top of page
Фото автораGame Over

ECHO

Սույն խաղը դուրս է եկել 2017 թվականին: Խաղի նախագծմամբ և հրատարակությամբ զբաղվել է Ultra Ultra անկախ ընկերությունը:

Ըստ ժանրի խաղը համարվում է Stealth-Action, ուղղված դեպի գիտաֆանտաստիկան:

Գլխավոր հերոսուհին, ում անունն Էն է, ուղևորվում է անորոշ, անհայտ մի մոլորակ, որտեղ էլ տեղի են ունենում խաղի ամբողջ իրադարձությունները: Ինչպես ընթացքում պարզ է դառնում, մեր հերոսուհին ունակ է արտածել սեփական ինտելեկտը, որը առաջին հերթին վտանգ է դառնում հենց իր համար: Նախ ասեմ, որ այս մոլորակում մեր գործողությունները տեղի են ունենում առեղծվածային Տաճարում: Սա մի վայր է, որն ունակ է մեր հերոսուհու ինտելլեկտի միջոցով արտապատկերել ու ստեղծել նույնանման կերպարներ: Այլ կերպ ասած մեր իսկ հակառակորդներն այս խաղում մենք ինքներս ենք:

Կախված այն բանից, թե ինչ ենք մենք անում խաղի սույն հատվածում մինչ Տաճարի «վերբեռնումը», դրանից հետո նույն կլոնվորված կերպարները կատարում են ճիշտ և ճիշտ գործողությունները:

Իսկ ի՞ն ենք մենք կարողանում անել այս խաղում: Խաղի սյուժեն իսկ հուշում է, որ ո՛չ շատ բաներ: Այնքան քիչ, որ կարող ենք անգամ թվարկել՝ կարողանում ենք վազել, պպզել, կրակել, հատուկ սքաների միջոցով ուսումնասիրել մի քանի մետր տրամագծով տարածք, որը շատ անհրաժեշտ միջոց է ի սկզբանե պաշտպանվելու մեր հակառակորդներից: Կարող ենք նաև հատուկ առարկաների միջոցով շեղել մեր կլոններին:

Իհարկե շատերին կթվա թե այսքանն իսկ բավական է: Ես սա չեմ համարում բոլորովին էլ մինուս, քանի որ այս խաղի համար հակառակ դեպքում եթե լիներ շատ ավելի հնարավորությունների կիրառում, իմ սեփական կարծիքով խաղն այսքան հետաքրքիր չեր կարող լինել:

Այս մոլորակ հասնելու մեր նպատակը կայանում է նրանոմ, որ ամեն գնով ուզում ենք փրկել մեր ընկերոջը՝ Ֆոստերին, ով ինչ ինչ հանգամանքների բերումով գտնվում է կամ գտնվել է անհայտ իրավիճակում, որը հետզհետե բացահայտում ենք խաղի հետագա զարգացումների ընթացքում:

Այս զարգացումները տեղի են ունենում դանդաղ: Դանդաղ հասկացությունը բացատրվում է նրանով, որ ամբողջ խաղաիյն պրոցեսը շատ միանման է, որը կարճ ժամանակով կարող է անգամ ձանձրացնել խաղացողին: Իսկ ինչու կարճ ժամանակով, որովհետև չնայած խաղային պրոցեսի նույնանմանությանը, այս խաղը ունակ է կլանել ամբողջ հետաքրքությունդ և այն զգացումը, ինչ սովորաբար ունենում են օրինակի համար ազարտ խաղերով զբաղվողները:

Թվում է թե մի տեսակ պարադոքսալություն կա այս խաղում: Մի ինչ-որ հակառակ զգացողություն. նույն պատկերների կրկնություն, բայց մեծ հագուրդ խաղի վերջակետը տեսնելու համար:

Կարող է հնչել մի տեսակ «բացասական», բայց խաղում առկա հենց այս գաղափարն էլ ստիպում է միշտ վերադառնալ ու շարունակել անվերջանալի թվացող թափառումներն այս Տաճարում:

Ի դեպ Տաճարի հետ կապված կարող եմ ասել, որ սա իրենից ներկայացնում է մի հոյակապ մտահղացում, որը ստեղծվել է խաղի ստեղծագործողների կողմից: Այս Տաճարը գտնվում է մոլորակի ընդրքում, որը կարծես թե չունի խորության վերջ: Եթե չեմ սխալվում, խաղի հատվածներից մեկում ասվում է, որ մենք գտնվում ենք 390 կմ խորության մակարդակում: Ինչպես արդեն նշեցի, Տաճարը կարողանում է հատուկ էներգիայի միջոցով վերարտածել մեր քայլերի հաջորդականությունը: Փոփոխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր վերբեռնումից հետո: Հենց այս պատճառով էլ, թեպետ և մեր ձեռքում ունենք հատուկ զենք, որով կարելի է կրակել, այնուամենայնիվ խորհուրդ եմ տալիս այս միջոցից հնարավորինս զերծ ման ու կիրառել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ հաջորդ վերբեռնումից հետո մեր հակառակորդները կկրկնեն մեր քայլերը, հետևաբար կկարողանան կրակել մեզ: Բարդության մասին կարող եմ ասել, որ խաղում կան մի քանի տարբերակներ: Ընդհանուր առմամբ խաղը հեշտ չէ, դու կարող ես ճիշտ հաշվարկել քո քայլերը, բայց մի փոքր սխալի արդյուքնում հնարավոր է կորցնես ամեն ինչ ու վերսկսես խաղը վերջին պահպանված վայրից, իսկ դա այդքան էլ հաճելի չէ, երբ ենթադրենք մեծ դժվարությամբ հավաքել ես անհրաժեշտ 35 էներգիայի աղբյուրներից 30-ը ու քեզ մնացել է 5հատ՝ հաջորդ մակարդակի դուռը բացելու համար ու հանկարծակի սխալից հետո ստիպված ես վերսկսել սկզբից: Այստեղ դժվարացնողը նա է, որ մենք կարողանում ենք հակառակորդի հետ պայքարում մաքսիմում սպանել երեք հոգուն՝ այն դեպքում երբ մեր մոտ եղած էներգիան կբավականացնի: Վատագույն դեպքում 2-ը բավական են, որ մենք պարտվենք, եթե մեր մոտ բացակայում է համապատասխան քանակությամբ էներգիան: Այնպես որ ամեն քայլն այս խաղում պետք է նախապես հաշվարկել, անգամ ոչ ճիշտ միջոցին վազելը կարող է թանկ նստել մեր վրա: Պետք է նաև հաշվի առնել, որ եթե սպասնում ենք հակառակորդին, դա կրում է ժամանակավոր բնոյութ, որովհետև հերթական «վերբեռնումից» հետո նույն այդ կլոնը կենդանանում է:

Խաղի հիմնական թույլ կողմը համարում եմ նրա ստանդարտ սյուժեն, որի չակերտները չեմ բացում սփոյլերներից խուսափելու համար: Մանցած կետերը բավականացնում են՝ իմ նախասիրությունները բավարարելու համար: ՀԱտկապես շեշտադրված գնահատական եմ դնում գեյմդիզային, բավական հմնայիչ ու յուրահատուկ խաղային լոկացիայի ստեղծման համար: Հետաքրքիր մթնոլորտ է պահպանված նաև այս պահով: Արտաքնապես այս անծայրածիր Տաճարի գեղեցկությունըիր հմաքի չափ էլ սարսափեցնող է: Մի պահ մտածենք. հսկա տարածք, որտեղ միակ բանական արարածը դու ես: Այստեղ պետք է հիշեմ նաև մեզ ուղեկցող Արհեստական Ինտելեկտ Լոնդոնին, ով երբեմն կապի մեջ է մտնում մեզ հետ ու խզում այն մթնոլորտի զգացումը, որը վախի է վերածվում հատկապես, երբ այդ ամենը տեղի է ունենում մթության մեջ:


Ամփոփելով այս հոդվածը, կարող եմ ըդգծել, որ 2017 թվականի լավագույն այն խաղերի ցանկին եմ դասում այս խաղը, որը ստեղծվել է ԱՆԿԱԽ ընկերության կողմից: Մեկ անգամ ևս պետք է ասեմ, որ 2017-ը լիիրավ կարելի է համարել այս ընկերությունների տարին, որոնք իրենց փոքր կազմով, ինչպես նաև փոքր կիջոցներով կարողանում են ապացուցել, որ ունակ են ստեղծել այնպիսի խաղեր, որոնք ոչ մի բանով ետ չեն մնում գեյմինդուստրիայի գիգանտներից: Այս փաստի ապացույցն են Hellblade: Senua's Sacrifice, Observer և արդեն իսկ ECHO խաղերը:



8/10

14 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page