top of page
Фото автораGame Over

Խաղային դասակարգում: AAA-բացատրություն

Խաղային ինդուստրիայում գոյություն ունի մի հապավում, որի իմաստը, կարծում ենք, բոլորոիս է հասկանալի, երբ ինչ-որ տեղ տեսնում ենք այդ գրությունը: Խոսքը գնում է AAA հապավման մասին: Տերմինը տեսնելուց անմիջապես մենք հասկանում ենք, որ գործ ունենք բարձրաբյուջե խաղաի հետ: Պետք է նկատել, որ խոսքն այս պարագայում ավելի շատ գնում է այս խաղի համար նախատեսված բյուջեյի մասին, քան ասենք տվյալ խաղի որակի մասին: Դա բացատրվում է շատ հասարակ, քանի որ ոչ բոլոր բարձրաբյուջե խաղերն են լինում որակով ու գոհացնում խաղացողի սպասելիքները: Էլ չենք խոսում AAA-դասի շատ խաղերի ձախողումների մասին:

Այս հոդվածում կներկայացնենք երեք A-ի պատմությունը, ծագումն ու նշանակությունը:

Assassin's Creed: Origins
Assassin's Creed: Origins

AAA տերմինոլոգիան ծնունդ է առել 1990-ականներից ՝ Միացյալ Նահանգներում: Այս շրջանում, երբ խաղային ինդուստրիան սույն երկրում գտնվում էր բավական լավ վիճակում, խաղային նախագծերը ֆինանսական հաշվետվություններում գնահատվում էին երեք հիմնական որակավորումով՝ A, B, C տառերով: Որտեղ A-դասը ամենա բարձր որակն էր: Փոքր ուշ խաղային հրատարակողները գլխի ընկան, որ խաղային ինդուստրիան ոչ պակաս կինոինդուստրիայից կարող է հսկայաան գումարներ բերել իրենց և սկսեցին հսկայական գումարներ ու հովանավորումներ կատարել այն պրոյեկտների վրա, որոնք առավելագույնս մոտ էին կանգնած այդ երազանքին: Սկսեցին բացվել նոր ստուդիաներ տարբեր քաղաքներում, անգամ անցնելով նաև երկրի սահմանները: Պոտենցիալ պրոյեկտների վրա էին կենտրոնանում մեծ թվով նախագծողներ, ներդրվում էին մեծ գումարներ, կատարվում էին շատ գովազդներ ու այս ամենի արդյունքի համար հարկավոր էր լինում սովորականից ավելի շատ աշխատանքային ժամանակ: Ու արդեն սահմանափակվել միայն մեկ A տառով, դա անկարելի էր: Չէ որ ստեղծվում էին շատ խաղեր, այդ թվում հենց A-որակի խաղեր, իսկ համեմատել այսքան ծախսերն ու ներդրումները պարզապես A-որակի հետ, դա աններելի էր: Այսպես ծնվեցին ևս մի քանի A-եր՝ սկիզբ դնելով AAA-կարգին կամ պարզապես triple-A հասկացությանը: Վերոնշյալը եթե փորձենք ընդհանրացնել, ապա ստացվում է մոտավորապես այս պատկերը, որն էլ բացատրում է AAA-ի հապավման «կոդավորումը»:

lot of time - շատ ժամանակ
lot of resources - շատ միջոցներ
lot of money - շատ գումար

Կասեք, բա ուր մնացին A տառերն այս բացատրության մեջ: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ նշանակության դեպքում A տառը հայտնվեր այնտեղ, որտեղ բացատրվում է առհասարակ գաղափարի իմստը, թե ինչ երեք գլխավոր պայման է հարկավոր՝ ստեղծելու AAA-կարգի խաղը:


GTA V
GTA V-ի բյուջեն կազմում է 256 միլիոն դոլար

Պետք է նաև նկատել, որ 90-ականներին և կամ 2000-ականների սկզբներին եթե AAA-պրոյեկտի բյուջեն սահմանվում էր օրինակ 10-15 միլիոն, ապա այժմ սա է՛լ ավելին է բարձրացել: Քանի որ խաղային ինդուստրիան շնչում է ու մշտապես աճում է, փոփոխվում են նաև պայմանները: Ու նշյալ անցյալում թե կխոսեյին 10-15 միլիոնից, այժմ AAA-կարգի խաղերի համար ներդրվում են անասելի գումարներ: 50 միլիոն, 100 միլիոն: Օրինակի համար GTA V-ի բյուջեն կազմում է 256 միլիոն դոլար, որը մեծ քայլերով առաջ է գտնվում մի շարք հոլիվուդյան բլոքբասթերների վրա ծախսված գումարներից: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն, սպասվելիք Halo Infinite խաղի բյուջեն գնահատվում է 500 միլիոն դոլար: Մի պահ դադարեք կարդալ ու պատկերացրեք՝ 500 միլիոն դոլար կամ կես միլիարդ: Առաջ չանցնեք, բայց պետք է որ պրոյեկտը գերազանց մի բան լինի: Շարունակեք կարդալ:


Halo: Infinite
Halo: Infinite խաղի բյուջեն գնահատվում է 500 միլիոն դոլար

Եթե հասկացաք թե ինչ բան էր AAA-ն, ապա անցնեք արդեն quad-A կամ AAAA-ին: Այո, գոյություն ունի նաև չորս տառանի A-ն: Ո՞րն է սա: Այս դեպքում գաղափարը կարելի է կարճ բացատրել հետևյալ կերպ: Այն պրոյեկտներն են, որոնց շուրջ մեծ աղմուկ է բարձրանում: AAA+ (հանդիպում է նաև այս տեսքով) պրոյեկտները նույն AAA-ն են, ուղակի ըստ հեղինակների՝ գերազանցում են ստանդարդը՝ իբր թե ցուցաբերելով ավելի քան որակ, ջանք ու եռանդ: Բայց ոչ միշտ է, որ սա համապատասխանում է իր նշանակությանը: Իսկ լինում են անգամ դեպքեր, որ պրոյեկտն իսպառ փակվում է: Լավագույն դեպքում ձախողվում է: Օրինակ, ժամանակին EA-ը հայտարարեց, թե Dead Space 3 խաղը լինելու է AAA+ կարգի պրոյեկտ, սակայն իրականում խաղը ոչ միայն չարդարացրեց սպասելիքները, այլ վերջնական թաղեց սերիան, որից հետո մայր ընկերությունը որոշեց իսպառ դադարեցնել սերիայի հետագա շարունակությունը:

Վերոնշյալ AAA+ կարգին հեղինակները սիրում են նաև ավելացնել տարբեր լրացումներ՝ DLC-ներ, բայց կարելի է մտածել, որ այս ամենն արվում է, որպեսզի պահեն այն մտածելակերպը՝ թե խաղը պատկանում է AAA+կարգին՝ որակ ստանդարտից դուրս: Բայց քանի որ այն չի գոհացնում խաղացողին, ստրատեգիական քայլերը ստիպում են խաղը համալրել DLC-ներով:


Հերիք չէ գոյություն ունի AAA+ կարգ, մի հատ էլ կա նաև AA կարգ կամ double-A: Սեփական կարծիքի համաձայն այն համարում եմ աբսուրդ: Սա այն կարգն է, որտեղ պրոյեկտն իր բյուջեյով գերազանցում է ինդի-նախագծին, բայց նահանջում է թրիփլ-A-ից: Այսինքն միջին կարգի պրոյեկ է: Այս կարգը շատ հազվադեպ է հանդիպում, ու եթե հանդիպի, իմացեք ինչի մասին է խոսքը: Բայց հաշվի առնելով, որ այս նախագծերը նույնպես կարող են սպասվածից շեղվել, հետևաբար այն աբսուրդ է: Դուրս է գալիս, ցանկացած AAA կարգի խաղ, եթե չարդարացնի սպասելիքները, իքնստինքյան կդասվի միջին կարգի խաղերին: Նույնպես նաև, եթե դաբլ-A-ն չարդարացնի սպասելիքնրը, կդառնա արդեն ինդի-նախագիծ, որը թեպետ այդպես չէ: Ինչևէ, այս «կոդավորումը» քիչ է շրջանառվում ինուստրիայում ու եթե հանդիպումել է, ապա հենց այդպես էլ վերագրում են խաղին՝ միջին կարգի խաղ:

Moonlighter
Moonlighter

Մինչ վերջացնելը, ծանոթացեք նաև triple-i կամ iii կարգի հետ: Տառին նայելուց դժվար չէ կռահել թե ինչի մասին է խոսքն այստեղ գնում: Այո, սա վերբերվում է Ինդի-պրոյեկտներին (Indy): Իսկ եթե ինդի-նախագծողները անկախ են, այդ դեպքում ի՞նչ կարգ կարող է լինել: Այս պարագայում մի փոքր տարբերություն կա: Անկախ նրանից, թե պրոյեկտը iii կարգ է թե ոչ, այս նախագծողները ստեղծում են իրենց խաղերը նույն սկզբունքին մնալով, այսինքն ֆինանսավորում են պրոյեկտը անկախ՝ իրենք իրենց: Ու iii կարգը կապ չունի արդեն բարձրաբյուջեյի հետ: Եթե iii-է, ապա բարձ բյուջե ունի: Ո՛չ, այդպես չէ: Պարզպես սրանք այն պրոյեկտներն, որոնք ունենում են մեծ հաջողություն՝ ցույց տալով «կատարյալ» որակ, ու հենց այս տարբերությամբ էլ առանձնանում են սովորական ինդի-նախագծերից:


 

Այսքանը: Հուսով ենք հետաքրքիր էր կարդալ, առավել ևս եթե անտեղյակ էիք AAA կարգից ու մնացածից: Հարցերի դեպքում մշտապես կարող եք դիմել մեր ֆեյսբուքյան պաշտ. Էջին:


97 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Burn me Alive

Captain Spirit

Comments


bottom of page