E3 2018-ի վերջին կոնֆերանսը Nintendo ընկերությանն էր: Շատերի համար ևս սպասված կոնֆերանս, քանի որ ընկերության երկրպագուներն անգամ մեզ մոտ՝ Հայաստանում շատ-շատ են: Ահա այն ամենը, ինչ ընկերությունը ցույց տվեց մեզ իր ելույթի ժամանակ:
Ավելացնեմ միայն՝ շատ-շատ խաղային կերպարներ:
Daemon X Machina
Կոնֆերանսը բացվեց Daemon X Machina խաղի թրեյլերով, որը դուրս կգա 2019 թվականին՝ բնականաբար Nintendo Switch պլատֆորմի համար: Հետագա ցուցադրվող խաղերը նույնպես այս պլատֆորմի համար են լինելու:
Xenoblade Chronicles 2: Torna The Golden Country
Խաղը դուրս կգա սեպտեմբերին:
Super Mario Party
Հետաքրքիր կերպով ներկայացվեց այս խաղի անոնսը, որը դուրս կգա հոկտեմբերի 5-ից:
Fire Embleme: Three Houses
Խաղը դուրս կգա 2019 թվականի գարնանը:
Fortnite
Իսկ ահա հայտնի խաղը տեղափոխվում է Nintendo Switch պլատֆորմ:
Բնականաբար այն տեղափոխվում է «Արքայական մարտ» ռեժիմով: Հասանելի է արդեն:
Octopath Traveler
Խաղը դուրս է գալու հուլիսի 13-ից: Իսկ խաղի դեմո-տարբերակը հնարավոր կլինի փորձել հունիսի 14-ից:
Overcooked 2
Իսկ այս խաղը պարզվում է բացի Switch-ից դուրս կգա նաև PC, Xbox One և PS4 պլատֆորմների համար: Հասանելի կլինի օգոստոսի 7-ից:
Hollow Knight
Խաղի թրեյլերը, որը բնականաբար Switch-ի համար է: աղային պորտը հասանելի է Nintendo Game Store-ում:
Super Smash Bros. Ultimate
Խաղ, որտեղ հավաքված են բոլոր-բոլորը նախորդ չորս սերիաներից:
DRAGON BALL FighterZ
Խաղը կթողարկվի այս տարվա ավարտին մոտ: Հասանելի կլինի Switch-ի համար:
Killer Queen Black
Դուրս կգա ոչ միայն Nintendo Switch, այլ նաև PC պլատֆորմի համար: