top of page
The GamesFBI

E3 2018. PC Gaming Show կոնֆերանս

E3 2018-ի շրջանակներում տեղի ունեցավ հերթական կոնֆերանսը, այս անգամ խաղային ինդուստրիայի ուշադրությունը սևեռված էր դեպի PC Gaming Show-ուն: Ամենահետաքրքիր ցուցադրությունները, որոնք տեղի ունեցավ այս կոնֆերանսում և որոնք ինչ-ինչ պատճառներով բաց եք թողել, տեղադրում ենք այս հոդվածում:

Չնայած ակնկալիքները քիչ էին այս կոնֆերանսից, սակայն ի ուրախություն շատերիս, այդ թվում նաև մեզ, ցուցադրված կոնտենտը հարուստ էր:

Satisfactory

Coffee Stain Studios-ի կողմից նախագծված հետաքրքիր խաղ, որը ներկայացնում է շինարարական սիմուլյատոր:

Neo Cab

Կիբերպանկի մոտիվներով արկածային ժանրի նմանվող պրոյեկտ է: Գլխավոր թեման տաքսին է:

The Forgotten City մոդ

The Elder Scrolls 5: Skyrim -ի համար նախատեսված մոդիֆիկացիա է: Ռելիզը սպասվում է 2019 թվականին: Սա մոդի կատարելագործված տարբերակն է:

Star Control: Origins

Stardock ստուդիայի կողմից նախագծված պրոյեկտ, որի նախապատվերն արդեն հասանելի է: Իսկ թողարկումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերի 20-ից:

Hunt: Showdown

Հետաքրքիր պրոյեկտ հայտնի Crytek-ի անձնակազմից: Խաղը հասանելի է Steam-ում:

Mavericks Proving Grounds

Խաղը նման է PUBG-ին: Բնականաբար այն ունի «Արքայական մարտ» ռեժիմ: Այս խաղում միմյանց դեմ պայքարում են միանգամից 400 խաղացողներ:

The Sinking City

Frogwares ստուդիայի կողմից պատրաստվող հորրոր-դետեկտիվ, որի անոնսը ոչ պակաս միստիկական էր:

 

Warframe: The Sacrifice

Խաղի համար հունիսին կթողարկվի նոր մասշտաբային թարմացում:

Killing Floor 2

Նման թարմացում է սպասվում նաև սույն խաղի համար:

Don’t Starve

Նոր խաղային լրացում է սպասվում այս խաղում:

 

Maneater

Շատ սիրուն էքշն-RPG BlindSide և TripWire ստուդիաների կողմից: Խաղն ունի բաց աշխարհ: Իսկ մենկ այս խաղում լինելու ենք շնաձուկ ու ուտելու ենք շատ մարդկանց:

Bravery Network Online

Օնլայն խաղի առաջին պատկերացումների, որի վշա աշխատում են Untitled Publisher-ի անձնակազմը:

Morning Star

Մեկ խաղ ևս այս ընկերությունից՝ Untitled Publishe-ից: Պրոյեկտը ֆերմերային սիմուլյատոր է, որում առկա է կիբեռպանկ սեթթինգ:

Overwhelm

Հորրոր-պլատֆորմերային խաղ, որտեղ բոլոր հակառակորդները զինված են, իսկ խաղացողը՝ ոչ: Խաղը հասանելի է Steam-ում 20% - զեղչով:

Stormland

Ցուցադրվեց փոքրիկ գեյմփլեյ Stormland խաղից: Վերջինս պրոյեկտ է, որը նախատեսված է VR սաղավարտների համար: Պրոյեկտի վրա աշխատում են Oculus Studios և Insomniac Games ստուդիան: Շատ գեղեցիկ պրոյեկտ:

Night Call trailer

Պրոյեկտը նման է Neo Cab-ին: Կրկին տաքսիներ, արկածային մոտեցում: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում:

Sable

Վիզուալ ոճավորությամբ հարուստ պրոյեկտ Shedworks և RawFury ստուդիաներից:

Star Citizen

Տիեզերական սիմուլյատորի Alpha 3.2 թարմացման թիզերն էր սա:

Genesis Alpha One

Team17-ի նոր շութեր պրոյեկտը: Ռելիզը սպասվում է2018 թվականի սեպտեմբերի 9-ին:

Overkill’s The Walking Dead

Կոոպերատիվ շութեր «Քայլող մեռյալներ» համաստեղությունից: Ռելիզը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:

Noita

Պիքսելային ոճի խաղերի սիրահարների համար պատրաստվում է նոր խաղ: Խաղը հասանելի կլինի Սթիմում:

Two Point Hospital

Մեկ այլ սիմուլյատոր, այս անգամ հիվանդանոցային: Ապագա բժիշկ եք, ուրեմն պարտադիր է փորձել...

Ooblets

Պարային մուլտիպիկային խաղ, որի թողարկումը հասանելի կդառնա PC և Xbox One պլատֆորմների համար:

Anno 1800

Քաղաքաշինական սիմուլյատոր Ubisoft ընկերությունից:

Rapture Rejects

Անգամ այս 2D խաղում առկա է լինելու «Արքայական մարտ» ռեժիմը:

Hitman 2

Նոր թրեյլեր խաղից: Խաղը դուրս է գալու 2018 թվականի նոյեմբերի 13-ից:

Հասանելի կլին PC, PS4 և Xbox One պլատֆորմների համար:

Telltale’s The Walking Dead

Խաղի վերջին սեզոնը, որը դուրս կգա 2018 թվականի օգոստոսի 14-ից:

Sega խաղեր

Վերջում իր խաղերի հավաքածուն ցուցադրեց Sega ընկերությունը: Այդ թվում՝ Yakuza 0, Yakuza Kiwami և Valkyria Chronicles, որոնք դուրս կգան Անհատական Համակարգիչների համար:

7 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

bottom of page