E3 2018-ի ամենասպասված կոնֆերանսներից մեկն էլ Sony ընկերության ելույթն էր, որը մեր ժամանակով մեկնարկեց 5:00-ից:
Ընկերությունը փոքր ինչ փոխել էր ցուցադրության այս տարվա իր ձևաչափը: Ներկայացվեց չորս գլխավոր խաղ, որոնց հասարակությունը անհամբեր սպասում էր, ինչպես նաև եղան այլ խաղերի անոնսներ կողմնակի նախագծողների կողմից: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ կոնֆերանսում, կգտնեք այս հոդվածում:
The Last of Us: Part II
Ելույթը բացվեց սույն խաղի թրեյլերով: 11 րոպեանոց թրեյլերում ցուցադրվեց խաղային կերպար Էլլին երկու տարբեր կարգավիճակներում: Շատ երկրպգուների համար թերևս անակնկալ էր խաղային կերպար Ջոելի բացակայությունը: Իսկ «լեգենդար» համբյուրը քննադատությունների ալիք է արդեն բարձրացրել շատ վայրերում, որի մասին կխոսենք առանձին գրառումով: Խաղի թողարկման օրը հայտնի չէ:
Call of Duty: Black Ops 3
PS Plus-ում ավելանում է մեկ խաղ ևս: Շատերի համար անսպասելի այս նորության մասին փաստեց Black Ops 3-ի անոնսը: Ակտիվացումը ներառված է մինչև հուլիսի 11-ը: Իսկ Call of Duty: Black Ops 4 վաղաժամ գնորդները իրավունք կունենան խաղալու չորս թարմացված քարտեզներում՝ Jungle, Summit, Slums և Firing Range:
Destiny 2: Forsaken
Bungie ընկերությունը ցուցադրեց խաղի սյուժետին վերաբերող թրեյլերը, որի լրացումը հասանելի կդառնա այս տարվա սեպտեմբերի 4-ից: Բացի այս խաղում կներառվեն նաև նոր զինատեսակներ, առաջադրանքներ, ռեժիմներ և այլն:
Ghost of Tsushima
«Ցուսիմայի ուրվականները» - խաղ, որի վրա աշխատել են Sly Cooper և inFamous խաղերի նախագծողները: Ցուցադրվեց գեյմփլեյ խաղային պրոցեսից: Ներկայացվեց խաղային աշխարհը, հերոսի տեղաշարժը, մարտական համակարգը:
Control
Remedy ստուդիայի նոր պրոյեկտը, որը շատ նման էր նախորդ՝ Quantum Break խաղին: Գլխավոր կերպարը կին է, ով ունի անսովոր ունակություններ և կռվում է այլմոլորակայինների դեմ: Խաղի ռելիզը սպասվում է 2019 թվականի ապրիլին: Հասանելի կլնի PS4, Xbox One և РС պլատֆորմների համար:
Resident Evil 2 ռեմեյկ
Առաջին թրեյլեր
Թրեյլեր խաղային պրոցեսից
Ամենասպասված խաղերից մեկը վերադառնում է: Խաղի նոր ռեմեյկը ստեղծվում է RE Engine խաղային հենքի 7-րդ սերիայի վրա:
Ինչպես օրիգինալ խաղում էր, որը դուրս էր եկել 1998 թվականին, ռեմեյկում նույնպես սյուժեն կունենա երկու տարանջատումներ՝ Լեոն և Քլեր: Խաղի ռելիզը տեղի է ունենալու 2019 թվականի հունվարի 25-ին: Հասանելի է լինելու PS4, Xbox One և РС պլատֆորմներում:
Kingdom Hearts III
DIsney ընկերության Kingdom Hearts խաղային սերիայի երրորդ մասը, որը այլ կերպ պետք է ասել «Կարիբյանի ծովահնները»: Խաղի ռելիզը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 29-ին: Հասանելի կլինի PS4 և Xbox One պլատֆորմների համար:
Death Stranding
Թերևս ամենասպասվածը՝ Կոձիմայի Death Stranding խաղը: Խաղի նոր թրեյլերում ցուցադրվեց թե ինչպես է խաղային հերոսը անցնում տարբեր լոկացիաներով, թաքնվում հակառակորդներից, որոնք երևում են միայն դետեկտոր-սարքով, քանի որ անտեսանելի են:
Թրեյլերում ցուցադրվեցին նաև երկու կին կերպարներ՝ որոնց դերերը մարմանվորել են դերասանուհիներ Լեա Սայդուն և Լինդսա Վագները:
Nioh 2
Իսկ ահա անսպասելի շարունակություն է ստանում Nioh խաղը: Թրեյլերից բացի այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Spider-man
Կոնֆերանսի վերջում հանդիսատեսին ներկայացվեց յոթ րոպեանոց թրեյլեր խաղային պրոցեսից: Ինչպես հայտնի է, խաղի վրա աշխատում են Insomniac Games-ի աշխատակիցները: Խաղը դուրս կգա այս տարվա սեպտեմբերի 7-ին, բացառապես PS4 կոնսոլի համար:
Déraciné
Կոնֆերանսի հիմնական ցուցադրումներից հետո Sony-ին և From Software-ը համատեղ ներկայացրեցին նոր խաղ, նախատեսված PlayStation VR-ի համար: Խաղացողները հնարավորություն կունենան դառնալ ուրվական, ում կանչել է փոքրիկ աշակերտուհին: Հարկավոր է ապացուցել այդ աղջնակին, որ ուրվականներ գոյություն ունեն: Խաղի ռելիզը սպասվում է այս տարվա ընթացքում: