top of page
Фото автораGame Over

Nioh

Սոուլս ենթաժանրին պատկանող, ճապոնական իրադարձությունները ներկայացնող այս խաղը թողարկվել է 2017 թվականին: Նախագծվել է Team Ninja-ի կողմից, հրատարակվել Koei Tecmo-ի շնորհիվ: Խաղի գործողությունները հիմնվում են ճապոնական պատմության XV-XII-րդ դարերի իրադարձությունների վրա, որն առավել հայտնի է «Սենգոկու շրջան» անունով: Շատ հետաքրքիր է, որ խաղի գլխավոր հերոս Ուիլյամը ևս իրականում գոյություն ունեցող կերպար է՝ ծովագնաց Ուիլյամ Ադամս անունով:

Ինչպես նշեցի, սյուժեն ընդգրկում է իրադարձություններ ճապոնական պատմության կոնկրետ շրջանից, որտեղ բացի իրական կերպարներից, հանդիպում ենք նաև հորինված կերպարների հետ, մասնավորապես Յոկայների ու Օնիների: Անկեղծ ասած հարկ չեմ համարում շատ մանրանամ սյուժեյի մեջ, որը կարող է առաջ բերել սփոյլերներ, եթե իհարկե դեռ չեք խաղացել ու բացի այդ էլ, փորձելու եմ կարճ գրել այս ռեվյուն: Այդ իսկ պատճառով խոսեմ երկու բացասական բաների մասին, ապա կանցնեմ արդեն դրականներին: Խաղն ունի իսկապես երկու լուրջ խնդիրներ, որոնցից առաջինը պարզ կդառնա յուրաքանչյուրիս, եթե խաղում ենք խաղը PC պլատֆորմայով: Բանն այն է, որ խաղի սույն տարբերակը տեղափոխված է կամ հասու ասած՝ «պոռտ» է արված PlayStation-ից: Իրականում սա նորմալ է: Բայց ահա բավական տարօրինակ լուծում է այն, որ Անհատական Համակարգիչներում խաղը պաշտոնապես աջակցություն չունի մկնիկին: Այսինքն պաշտոնապես մկնիկով անհնար է այս խաղը խաղալ: Ու ստույգ ինձ համար, սա տեխնիկական անասելի խնդիր է: Հասկանում եմ, որ PC-ում էլ կարելի է միացնել գեյմփադ ու խաղալ նրանով, բայց եթե թողարկվում է խաղը այս պլատֆորմայի համար, ապա պետք է հաշվի առնել, որ մկնիկը նույնպես այդ սարքավորման մասերից մեկն է: Հեղինակների դիրքորոշումն առնվազ տարօրինակ էր ինձ համար: Ամեն դեպքում, ես խաղը խաղացել եմ մկնիկով, կիրառելով կողմնակի էմուլյատոր-ծրագիր, որն իր հերթին առաջ է բերում որոշակի այլ թերություններ ու հավատացեք, իդեալական չէր նրանով սոուլս խաղալ, բայց գոհ եմ, որ դա էլ կար:

Երկրորդ խնդիրը, որն իրականում այդքան էլ խնդիր չէ բառի ամենա ուղղակի իմաստով, կապված է սյուժեյի ու խաղային պրոցեսսի արհեստական երկարացման հետ: Եթե համեմատեմ Dark Souls-ի հետ, ապա այս խաղում ծախսել եմ գրեթե 70 ժամ, որը բավական երկար է, եթե հաշվի առնենք, որ խաղը փորձել եմ անցնել արագ տեմպով: Արագ տեմպը հիմնականում վերաբերվում է հերոսի վազելուն: Խաղն առաջարկում է նաև քայլել, որն ինձ համար «սիրելի զբաղմունք է»: Իսկ նույն DS-ի համար պահանջվեց ինձանից մոտավորապես 45+ ժամ: Երկարացումը պայմանավորված չէ անհետաքրքիր լոկացիաներով կամ առաջադրանքներով, այլ բուն նպատակին հասնելու, տվյալ պարագայում գլխավոր հակահերոսի անընդմեջ «փախնելու հետ»: Սյուժետային հատվածներում հեղինակները միշտ ստեղծում են տպավորություն, թե դա լինելու է վերջին առաջադրանքը ու այդ անգամ արդեն կկռվենք մեր վերջին մարտը, բայց արդյունքում մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, 4-5 անգամ հակահերոսը փախնում է ըստ նախատեսվածի ու մենք ամեն անգամ լինում ենք հուսախաբ: Կարելի է ենթադրել, որ ոչինչ չկա վատ չկա սրա մեջ, բայց ինձ համար ձանձրալի է դարձնում որոշ առումներով, մասնավորապես այդ պահին ունեցած սպասելիքի անկատար ածումը:

