս: Սակայն ոչ բոլոր  խաղերի ադապտացիաներն են, որ դարձել են արժանի ֆիլմեր: Նամանավանդ առանձնահատուկ է այս դերում խաղային կերպարների փոփոխությունները:

Եկեք պարզենք մի քանի հետաքրքիր խաղային կերպարների, ովքեր ֆիլմերում փոփոխության են ենթարկել և չեն համապատասխանում օրիգինալին:


Super Mario Bros - Bowser

«Մարիո սուպերեղբայրները» 1993 թվականին Nintendo պլատֆորմից  անցում կատարեց դեպի մեծ էկրանները: Խաղում հարկավոր էր արքայադստերը փրկել կրիա-հրեշից: Իհարկե սա վերածել ֆիլմի այդքան էլ հեշտ գործ չէր: Այս պատճառից ելնելով հեղինակները որոշեցին որոշ փոփոխությունների դիմել: Այս դեպքում հիմնական փոփոխությունը կրեց խաղի հակահերոսը՝ Կուպաների արքան, նույն ինքը Բոուզեռը:

Խաղում✔
Կրիա-հրեշ, ով հանդիսանում էր կրիայատիպների արքան, որոնք բնակվում էին սնկերի արքայությունում և որտեղ էլ տեղի էր ունենում խաղի ամբողջ իրադարձությունները: Այս հակահերոսը առևանգում է արքայադստերը, իսկ եղբայրներ Մարիոները  հարկադրված են ազատելու արքայադստերը Բոուզեռից: Թե ինչու էր Բոուզեռն առևանգել արքայադստերը այդքան էլ պարզ չէր: Այս հերոսը նույնքան հայտնի է, որքան և Մարիոն: Ընդհանրապես գեյմինդուստրիայի ամենաակնառու հակահերոսներից մեկն է համարվում:
Բոուզեռը խաղում
Բոուզեռը խաղում

Ֆիլմում✔

Այստեղ արդեն հակահերոսը կրում է մարդկային տեսք: Նրան դիմում են որպես Կուպերի նախագահ, այլ ոչ արքա: Իսկ Կուպերներին այստեղ ցուցադրում են ոչ թե կրիայանմանների տեսքով, այլ ինչ-որ Դինոխետտենների: Գործողությունները տեղի են ունենում մի քաղաքում, որը գտնվում է զուգահեռ տարածությունում և որը բնակեցված է դինոզավրերով: Ի տարբերություն խաղի, այստեղ պարզ է թե ինչու է հակահերոսն առևանգում արքայադստերը: Հանուն շահամոլության, որպեսզի արքայադստեր միջոցով կարողանար տիրանալ ողջ աշխարհին: Խոսքը վերաբերվում է մարդկության աշխարհին: Ֆիլմի վերջում հակահերոսը վերծվում է դինոզավրի: 

Բոուզեռը ֆիլմում
Բոուզեռը ֆիլմում

Tomb Raider - Lara Croft

Հանրահայտ խաղային սերիա, որի գլխավոր հերոսուհին սիրում է արկածներ փնտրել ամենուր: Առաջին անգամ որպես ֆիլմ ցուցադրվել է 2001 թվականին: Գլխավոր դերում հանդես է եկել դերասանուհի Անջելինա Ջոլին: Խաղային սերիան մինչ օրս ենթարկվում է լուրջ թարմացումների և թողարկում նոր սերիաներ: Համարվում է, որ Լարա Քրովթը խաղային աշխարհում առաջին լուրջ կանացի կերպարն է: 

Խաղում✔

Գեղեցիկ արտաքինով հնէաբան-կին: Խելացի և սպորտային հմտություններով օժտված: Շատ հաճախ է դիմում ռիսկի և վտանգում սեփական կյանքը: Հարուստ ընտանիքից է: Վաղ տարիքում Հիմալայներում ենթարկվել է ավիավթարի: Այդ դեպքից հետո որոշել է փոխել կյանքի ընթացքն: Հրաժարվել է նախկին կենցաղից և դարձել հնէաբան, այսկերպ որոնելով նոր արկածներ:

Լարան խաղում
Լարան խաղում

Ֆիլմում✔

Ֆիլմում Լարա Քրոֆթը ներկայացվում է որբ և ավելի էմոցիոնալ կերպար: Չնայած հարուստ է, սակայն սկսում է զբաղվել պեղումներով միայն այն բանի համար, որ ունենա հետաքրքրություն: Ֆիլմի սյուժեն ծավալվում է մի արտեֆակտի շուրջ, որի միջոցով հնարավոր է ղեկավարել ժամանակի ընթացքը: Սրա միջոցով Լառան փորձում է փրկել հորը և այս կերպ վտանգի ենթարկում ամբողջ աշխարհը:

Լարան ֆիլմում
Լարան ֆիլմում

Street Fighter 2 - Chun Li

«Փողոցային մարտիկը» 1994 թվականի ֆիլմը դասական ֆայթինգ խաղի՝ Street Fighter-ի ադապտացիան է: Ավելի տարածում  ունի խաղի երկրորդ հատվածը:  Խաղում ներկայացված են մեծ թվով կերպարներ, որոնք ունեն սեփական կենսագրությունը և պատմությունը: Ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս կենդանի լեգենդ Ժան-Կլոդ Վան Դամմը: Սակայն ֆիլմի հերոսները անճանաչելիության աստիճան փոփոխված են: Հատկապես անճանաչելի է դարձել հերոս Չհուն Լին:

Խաղում✔

Ներկայացվում է որպես մարտարվեստների մասնագետ և Ինտերպոլի գործակալ: Ֆայթինգ ժանրի խաղերում առաջին կին-կերպարը: Առաջին ուժեղ կանացի կերպարներից մեկն է խաղերում առհասարակ: Հետապնդում է ահաբեկչական կազմակերպություններին, որոնց թիկունքում կանգնած է գլխավոր հակահերոս Բոյսոնը: Կերպարը փորձում է Բոյսոնից վրեժ լուծել իր հոր սպանության համար, որը նույնպես նախկինում եղել է հետաքննող:

Չուն Լին խաղում
Չուն Լին խաղում

Ֆիլմում✔

Հեռուստահաղորդավար, ով տիրապետում է Կունգ-Ֆու մարտարվեստին: Ընթացքում սովորում է նաև բռնցքամարտ և սումո:  Ֆիլմում կրկին ուզում է վրեժ լուծել Բոյսոնից, սակայն այստեղ Չհուն Լիի հայրը հետաքննող չի եղել, այլ հասարակ քրիստոնյա, ով ահաբեկչության զոհ է դարձել:

Չուն Լին ֆիլմում
Չուն Լին ֆիլմում


Հիթմեն - գործակալ 47 

Խաղը պատմում է Գործակալ 47-ի մասին, ով հայտնի է իր պրոֆեսիոնալ վարքագծով և կամային հատկություններով: Խաղում գործակալն իր հակառակորդներին սպանում է աննկատ, առանց շտապելու: Գործակալին փորձում են ոչնչացնել շատերը, այդ թվում Ինտերպոլը, ռուսական բանակայինները և այլոք:

Խաղում✔

Գործակալ 47-ն այստեղ ներկայացվում է մարդասպան, ով ստեղծվել է լաբարատոր պայմաններում և որի ԴՆԹ-ում առկա է հինգ երևելի ու հարուստ անձանց գեները:

Նա համարվում է կրկնօրինակ, որը պետք է հարթեցնի բոլոր կեղտոտ գործերը: Հատկանշական է այն, որ կերպարն օժտված է պրոֆեսիոնալ քիլլերի հատկություններով: Իրենից կախված առաջադրանքն անում է մաքուր և աննկատ, միշտ սպանելով միայն ու միայն թիրախին, և զերծ մնում վերջինիս շրջապատող անձանցից:

Գործակալ 47-ը խաղում
Գործակալ 47-ը խաղում

Ֆիլմում✔

Այստեղ արդեն ներկայացվում է որպես որբ, ում առևանգել են ինչ-որ անհայտ օրգանիզացիայի պատվերով: Վերջինիս փոքր հասակից մարզել են, դարձնելով պրոֆեսիոնալ մարդասպան: Ֆիլմում գործակալ 47-ը նմանվում է սովորկան մարտաֆիլմերում հանդես եկող հերոսներին, ովքեր սպանում են բոլորին միանշանակ, անդադար կրակում են, ջարդուփշուր անում իրենց շուրջ-բոլորը գտնվող ամեն ինչ և այդպես շարունակ:  Ֆիլմում նաև հայտնվում է գործակալի «երկրորդ կեսը», ով էությամբ մարմնավաճառ էր և նրանց միավորում է չնախատեսված իրադարձությունները:

Գործակալ 47-ը ֆիլմում
Գործակալ 47-ը ֆիլմում


Պերսիայի արքայազնը - անանուն արքայազն

Օրիգինալ Prince of Persia խաղը հայտնվել էր դեռ 1989 թվականին: Համարվում է բոլոր ժամանակների ամենատարածված խաղերից մեկը: Խաղի գեյմ-դիզայներ Ջորդան Մեկներին հաջողվում է խաղն ադապտացնել էկրանավորման, ընդորում երկու արկածային ֆիլմ է նկարահանվում: Ֆիլմի նկարհանման համար խաղային կերպարն եթարկվում է էական լուրջ փոփոխությունների:

Խաղում✔

Խաղում ներկայացվում է պերսիական արքայազն, ով իր բանակի հետ միասին ճանապարհորդում է դեպի հարևան երկիր: Հանդիպում է արքայադուստր Ֆարուին, ինչպես նաև չարագործ վեզիրին, ով օգտագործելով արտեֆակտ-կեռմանը, ղեկավարում է ժամանակը: Այսկերպ ուզեցել է ունենալ հավերժ կյանք:

Պերսիայի արքայազնը խաղում
Պերսիայի արքայազնը խաղում

Ֆիլմում✔

Դաստան անունով մի խղճուկ և որբ տղայի որդեգրում է երկրի թաքավորը: Ֆիլմում նույնպես արքայազնը մեկնում է ճանապարհորդության և այս ժամանակահատվածում արքային սպանում է իր փոքր եղբայրը՝ Նիզամը, ով հետագայում մեղավոր է համարում արքայազնին: Կեռմանը ևս ֆիլմում առկա է ու նույնպես կարող է ղեկավարել ժամանակը: Կեռմանին տիրանում է Դաստանը և այս եղանակով փորձում հաղթել բոլորին:

Պերսիայի արքայազնը ֆիլմում
Պերսիայի արքայազնը ֆիլմում

Վարքրաֆթ - Հարոնա

Ֆիլմը ստեղծվել է 2016 թվականին: Հիմք է հանդիսացել ամենատարածված խաղային սերիաներից մեկը՝ 1994 թվականին թողարկված Warcraft: Orcs & Humans առաջին խաղը: Խաղում բավական հարուստ է թե միֆոլոգիան և թե պատմությունը: Առկա են բազմաթիվ կերպարներ, որոնց դժվար է տեղափոխել ֆիլմ: Չնայած դճվարություններին, այնուհանդերս ստացվում է խաղը վերածել ֆիլմի: Բայց որոշ զոհաբերությունների հաշվին: Հատկապես հերոս Հարոնան խիստ տարբերվում է իր արմատներից: 

Խաղում✔

Խաղում կերպարը պատկերվում է կիսաօռկ: Ու քանի որ վտարված էր իր ծննդյան վայրից, հայտնվում է երկու քարի արանքում՝ մարդկանց և օռկերի: Խաղում մեծ է կերպարի դերը, որին որպես օգնական ուժեր աջակցում են ևս մի քանի կարևոր խաղային հերոսներ:

Հարոնան խաղում
Հարոնան խաղում

Ֆիլմում✔

Ֆիլմում ևս ներկայացված է կիսաօռկի տեսքով: Մարդիկ առևանգում են նրան, որպեսզի իմանան ինֆորմացիա նրանց տոհմի մասին: Ընթացքում սովորում է մարդկային լեզուն և այսկերպ կարողանում է թարգմանություններ անել մարդկանց և օռկերի միջև: Մոտիկանում է մի քանի կարևոր հերոսների հետ, սպանում է կարևոր անձանց: Պարզվում է, որ այս ամենին հարկադրված է եղել, որպեսզի հաշտություն մտցնի մարդկանց և օռկերի միջև:

Հարոնան ֆիլմում
Հարոնան ֆիլմում

Assassin’s Creed - Ալան Ռայլի

Խաղի իրադարձությունները միշտ ծավալվել են տամպլիերների և ասսասսինների հակամարտությունների միջև: Այն արդեն տևում է մի քանի հազարամյակ շարունակ: 

Խաղի ադապտացիան եղել է 2016  թվականին: Հեղինակները հաղորդել էին, որ ֆիլմում չի լինի խաղային կերպար և միայն կլինեն ծանոթ միֆոլոգիան ու հիշողությունները: Չնայած այս հաղորդմանը, ֆիլմում թերևս փոփոխված, ներկայացնում են մի քանի խաղային կերպարի, որոնցից ամենաակնառուն Ալան Ռայլինի կերպարն է:

Խաղում✔

«Աբստերգո» ընկերության այս աշխատակիցը խաղի առաջին մասում ունեցել է ոչ այդքան մեծ դեր:  Նա հետևում էր Դեզմոնդ Մայլսին, երբ վերջինս մուտք էր գործում «Անիմուս»: Խաղում այս կերպարն եղել է կոպիտ, անհամբեր մարդ:

Դրվագ Assassin's Creed խաղից
Դրվագ Assassin's Creed խաղից

Ֆիլմում✔

«Աբստերգո» ընկերության ղեկավար, երևելի ու լուրջ անձնավորություն: Կարևոր անձ տամպլիերների շրջանակում: Ֆիլմի գլխավոր հակահերոս, ով փնտրում է Եդեմի խնձորը: Այս արտեֆակտը կարող էր տալ նրանց բաղձալի գաղտնիքների պատասխանները:

Ալան Ռայլին ֆիլմում
Ալան Ռայլին ֆիլմում

 

Ահա և մի քանի խաղային կերպարներ, ովքեր ֆիլմերի ադապտացիայի համար ենթարկվել են լուրջ փոփոխությունների: Ու ցավոք այս փոփոխությունները չեն նպաստել նրանց լավ որակների հաստատմանը: Ու հնարավոր է, որ հենց այս փոփոխությունների պատճառով է, որ շատ ֆիլմեր, որոնք հիմնված են խաղերի վրա ու ներկայացնում են նույն խաղերի ադապտացիաները, լուրջ հաջողություններ չեն ունեցել: Ավելին, արժանացել են մի շարք քննադատությունների թ՛ե քննադատների կողմից և թ՛ե խաղերի իսկական երկրպագուների կողմից: Չմոռանաս նշել այն հերոսներին, ովքեր Քեզ համար ամենա վատն են եղել ֆիլմում:

34 просмотра0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page