Դրականի մասին խոսելիս, անպայման պետք է նշեմ նախ և առաջ խաղային ողջ պրոցեսսի «պոգռուժենյա» ասվածը(ներողություն իհարկե ռուսերենի համար): Չնայած նրան, որ հիմնական առաջադրանքը կարող է ձգվել մինչև 2 և ավել ժամ, այնինչ իրականում այն կարող էր և 20 րոպեյում հաղթահարել, ուղակի պետք է զգույշ առաջ շարժվել ու հաշվի առնել բոլոր հակառակորդներին, նրանց շարժման ուղղությունն ու մնացած բոլորը, խաղը կարողանում է կլանել ու ազարտ է առաջացնում խաղալ, խաղալ ու էլի խաղալ: Լոկացիաները բավական հետաքրքիր են, որոշներ թեպետ կրկնվում են: Նույնը կարելի է ասել նաև յոկայների ու օնիների մասին էլ, որոնք խաղին զուգահեռ ստանում են այսպես ասած առավելություններ: Բայց բավական հետաքրքիր կերպարներ, բոսսեր կհանդիպեն խաղի ընթացքում: Որոշների հարկ կլինի հաղթել բավական բարդ, որոշներին անգամ կզարմանաք, եթե հենց առաջին իսկ մարտի ժամանակ հաղթեք: Առհասարակ այս առումով պետք է նշեմ, որ խաղի մեկնարկային մի քանի ժամերը կարող են բավական հեշտ թվալ, նույնիկս բոսսերի դեպքում: Իհարկե, ընթացքում կան շատ բարդ հատվածներ, նույիսկ նյերվայնացնելու աստիճանի հասցնող, բայց որոշակի վայրերում խաղի հեշտությունը կարող է լրացուցիչ օգնական հանդիսանալ:

Հարուստ է խաղային մեխանիկան: Այնքան հարուստ, որ շատ բաժիններ չեմ էլ ուսումնասիրել: Հիմնականում դրանք կապված են դարբնության, այս կամ այն զենքի ինքնուրույն պատրաստմամբ, հանդերձանք / զրահների հավաքմամբ ու տարատեսակ այլ «զբաղմունքներով»: Պակաս հարուստ չէ նաև զինային արսենալը: Շատ դեպքերում կրկնվում են իրենց տեսակով, բայց ունեն թույլ և ուժեղ կողմեր, յուրահատուկ առանձնահատկություններ ու առավելություններ: Շատ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերված մարտական համակարգում: Նույն զենքով կարող ենք կռվել երեք տարբեր ոճերով, որոնք համապատասխանելի կարող են լինել ու արդյունավետ տարբեր հակառակորդների նկատմամբ: Ընդորում այս մեխանիկան խաղի կարևոր հատվածներից մեկն է, եթե ոչ առաջինը:

 

Ընդհանրացնելով պետք է նշեմ, որ խաղն ինձ համար հետաքրքրություն ներկայացրել է: Իհարկե, ոչ բոլորին կարող է այն դուր գալ, նամանավանդ որ մարդիկ կարող են և չսիրել կամ հետաքրքրված չլինեն Արևելյան մշակույթով ու պատմությամբ առհասարակ: Սա իրականում շատ կարևոր է, քանի որ խաղի հիմքում հենց այդ ամենն են ընկած: Բայց եթե սիրում եք դժվարություն, սիրում եք սոուլս ենթաժանրը, ապա խաղը կկարողանա տալ այն, ինչը սովորաբար հանդիպում է նմանատիպ ժանրերում: Այսքանն էր իմ՝ խաղի հանդեպ ունեցած տպավորություններ: Կիսվեք Ձեր կարծիքներով, իսկ մենք կհանդիպենք Nioh 2-ի ժամանակ:


Սյուժե - 8

Գեյմփլեյ - 9

Գրաֆիկա - 8

Խաղ. մթնոլորտ - 9

8.5/10-ից

18 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page